Tag Archives: Ջիհադ Մակդիսի

Քիմիական զենքի գործոնը սիրիական հակամարտությունում

Հուլիս 24, 2012 10:25 | RAZM.INFO - Քիմիական զենքի առկայությունը սիրիական բանակում դարձել է միջազգային բուռն քննարկումների առարկա: Դեռ շաբաթներ առաջ իրանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, թե Սիրիայում եղած քիմիական զենքի պաշարները կարող են հայտնվել ապստամբների ձեռքում, և քանի որ նրանց շարքերը միասեռ չեն ու բաղկացած են տարբեր խմբավորումներից, ապա հնարավոր չի լինի վերահսկել մահասփյուռ այս զինատեսակի տարածումը կամ օգտագործումը: Այս տեղեկությունը, որ, ամենայն հավանականությամբ, իրանական տեղեկատվական հերթական հնարքն էր, տարածում չգտավ և կարծես թե մոռացության էր մատնվում, երբ հուլիսի 17-ին Բաղդադում Սիրիայի նախկին դեսպան Նավաֆ Ֆարեսը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ եթե իրավիճակը Ասադի համար դառնա ճակատագրական, ապա նա քիմիական զենք կօգտագործի: Սա դարձավ Սիրիայի քիմիական զենքի նոր շահարկումների սկիզբը: Continue reading

Սիրիան քիմիական զենք չի օգտագործի, եթե արտաքին ագրեսիա չլինի

Հուլիս 23, 2012 17:55 | RAZM.INFO - Սիրիայի արտգործ նախարարության խոսնակ Ջիհադ Մակդիսին Դամասկոսում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Սիրիան երբեք քիմիական զենք չի օգտագործի սեփական քաղաքացիների վրա, բայց պատրաստ է դրանք օգտագործել արտաքին թշնամիների դեմ։ Continue reading

Իրադրությունը Սիրիայում, 23 հուլիսի. թարմացվող լրահոս

Հուլիս 23, 2012 12:29 | RAZM.INFO - 15:47 Սիրիայի արտգործ նախարարության խոսնակ Ջիհադ Մակդիսին (Jihad Makdissi) պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ երկրի քիմիական զենքն ապահոված է և այն չի օգտագործվելու Սիրիայի բնակչության դեմ: Continue reading