Tag Archives: Արարատի մարզ

Արարատի մարզում վթարի ենթարկված սպաների առողջական վիճակը կայուն է

Հուլիս 2, 2012 16:13 | RAZM.INFO - Razm.info-ն, ինչպես  արդեն  հայտնել էր,  փորձեց  Պաշտպանության նախարարությունից տեղեկանալ  այսօր առավոտյան Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին։ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ վթարի ենթարկված ապաներից  լեյտենանտ Արտյոմ Մելքոնյանին ոչինչ չի պատահել, իսկ կապիտան Արսեն Մինասյանն ուսի կոտրվածք ունի։  Ներկա պահին փաստի առթիվ քնչական նյութեր են պատրաստվում Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքում։

ՀՀ ՊՆ երկու սպա վթարի են ենթարկվել

Հուլիս 2, 2012 12:10 | RAZM.INFO - Հուլիսի 2-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  ՀՀ ՊՆ աշխատակից 26-ամյա լեյտենանտ Արտյոմ Մելքոնյանը, վարելով "ՎԱԶ 21010" մակնիշի 14 ՕՕ 501 համարանիշի մեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին՝ "Արագիլ" ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մ կողաշրջվելով հայտնվել է դաշտում:  Այդ մասին  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Continue reading