Tag Archives: Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիան սպառնում է ատոմային զենք ստեղծել, եթե Իրանը վերսկսի ծրագիրը

Մայիս 10, 2018 12:35 | RAZM.INFO - Սաուդյան Արաբիան պատրաստ է սկսել միջուկային զենքի մշակում և արտադրություն, եթե Իրանը վերսկսի իր միջուկային զենքի ստեղծման ծրագիրը: Այս մասին մայիսի լույս 9-ի գիշերը CNN-ին հայտնել է սաուդական թագավորության արտաքին գործերի նախարարը: Continue reading

Սաուդների ավիահարվածից սպանվել է Եմենի հութիների «նախագահը»

Ապրիլ 24, 2018 13:42 | RAZM.INFO - Անցյալ շաբաթվա ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների արդյունքում սպանվել է Եմենում հութի ապստամբների «նախագահ» Սալեհ Ալի ալ-Սամադը: Ալ-Սամադը Եմենի շիա ապստամբների քաղաքական առաջնորդն էր: Continue reading

ԱՄՆ պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային 1.3 մլրդ դոլարի հրետանու վաճառքը

Ապրիլ 6, 2018 14:42 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Սաուդյան Արաբիային 1.31 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ինքնագնաց հրետանային համակարգերի և համապատասխան սարքավորումների վաճառքը: Սաուդյան Արաբիան կստանա 155 մմ տրամաչափի M109A5/A6 ինքնագնաց հրետանային համակարգեր: Continue reading

Եմենը հրթիռակոծել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքն ու մի քանի այլ քաղաքներ

Հութիները «Բորքան-2» հրթիռ են արձակում Էր Ռիադի ուղղությամբ. 19.12.2017 Մարտ 26, 2018 15:41 | RAZM.INFO - Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը Եմենից մի քանի հրթիռներ են արձակվել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ: Սաուդները հայտնում է, որ իրենց ՀՕՊ միջոցները որսացել են Եմենից արձակված հրթիռները, դրանց բեկորները ընկել են տներից մեկի վրա, որի հետևանքով մահացել է 1 մարդ, ևս մի քանիսն էլ վիրավորվել են:  Continue reading

Սաուդյան Արաբիան հաստատել է, որ Եմենում իրենց ԶՈւ F-15 կործանիչ են խոցել

Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ F-15 կործանիչ Մարտ 25, 2018 11:07 | RAZM.INFO - Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Թուրքի ալ-Մալիքին հաստատել է ավելի վաղ տարածված լուրերն այն մասին, որ Եմենում Սաուդյան Արաբիայի օդուժի  F-15  կործանիչ են խոցել։ Սակայն գնդապետը հերքել է ինքնաթիռը ոչնչացնելու հութի զինյալների հայտարարությունը. ըստ Մալիքիի՝ ինքնաթիռը կարողացել է վերադառնել տեղակայման վայր։ Continue reading

Եմենում պնդում են, թե ցամաքից «օդ-օդ» հրթիռով սաուդական F-15 են խոցել

Եմենի հութիների «ՀՕՊ կայանք» Մարտ 22, 2018 13:03 | RAZM.INFO - Երեկ՝ մարտի 21-ին, Եմենում գործող Հութի շիայական խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որտեղ պնդում են, թե «ՀՕՊ համակարգով» խոցել են Սաուդյան արաբիայի օդուժի F-15 կործանիչ: Հութիներն օգտագործել են խորհրդային արտադրության Ռ-27Տ «օդ-օդ» դասի հրթիռ՝ ցամաքից: Continue reading

Սաուդյան Արաբիայում կանայք ևս կկարողանան ծառայել բանակում

Սաուդյան Արաբիայի զինված ուժեր Փետրվար 28, 2018 10:27 | RAZM.INFO - Սաուդյան Արաբիայում կանայք ևս իրավունք են ունենալու ծառայել բանակում, սակայն միայն այն հաստիքներում, որոնք չեն նախատեսում մարտական գործողություններին անմիջական ներգրավվում: Continue reading

Վրացական «Դելտան» 2018-ին կշարունակի զրահատեխնիկա մատակարարել Սաուդյան Արաբիային

«Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները Սաուդյան Արաբիայում Փետրվար 16, 2018 14:00 | RAZM.INFO - Վրաստանի ՊՆ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը կշարունակի սեփական արտադրության Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենաներ մատակարարել Սաուդյան Արաբիային:  Continue reading

Ադրբեջան է այցելել Սաուդյան Արաբիայի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետը

Սաուդյան Արաբիայի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետը և Ադրբեջանի պաշտպանության նախարարը Փետրվար 6, 2018 17:17 | RAZM.INFO - Փետրվարի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Սաուդյան Արաբիայի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ալի բըն Իբրահիմ Ֆավազին: Continue reading

Իրան 2017. ռազմական ոլորտի կարևորագույն իրադարձությունները

Իրանի բանակի ռազմածովային ուժերի զորավարժություն. Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում Դեր Զորում ԻՊ դիրքերի ուղղությամբ. Իրանի «Քարրար» տանկը. Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների արձակած հրթիռի մնացորդ Դեկտեմբեր 29, 2017 21:02 | RAZM.INFO - Ռազմինֆոն անդրադարձել է 2017 թ. Իրանի կարևորագույն ռազմաքաղաքական իրադարձություններին. Ահաբեկչություն Թեհրանում ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքար, ՊՆ, բանակի հրամկազմի փոփոխություն, բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժություններ, նոր զինատեսակների ներկայացում, ԱՄՆ կոշտ քաղաքականությունն Իրանի նկատմամբ։ Continue reading