Tag Archives: Քոֆի Անան

Իրադրությունը Սիրիայում, 19 հուլիսի. թարմացվող լրահոս

Հուլիս 19, 2012 10:31 | RAZM.INFO - 20:10 Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված արևմտյան ծրագրին: 11 ներկայացուցիչներ քվեարկել են կողմ, 2-ը` ձեռնպահ: Քվեարկությունից մի քանի րոպե առաջ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողներին հայտնել է, որ համաձայնություն հնարավոր չի եղել ձեռք բերել: Continue reading

Իրադրությունը Սիրիայում, 17 հուլիսի. թարմացվող լրահոս

Հուլիս 17, 2012 14:54 | RAZM.INFO - Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտնել է, որ 7 երկրներ իրենց համաձայնությունն են տվել Սիրիայի դեմ կիրառվելիք տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթին: Դրանք են ԵՄ առևտրային գործընկերներ Նորվեգիան և Լիխտենշտեյնը, ԵՄ անդամության թեկնածու երկրներ Չեռնոգորիան, Իսլանդիան, Սերբիան և Ալբանիան ու Մոլդովան: Continue reading

Դամասկոսում մարտերը շարունակվում են

Հուլիս 17, 2012 13:39 | RAZM.INFO - Միջազգային կառույցների քննարկումներին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները Սիրիայի մայրաքաղաքում: Դամասկոսի մի շարք թաղամասերում կիրակի կեսօրին սկսված մարտերը ընթացել են երեկ ամբողջ օրվա ընթացքում և գիշերը: Այս տեղեկությունը հաստատել է նաև Դամասկոսում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, որն անընդհատ կապ է պաշտպանում Սիրիայում ՀՀ դեսպանության հետ: Continue reading

Իրադրությունը Սիրիայում, 15–16 հուլիսի. թարմացվող լրահոս

Հուլիս 16, 2012 16:00 | RAZM.INFO - Այս պահին Սիրիայում իրավիճակի շուրջ բազմապիսի չճշտված ու հակասական լուրեր են տարածվում զանազան աղբյուրների կողմից: Ռազմինֆոյի թիմը փորձում է տարբեր աղբյուրներով ու հնարավորինս արագ ճշտել շրջանառվող տեղեկությունները՝ ներկայացնելով դրանք թարմացվող լրահոսի տեսքով:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 16 ՀՈՒԼԻՍԻ

20:22 Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդագրության` Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մայդան և Տադամուն թաղամասերում վերսկսվել են զինված բախումները։ Continue reading

Ռուսաստանն առաջարկում է երկարացնել դիտորդական առաքելությունը Սիրիայում

Հուլիս 11, 2012 15:13 | RAZM.INFO - Հուլիսի 10-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանը նոր բանաձեւի նախագիծ է ներկայացրել՝  առաջարկելով Սիրիայում գտնվող միջազգային դիտորդների առաքելության ժամկետը երեք ամսով երկարաձգել: Continue reading

Քոֆի Անանը քննարկել է Սիրիայի հարցը Թեհրանում

Հուլիս 11, 2012 11:06 | RAZM.INFO - Հուլիսի 10-ին Քոֆի Անանն ու ՄԱԿ և Արաբական Լիգայի այլ ներկայացուցիչներ Թեհրանում հանդիպել են Իրանի բարձաստիճան պաշտոնյաների հետ՝ փորձելով փրկել Սիրիայում խաղաղ կարգավորման Անանի ծրագիրը։ Continue reading

Թուրքիան զորք է մոտեցնում Սիրիայի սահմանին

Թուրքիան զորք է տեղափոխում Սիրիայի սահման Հունիս 28, 2012 15:49 | RAZM.INFO - Նախօրեին ՄԱԿ և Արաբական Պետությունների Լիգայի հատուկ ներկայացուցիչ Ք. Անանը հանդես է եկել սիրիական ճգնաժամի կարգավորման նոր առաջարկով: Ըստ նոր ծրագրի՝ Սիրիայում պետք է ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն, որի կազմում կլինեն թե ընդդիմության և թե իշխանության ներկայացուցիչները: Անանը, սակայն, գտնում է, որ կառավարությունում Continue reading

Սիրիական թնջուկ. հանգուցալուծումը չի երևում

Հունիս 9, 2012 19:24 | RAZM.INFO - Սիրիայում տարուց ավելի շարունակվում է արյունոտ պայքարը իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև, որոնց ոմանք ներկայացնում են որպես մարդու իրավունքների ու ժողովրդավարության մարտիկներ, ոմանք էլ` ահաբեկիչներ: Այս պայքարում արդեն զոհվել է 10 հազարից ավելի մարդ, այդ թվում` կանայք, երեխաներ, խաղաղ բնակիչներ: Սիրիական ճգնաժամը հաղթահարելու Արևմուտքի ներկայացրած ծրագրերը չեն իրականանում. երկրի առաջնորդ Բաշար Ասադի դիրքերը կարծես թե դեռ ամուր են, իսկ կարգավորման ծրագրերը՝ բախվելով խոշոր պետությունների քաղաքական, ռազմական և տնտեսական շահերի հակասություններին, փուլ են գալիս: Continue reading

Սիրիայում կառավարական զորքերի և ապստամբների միջև մարտեր են ընթացել

Մայիս 8, 2012 18:42 | RAZM.INFO - Սիրիայում մայիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջին անգամ վերջին հիսուն տարում կայացել են բազմակուսակցական սկզբունքով։ Չնայած այդ փոփոխությանը՝ ընդդիմությունը միևնույն է չի մասնակցել ընտրություններին և կոչ է արել բոյկոտել ընտրությունները՝ համարելով դրանք խեղկատակություն։ Ընդդիմադիրները պահանջում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողությունը։ Continue reading

Սիրիայի իշխանությունները դուրս են բերում զորքերը քաղաքներից

Ապրիլ 4, 2012 9:13 | RAZM.INFO - Սիրիայի իշխանությունները սկսել են դուրս բերել զորքը և զրահամեքենաները   քաղաքներից՝  համաձայնվելով Քոֆի Անանի առաջարկած խաղաղության ծրագրին: Այդ մասին ապրիլի 3-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրայի կառավարության ներկայացուցիչը: Continue reading