Tag Archives: ադրբեջանական բանակ

Քարվաճառում անհայտ պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Մարտի 22-ին մահացած ադրբեջանցի զինծառայող Զոհրաբով Իլքին Ռամին օղլու (Zöhrabov İlkin Ramin oğlu) Մարտ 30, 2021 18:20 | RAZM.INFO -

Մարտի 22-ին Քարվաճառում անհայտ պայմաններում հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զյոհրաբով Իլքին Ռամին օղլուն (Zöhrabov İlkin Ramin oğlu): Տեղեկությունը նախ հայտնել էր ադրբեջանական ընդդամիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը, այնուհետ հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Continue reading

Ադրբեջանում հրդեհից ստացած այրվածքների հետևանքով կոմայում գտնվող զինծառայողը մահացել է

Մարտ 26, 2021 12:40 | RAZM.INFO -

Մարտի 26-ին Ադրբեջանում մահացել է փետրվարի 27-ին Աղդամի շրջանի զորամասերից մեկում վառարանի պայթյունից առաջացած հրդեհի ժամանակ այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը՝ Իսմայիլով Ալի Վագիֆ օղլուն (İsmayılov Əli Vaqif oğlu):

Continue reading

Ռուս խաղաղապահները 1 շաբաթում 18 ադրբեջանական ավտոշարասյան են ուղեկցել

Մարտ 19, 2021 19:24 | RAZM.INFO -

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները մարտի 12-19-ին Ադրբեջանի ԶՈւ 12 ավտոշարասյուն ուղեկցել են Լաչինի միջանցքով դեպի հյուսիս և հարավ, իսկ ևս 6-ին՝ Շուշի֊Կարմիր Շուկա-Քաջար երթուղով։

Continue reading

Ադրբեջանում ձերբակալել են 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարին

Մարտ 16, 2021 11:47 | RAZM.INFO -

Մարտի 15-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ռյովշան Աքբերովը (Rövşən Əkbərov)։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել մարդասպանության հոդվածով։

Continue reading

Ադրբեջանցի հատուկջոկատայինները ուսումնավարժանքների համար Թուրքիայում են

Մարտ 4, 2021 15:15 | RAZM.INFO -

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 6-շաբաթյա ուսումնական վարժանքեր անցնելու համար Սպարտա է ժամանել ադրբեջանցի հատուկջոկատայինների խումբ։

Continue reading

Հրդեհի հետևանքով ադրբեջանցի 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ վիրավորվել

Մարտ 1, 2021 12:12 | RAZM.INFO -

Փետրվարի 27-ին Աղդամի շրջանի զորամասերից մեկում վառարանի պայթյունից առաջացած հրդեհից մահացել է ժամկետային զինծառայող Մուսաև Սեհման Ղասամ օղլուն (Musayev Səhman Qəşəm oğlu): Եվս 6 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ, որոնցից 3-ը՝ ծանր։

Continue reading

[ԹԱՐՄԱՑՎԱԾ] Վաղը Կարսում կլինի թուրք-ադրբեջանական զորավարժությունների ցուցադրական մասը

Փետրվար 10, 2021 14:42 | RAZM.INFO -

Վաղը՝ փետրվարի 11-ին, «Ձմեռ-2021» (“Kış-2021”) թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ցուցադրական օրը լուսաբանելու նպատակով մի խումբ ԶԼՄ ներկայացուցիչներ այսօր մեկնել են Կարս։

Continue reading

[Թարմացված] Ադրբեջանցի փոխգնդապետը Թալիշում ականի պայթյունից վիրավորվել է

Փետրվար 9, 2021 13:15 | RAZM.INFO -

Թալիշի ուղղությամբ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Դունիև Կամիլ Ալիբալա օղլուն (Duniyev Kamil Əlibala oğlu)։ Նրան այժմ տեղափոխել են զինհոսպիտալ, նրա ոտքն ամպուտացվել է։

Continue reading

Ադրբեջանում բանակային կորպուսների հրամանատարներ են պաշտոնանկ արվել

Փետրվար 8, 2021 17:18 | RAZM.INFO -

Պաշտոնից ազատվել են Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի համանատար գեներալ-լեյտենանտ Ռյովշան Աքբարովը (Rövşən Əkbərov) և 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Խագանի Ջաբրայիլովը (Xəqani Cəbrayılov):

Continue reading

Ադրբեջանցի զինծառայողները թուրքական ԱԹՍ-ների ղեկավարման հավաստագիր են ստանալու

Bayraktar B2 անօդաչու սարք Փետրվար 5, 2021 13:24 | RAZM.INFO -

Թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարն այսօր իրենց ԱԹՍ-ների ուսումնական կենտրոնում պատրաստվում է Ադրբեջանի ԶՈւ մի խումբ անձնակազմին հանձնել ԱԹՍ-ների ղեկավարման հավաստագրեր:

Continue reading