Tag Archives: Ադրբեջան

Քաշաթաղի շրջանում ավտովթարից ադրբեջանցի 2 պայմանագրային է մահացել

Ադրբեջանի ԶՈւ «ԿամԱԶ»-ի վթարի վայրը Հունիս 28, 2021 20:42 | RAZM.INFO -

Հունիսի 28-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում կեսօրին վթարվել է Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի մեքենա, որի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող։

Continue reading

ՄԻԵԴ-ը չի միջամտում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին

Հունիս 28, 2021 14:11 | RAZM.INFO -

Նկատի ունենալով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) իրավական մեխանիզմների շրջանակում միակ հրատապ միջոցը Դատարանի Կանոնների կանոն 39-ի ներքո միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչը, ցավոք, շատ սահմանափակ բնույթ ունի և կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում, ՄԻԵԴ-ը զերծ է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։

Continue reading

Հունիսի 28-30-ն Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հունիս 28, 2021 12:49 | RAZM.INFO -

Հունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվելու է մոտ 600-հոգանոց անձնակազմ։

Continue reading

Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում

Հունիս 23, 2021 13:16 | RAZM.INFO -

Այսօր՝ հունիսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Կադրերում երևում է, որ Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի՝ վերջերս պաշտոնապես բացված աերոդրոմում։

Continue reading

Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատարը պաշտոնական այցով Ադրբեջանում էր

Հունիս 22, 2021 14:13 | RAZM.INFO -

Հունիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ այնուհետ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել են պաշտոնական այցով Բաքու մեկնած Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանին։ Կողմերը քննարկել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը։

Continue reading

Եվս մեկ ադրբեջանցի զինծառայող է խեղդվել

Հունիս 18, 2021 16:05 | RAZM.INFO -

Հուլիսի 18-ին Ադրբեջանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող շարքային Աքբարով Նիջաթ Էյնուլլա օղլուն (Əkbərov Nicat Eynulla oğlu) Քաշաթաղի ուղղությամբ ջրում խեղդվել է։

Continue reading

Ադրբեջանցի զինվորականը խեղդվել է Ալ լճերում

Հունիս 17, 2021 17:00 | RAZM.INFO -

Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող կապիտան Ֆարզալիև Իլհամ Ալլահվերդի օղլուն (Fərzəliyev İlham Allahverdi oğlu)։

Continue reading

Հուլիսի 1-30-ն Ադրբեջանում պարտադիր զորակոչ կանցկացվի

Զորակոչ Ադրբեջանում Հունիս 17, 2021 16:24 | RAZM.INFO -

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ 2021 թ․ հուլիսի 1-30-ը Ադրբեջանում կանցկացվի պարտադիր զինվորական ծառայության ենթակա զորակոչիկների հավաքագրում։

Continue reading

Արցախի օկուպացված տարածքում ավտովթարից ադրբեջանցի սահմանապահներ են մահացել

Հունիս 17, 2021 13:09 | RAZM.INFO -

Հունիսի 16-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։

Continue reading

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»

«Շուշիի հռչակագիրը» Հունիս 15, 2021 21:47 | RAZM.INFO -

Հունիսի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Շուշի։ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի հետ ստորագրել են «Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»։ Հռչակագրի ստորագրումից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում ներկայացրել են հռչակագրի մանրամասները։

Continue reading