Tag Archives: Սու-25

Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում

Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները Նախիջևանում Օգոստոս 23, 2017 14:25 | RAZM.INFO - Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները ուսումնական թռիչքներ են իրականացրել Նախիջևանում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հրապարակմանը կից տեսագրության մեջ երևում է առնվազն 2 միավոր Սու-25 գրոհիչ: Continue reading

Ռուսաստանի բանակի օդաչուները վարժանքներ են անցկացնում Ստավրոպոլում

Սու-25ՍՄ գրոհիչներ Օգոստոս 2, 2017 11:11 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի` Ստավրոպոլում տեղակայված ավիացիոն գնդի Սու-25ՍՄ գրոհիչների անձնակազմը թռիչքա-մարտավարական վարժանքների ընթացքում խոցել է պայմանական հակառակորդի օդանավակայանները։ Continue reading

Ռուսաստանի գրոհիչ ավիացիան արտակարգ իրավիճակներում գործելու վարժանքներ է անցկացնում

ՌԴ ԶՈւ Սու-25 գրոհիչներ Ապրիլ 24, 2017 18:12 | RAZM.INFO - Ապրիլի 24-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի գրոհիչ ավիացիայի Սու-25ՍՄ գրոհիչները Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ցածր՝ մինչև 25 մ, բարձրության վրա իրականացրել են թռիչքային վարժանքներ:  Continue reading

Վրաստանը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից. ԶՈւ ԳՇ պետ

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ Փետրվար 28, 2017 15:37 | RAZM.INFO - Վրաստանի բանակը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից և հանում է դրանք զինված ուժերի սպառազինությունից: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան վրացական «Արսենալի» ռազմական-վերլուծական ամսագրի հետ հարցազրույցում: Continue reading

Օդաչուները և ավիատեխնիկները լքում են Վրաստանի ԶՈւ շարքերը. վրացական ԶԼՄ-ներ

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ Հունվար 18, 2017 15:54 | RAZM.INFO - Վրաստանի զինված ուժերի օպտիմալացման ծրագրի  համատեքստում քննարկվում է ԶՈւ սպառազինությունում առկա Սու-25 գրոհիչների պարկի վաճառքի կամ կոնսերվացիայի հարցը։ Ըստ վրացական  Rustavi 2 հեռուստաալիքի՝ որոշ օդաչուներ և ավիատեխնիկներ արդեն լքել են Վրաստանի ԶՈւ-ն, իսկ ոմանք կրճատման տակ հայտնված անձանց ցուցակում են։ Continue reading

Վրաստանը կարող է հրաժարվել իր Սու-25 գրոհիչ ինքնաթիռներից

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ Դեկտեմբեր 27, 2016 12:29 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարարի առաջարկած օպտիմալացման ծրագրով Վրաստանի զինված ուժերը հնարավոր է հրաժարվեն գրոհիչ ավիացիայից և մասնավորապես Սու-25 գրոհիչներից: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Շալվա Ջաբախիձեն, Continue reading

Ռուսաստանի հարավում անցկացվել է թռիչքային զորավարժություն

Հուլիս 14, 2016 18:09 | RAZM.INFO - Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում բանակի ռազմաօդային ուժերի ավիացիոն գնդի և հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հետ համատեղ  սկսվել է  թռիչքային-մարտավարական զորավարժությունը:  Continue reading

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ. «Վրաստանը մտադիր է վերջնականապես հրաժարվել իր խորհրդային տեխնիկայից»

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն Մայիս 30, 2016 15:16 | RAZM.INFO - Մայիսի 25-ին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտնել է, որ Վրաստանը մտադիր է վերջնականապես հրաժարվել խորհրդային տեխնիկայից և այժմ բանակցություններ է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ: Continue reading

Վրաստանը, հնարավոր է, վերականգնել է արդիականացված Սու-25 գրոհիչների արտադրությունը

Տեխնիկան տեղակայված է Թբիլիսիի ավիագործարանում Մայիս 18, 2016 16:43 | RAZM.INFO - Մայիսի 16-ին վրաստանյան հայտնի ֆորումներից մեկում Թբիլիսիի ավիագործարանից մի քանի լուսանկար է տեղադրվել, որտեղ երևում են Սու-25 գրոհիչների կմախքներ։ Ըստ նկարները հրապարակողի՝ դրանք գրոհիչի՝ «Ge-31 Բորա» անունը ստացած արդիականացված առաջին տարբերակներն են։ Continue reading

Վրաստանն Ադրբեջանին 15 Սու-25 գրոհիչ և դրանց վերանորոգման տեխնոլոգիաներ է վաճառել

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ Օգոստոս 3, 2015 14:59 | RAZM.INFO - Հուլիսի 18-ին վրաստանյան «Կվիրա» լրատվական-վերլուծական գործակալությունը հրապարակել է մի չափազանց հետաքրքիր հետաքննություն Սու-25 գրոհիչներ արտադրող վրացական «Թբիլավիամշենի» ընկերության և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ։ Continue reading