Tag Archives: Վահե Ավետյան

Սեյրան Օհանյանը կմասնակցի Վահե Ավետյանի հուղարկավորությանը

Հուլիս 2, 2012 12:01 | RAZM.INFO - Երեկ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի այցելել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի հոգեհանգստի արարողությանը, քանի որ իր ծննդյան տարեդարձն է նշելիս եղել։  Razm.info-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ներկա պահին Սեյրան Օհանյանն գտնվում է Վահե Ավետիսյանի տանը և  կմասնակցի  հուղարկավորության արարողությանը։

ՀՀ ՊՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ

Հուլիս 2, 2012 10:51 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին: Continue reading

Վահե Ավետյանի վիճակն անփոփոխ է

Հունիս 20, 2012 13:16 | RAZM.INFO - «Հրասնաքարում» դաժան ծեծի ենթարկված մայոր Վահե Ավետյանի վիճակի մնում է անկայուն։ Այս մասին Razm.info-յին հայտնեցին Մուրացանի գլխավոր զինվորական հոսպիտալից։ Կարդացեք նաև՝ «Հարսնաքարում» ծեծկռտուքից տուժած սպայի վիճակը շարունակում է ծանր մնալ

«Հարսնաքարում» ծեծկռտուքից տուժած սպայի վիճակը շարունակում է ծանր մնալ

Հունիս 18, 2012 23:09 | RAZM.INFO - Այսօր հայտնի էր դարձել, որ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ուռոլոգիայի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։ Continue reading