Tag Archives: սեպտեմբերյան մարտեր

Միքայել Արզումանյանը ՊԲ նոր հրամանատարն է

Լուսանկարը՝ hetq.am կայքից Հոկտեմբեր 27, 2020 10:43 | RAZM.INFO -

Արցախի նախագահի հրամանագրով Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՊԲ նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը։

Continue reading

Ադրբեջանն ու Թուրքիան նախապես են պատրաստվել պատերազմին. դատախազություն

Թուրք-ադրբեջանական համատեղ շտաբային մարզումներ Նախիջևանում Հոկտեմբեր 25, 2020 16:57 | RAZM.INFO -

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ։

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ. 17.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 17, 2020 22:29 | RAZM.INFO -

Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։ Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ․ 12.10.2020թ.

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 12, 2020 22:48 | RAZM.INFO -

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները։ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը բացարձակ չի կատարել և չի էլ կատարելու։

Continue reading

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից հայտարարվում է կրակի դադարեցման մասին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում Հոկտեմբեր 10, 2020 11:36 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ֊ներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ավելի քան 10 ժամ տևած բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել հետևյալ չորս քայլերի շուրջ․

Continue reading

Խոցել ենք հակառակորդի մոտոհրաձգային գումարտակ

Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտ տեղակայված մոտոհրաձգային գումարտակը Հոկտեմբեր 7, 2020 14:22 | RAZM.INFO -

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, «Զինուժը» հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ներկայացվում էր ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացումը։ Տեսանյութում Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտ տեղակայված զորամաս է, որը Razm.info-յի տվյալների համաձայն հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է։

Continue reading

Տեղեկատվական հարթակի ամփոփումը 07.10.2020թ. ժ. 13։30 դրությամբ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 7, 2020 14:12 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 6–ի լույս 7–ի ողջ գիշեր և հոկտեմբերի 7–ի առավոտյան մարտերը շարունակվել են շփման գծի երկայնքով։ Գիշերը հակառակորդը Արաքսի հովտում՝ Արաքսի ողջ երկայնքով, ուժեր է կենտրոնացրել, մեր հետախուզությունը կարողացել է հայտնաբերել, ապա դիպուկ հրթիռահրետանային կրակով հայկական զինված ուժերը մեծ վնաս են հասցրել հակառակորդին։

Continue reading

Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ների հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հոկտեմբեր 5, 2020 22:43 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ հանդիսացող Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել Արցախյան հարցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցն՝ ամփոփ․ 05.10.2020թ. ժամը՝ 21։00

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 5, 2020 21:33 | RAZM.INFO -

Այսօր առավոտյան հակառակորդը, հատկապես հարավային ուղղությամբ, նորից ձեռնարկել էր հարձակման փորձ՝ կիրառելով մեծաթիվ ուժեր, զրահատեխնիկա և այլն։

Continue reading

ՊԲ մի շարք զինծառայողներ ներկայացվել են պարգևատրման

Արցախի «Արիության համար» մեդալ Հոկտեմբեր 5, 2020 16:29 | RAZM.INFO -

Շարքային Կարեն Ալեքսանյանը կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով (ԴԶՀՀ) ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել երկուական ԱԹՍ խոցելու համար։

Continue reading