Tag Archives: «Աբրահամ Լինքոլն» ատոմային ավիակիր

Էյզենհաուեր ավիակիրը ժամանել է Արաբական ծով

Հուլիս 20, 2012 10:17 | RAZM.INFO - Ամերիկյան CVN-69 «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիրը հասել է Արաբական ծով` մտնելով ամերիկյան 5-րդ նավատորմի պատասխանատվության գոտի։ Տարածաշրջանում այն փոխարինել է CVN-72 «Աբրահամ Լինքոլն» ավիակրին, որն ավարտում է իր շուրջ վեցամսյա հերթապահությունը Արաբական ծովում։ Continue reading

«Կարլ Վինսոն» ավիակիրը հեռանում է Արաբական ծովից

Ապրիլ 5, 2012 11:50 | RAZM.INFO - Ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակիրը Արաբական ծովում մոտ եռամսյա հերթապահությունից հետո հեռանում է տարածաշրջանից։ Արաբական ծովում, որը գտնվում է Ամերիկյան 5-րդ նավատորմի պատասխանատվության տիրույթում, այս պահին շարունակում են հերթապահել «LHD-8 Մաքին Այլընդ» ունիվերսալ դեսանտային նավը և «CVN-72 Աբրահամ Լինքոլն» ավիակիրը իրենց ուղեկցող նավերով։ Այսպիսով, մեր այն ենթադրությունը, որ «Էնթերփրայզը» տարածաշրջան է գալիս ոչ թե արդեն այնտեղ գտնվող խմբերն ուժեղացնելու, այլ «Կարլ Վինսոնին» փոխարինելու համար, հաստատվեց։ Միայն այն տարբերությամբ, որ «Կարլ Վինսոնը» հեռացավ նախքան «Էնթերփրայզի» Արաբական ծով հասնելը։

Ավիակիրային աժիոտաժ Պարսից ծոցի շուրջ. պարզաբանումներ

Ապրիլ 1, 2012 8:08 | RAZM.INFO - Վերջերս լրատվամիջոցները հաճախ են հայտնում այս կամ այն ամերիկյան ավիակրի՝ Պարսից ծոց մտնելու կամ այնտեղից դուրս գալու մասին։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ գործողությունները կապված են Իրանի խնդրի սրման կամ հակառակը՝ հանդարտվելու հետ։ Continue reading