Tag Archives: Հալեպ

Սիրիայում զինյալները շիաբնակ գյուղերի բնակչության տարհանման համար նախատեսված ավտոբուսներ են հրկիզել

Իդլիբի նահանգում հրկիզված ավտոբուսներից մեկը Լուսանկարը՝ Reuters գործակալության Դեկտեմբեր 20, 2016 16:10 | RAZM.INFO - Իդլիբ նահանգում զինյալները հրկիզել են շիաբնակ Քեֆրայա և Ֆոուա գյուղերից բնակիչներին և վիրավորներին տարհանելու համար նախատեսված ավտոբուսներ։ Ավտոբուսները հարձակման ենթարկվել են մինչև գյուղեր հասնելը։ Continue reading

Ռուսաստանը կողմ է քվեարկել Հալեպի հարցով ՄԱԿ-ի բանաձևին

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր) Դեկտեմբեր 20, 2016 12:13 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանը կողմ է քնեարկել Հալեպի բնակիչների տարհանման գործընթացի միջազգային մոնիթորինգ անցկացնելու և բնակչությանը հումանտիտար օգնություն տրամադրելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2328 բանաձևին:  Continue reading

Հալեպից տարհանվել է շուրջ 2000 մարդ, այդ թվում նաև զինյալներ

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր) Դեկտեմբեր 19, 2016 12:28 | RAZM.INFO - Սիրիայի Հալեպ քաղաքի թաղամասերից դուրս է բերվել շուրջ 2000 մարդ, այդ թվում նաև քաղաքում կռվող տարբեր զինված խմբավորումների զինյալներն իրենց ընտանիքների հետ միասին: Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Continue reading

Հալեպի ազատագրումից հետո արդեն տարհանվել է շուրջ 6000 մարդ

Հալեպ. 2016 սեպտեմբեր Դեկտեմբեր 16, 2016 13:08 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական ուժերի Հալեպ քաղաքի՝ զինյալ խմբավորումներից ազատագրումից հետո, քաղաքից տարհանվել է շուրջ 6400 մարդ, այդ թվում նաև մոտ տարբեր զինյալ խմբավորումների 3000 զինյալ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալություն: Continue reading

Հալեպից հետո Սիրիայի բանակը կարող է ակտիվանալ այլ ռազմաճակատներում. Ս. Գրիգորյան

Ըստ ԻՊ տարածած լուսանկարների՝ զինյալների ձեռքն է ընկել C-125 ՀՕՊ համակարգ: Դեկտեմբեր 16, 2016 11:32 | RAZM.INFO - Դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը՝ ընդհանուր առմամբ, 78,5 քառ. կմ տարածք: Մյուս կողմից էլ Սիրիայում՝ Պալմիրիայի մոտակայքում, ակտիվ մարտեր են ընթանում Սիրիայի բանակի և «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև: Continue reading

Հալեպի ազատագրումից հետո զենքը վայր է դրել շուրջ 360 զինյալ

Հալեպի հին կենտրոնը՝ զինյալների վերահսկողությունից հետո Դեկտեմբեր 14, 2016 12:48 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպի ազատագրումից հետո Սիրիայում կռվող տարբեր զինյալ խմբավորումների շուրջ 366 զինյալ վայր է դրել զենքը և հանձնվել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  Continue reading

Հալեպն ազատագրվել է զինյալ խմբավորումներից

Հալեպի համայնապատկեր. Լուսանկարը՝ Reuters գործակալության Դեկտեմբեր 14, 2016 10:30 | RAZM.INFO - Դեկտեմբերի 13-ին Սիրիայի իշխանությունները հայտնել են Հալեպն ամբողջությամբ զինյալ խմբավորումների վերահսկողությունից ազատագրելու մասին։ Զինյալների մնացորդները համաձայնել են վայր դնել զենքերը և հեռանալ։ Continue reading

Սիրիայի բանակը Հալեպի վերջին հատվածներն է մաքրում զինյալներից

Դրությունը Հալեպում 13.12.2016 թ.. Աղբյուր՝ @QASIOUN_NEWS Դեկտեմբեր 13, 2016 11:23 | RAZM.INFO - Դեկտեմբերի 12-ի մարտերից և Հալեպի մի շարք թաղամասեր ևս ազատագրելուց հետո Սիրիայի կառավարական և դաշնակից քուժերը դեկտեմբերի 13-ին զինյալների դեմ գործողություններ են վարում Հալեպի վերջին թաղամասում:  Continue reading

Բաշար Ասադ. Ռազմական տեսանկյունից Հալեպում հաղթողը կհաղթի Սիրիայում

Սիրիայի կառավարական ուժերը՝ Հալեպի ազատագրված հատվածներից մեկում. 28.11.2016 Դեկտեմբեր 8, 2016 16:37 | RAZM.INFO - Դեկտեմբերի 8-ին արաբական «Ալ-Վաթան» պարբերականին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն անդրադարձել է Հալեպի ազատագրման գործողությունների նշանակությանը՝ Սիրիայում զինյալների, ահաբեկիչների դիրքերի թուլացման տեսանկյունից: Ասադը նշել է, որ Հալեպի ազատագրման արդյունքում կթուլանան զինյալներին աջակցող ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի դիրքերը: Continue reading

Սիրիայի բանակն ազատագրել է Հին Հալեպի կենտրոնը

Հալեպի համայնապատկեր. Լուսանկարը՝ Reuters գործակալության Դեկտեմբեր 7, 2016 14:02 | RAZM.INFO - Դեկտեմբերի 6-7-ին Սիրիայի կառավարական և դաշնակից ուժերը Հալեպում զինյալների վերահսկողությունից ազատագրել են ևս 7 թաղամաս, այդ թվում՝ Հին Հալեպի կենտրոնը, արևելյան շրջանների հիմնական մասը: Ներկայում Սիրիայի կարևորագույն քաղաքներից մեկի զգալի մասը կառավարական ուժերի վերահսկողության տակ է: Continue reading