Tag Archives: Վրաստան ԶՈւ

Վրաց-աբխազական սահմանին անզգուշության հետևանքով Վրաստանի ՆԳՆ զինծառայող է մահացել

Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայողներ Հոկտեմբեր 27, 2017 18:45 | RAZM.INFO - Հոկտեմբերի 26-ին վրաց-աբխազական սահմանին՝ Վրաստանի Ծալենջիխայի շրջանի Մուժավա գյուղում, անզգուշության հետևանքով մահացել է Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայող: Continue reading

Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը

Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը, Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հ. Աքարը և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վ. Չաչիբաիան Թբիլիսիում. 17.10.2017 թ. Հոկտեմբեր 17, 2017 12:56 | RAZM.INFO - Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապի պետ Հուլուսի Աքարի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբաիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը: Continue reading

Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԶՈւ հրամանատարները

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում Բաթումիում. 05/23/2017. լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ-ի Հոկտեմբեր 16, 2017 10:36 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Վրաստան: Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում պետք է հանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի հրամանատարները: Continue reading

Վրաստանում մարտական կրակով ավարտվել է «Փոթորիկ – 2017» զորավարժությունը

Վրաստանի ԶՈւ Տ-72 տանկերը «Փոթորիկ-2017» զորավարժության ընթացքում Հոկտեմբեր 14, 2017 12:27 | RAZM.INFO - Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի զորավարժարանում անցկացվել է «Փոթորիկ – 2017» զորավարժության մարտական կրակով փուլը: Դրանց ներգրավվել են Վրաստանի ԶՈւ հրետանային, ականանետային ստորաբաժանումներ և տանկեր:  Continue reading

Վրաստանում անցկացվում է «Փոթորիկ–2017» հրամանատարաշտաբային զորավարժությունը

Վրաստանի ԶՈւ «Փոթորիկ–2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող անձնակազմը Հոկտեմբեր 11, 2017 9:31 | RAZM.INFO - Վրաստանի զինված ուժերի ցամաքային ուժերի արևելյան հրամանատարությունում մեկնարկել է «Փոթորիկ-2017» հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Եռօրյա վարժանքներին մասնակցում են վաշտային-մարտավարական խմբերի, գումարտակների, բրիգադների շտաբերը։ Continue reading

Վրաստանի ԶՈւ-ն ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարժանքներ է արել

Վրաստանի զինված ուժերի ինժեներային բրիգադի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) վաշտը վարժանքներ է անցկացնում Հոկտեմբեր 1, 2017 10:23 | RAZM.INFO - Սեպտեմբերի 28-ին Թբիլիսյան ջրամբարի տարածքում Վրաստանի զինված ուժերի ինժեներային բրիգադի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) վաշտը ցուցադրական վարժանքներ է անցկացրել։ Continue reading

Վրաստանի ԶՈւ-ն Կալաշնիկովի գնդացիրները փոխարինում է ամերիկյան Մ-240 գնդացիրներով

Մ-240 գնդացիրը եռոտանի հենակով Մայիս 30, 2017 12:16 | RAZM.INFO - Մայիսի 30-ին ՆԱՏՕ-ի և Վրաստանի  համատեղ ուսումնական կենտրոնում ներկայացվել է Վրաստանի ԶՈւ նոր հիմնական գնդացիրը։ Խորհրդային արտադրության Կալաշնիկովի գնդացիրների փոխարեն վրացական բանակը սպառազինվում է ամերիկյան Մ-240 գնդացիրներով։  Continue reading

Վրաստանցի նորակոչիկների մի մասը ձմեռն անցկացրել է առանց տաք համազգեստի

Վրաստանի պատիժների իրականացման նախարարության նորակոչիկ զինծառայողները Մայիս 28, 2017 14:18 | RAZM.INFO - Վրաստանի աուդիտի պետական ծառայությունը հետաքննություն է հրապարակել, համաձայն որի՝ Վրաստանի պատիժների իրականացման նախարարության նորակոչիկների մի մասը 2016 թվականի ձմեռը անցկացրել է առանց տաք վերարկուների։ Continue reading

Վրաստանը նախատեսում է ավելացնել սպառազինության ձեռքբերմանը հատկացվող միջոցները

Վրաստանի ՊՆ 2017-2020 թթ. ռազմավարական տեսությունը Մայիս 19, 2017 21:02 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարարությունը օտարերկրյա խորհրդատուների հետ մշակել է 2017-2020 թթ. պաշտպանության ռազմավարական տեսլականը: Համաձայն դրա՝ 2020-ին նախատեսվում է պաշտպանական բյուջեն 670 մլն լարիից (~272 մլն ԱՄՆ դոլար) հասցնել 720 մլն լարիի (~292 մլն ԱՄՆ դոլար): Continue reading

Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադը զորավարժություն է անցկացրել

Վարժանքներին ներգրավված են եղել Վրաստանի ԶՈւ Տ-72 տանկեր և ԲՄՊ-1 ՀՄՄ-ներ Մայիս 1, 2017 21:11 | RAZM.INFO - Մայիսի 1-ին ավարտվել է Վրաստանի զինված ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 10-օրյա զորավարժությունը: Վարժանքներին մասնակցել է Վրաստանի ԶՈւ 180 զինծառայող:  Continue reading