Tag Archives: Կռունկ

[Լրացված] «Կասպյան գավաթում» կրած ձախողումից հետո Ադրբեջանը հայտնում է «հայկական 2 ԱԹՍ-ի խոցման» մասին

«Հայկական խոցված ԱԹՍ-ի» դետալներ ներկայացվող դետալները Օգոստոս 6, 2015 19:33 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն՝ նշելով, թե շփման գծի Աղդամի հատվածում հետախուզական թռիչք կատարելիս «հայտնաբերվել և խոցվել են հայկական կողմին պատկանող 2 միավոր «Կռունկ-25» անօդաչու թռչող սարքեր»։ Continue reading

Հայաստանում տեղի են ունեցել հրետանու զորավարժություններ «Կռունկ» անօդաչու թռչող սարքի կիրառմամբ (video)

Ապրիլ 17, 2012 7:23 | RAZM.INFO - Ինչպես հաղորդում է «Զինուժ» հեռուստածրագիրը, «Բաղրամյան» զորավարժարանում ապրիլի 12-ին տեղի են ունեցել հրետանային զորավարժություններ, որի ժամանակ կիրառվել է նաև հայրենական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքը։ Ձեզ ենք ներկայացնում հաղորդման այդ հատվածը։ Continue reading

Բրիտանացիները գրեցին հայկական անօդաչու ինքնաթիռի մասին

Հոկտեմբեր 3, 2011 18:37 | RAZM.INFO - «ԱՌՄՍ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ բրիտանական հայտնի «Jane's» հրատարակության «Jane's defence weekly» շաբաթաթերթն անդրադարձել է հայկական «Կռունկ-25» անօդաչու թռչող սարքին: «ԱՌՄՍ-ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է նաև «Կռունկ-25-ի» մարտավարա-տեխնիկական բնութագրերը.
  • Առավելագույն թռիչքային զանգված — 60 կգ
  • Օդում մնալու ժամանակահատված — 5 ժամ
  • Առավելագույն բարձրություն — 5400 մ
  • Գործնական առաստաղ — 4500 մ
  • Արագություն — 150 կմ/ժ
Գործակալությունը նշում է նաև, որ «Կռունկ-25-ը» պատրաստված է կոմպոզիտային նյութերից և տեսանելի չի ռադիոտեղորոշիչների համար: