Tag Archives: Ռեջեփ Թայիփ Էրդողան

Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ի հովանավորյալ քրդերի դեմ ռազմական գործողությամբ

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Հունվար 9, 2018 16:39 | RAZM.INFO - Հունվարի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կշարունակեն Եփրատի վահան գործողությամբ սկսած քայլերը Աֆրինում և Մանբիջում: Եփրատի Վահանի արդյունքում Թուրքիան գրավեց Հալեպից հյուսիս՝ Մանբիջի և Աֆրինի միջև ընկած տարածքները: Սա ենթադրում է նոր տարածքների գրավում՝ արդեն անմիջապես քրդական ուժերից: Continue reading

Սուդանից մի պատգամավոր Էրդողանին կոչ է արել բազա հիմնել իրենց մոտ

Թուրքիայի նախագահը և Սուդանի արտգործնախարարը Դեկտեմբեր 27, 2017 10:07 | RAZM.INFO - Թուրքական լրատվակայքերից մեկի տվյալներով՝ Էրդողանի Սուդան այցի ընթացքում այդ երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկը Էրդողանին կոչ է արել իրենց մոտ ռազմաբազա բացել: Տվյալ պատգամավորը խորհրդարանում փոքրամասնություն ներկայացնող կուսակցություններից մեկի փոխնախագահն է: Continue reading

Էրդողանն իր ամբողջական վերահսկողության տակ է վերցնում ռազմարդյունաբերությունը

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ Դեկտեմբեր 25, 2017 12:35 | RAZM.INFO - Դեկտեմբերի 24-ին Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության շրջանակներում հերթական օրենքի ուժ ունեցող որոշումն է հրապարակվել, որով պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը մ (ՊԱԳՎ) հանվում է պաշտպանության նախարարի վերահսկողությունից ու դրվում նախագահի անմիջական վերահսկման տակ: Continue reading

Հունաստանում ձերբակալել են Էրդողանի դեմ մահափորձ ծրագրած թուրք «ձախականների»

Հունաստանում Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու ծրագրման մեջ մեղադրվող անձինք Դեկտեմբեր 18, 2017 12:34 | RAZM.INFO - Հունաստանի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները Աթենքում ձերբակալել են թուրքական DHKP-C ձախ ծայրահեղական խմբավորման անդամների, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հունաստան այցի ընթացքում նրա դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Continue reading

Թուրքիային Ս-400-ների մատակարարման հարցը կավարտվի այս շաբաթվա ընթացքում․ Էրդողան

Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր Դեկտեմբեր 12, 2017 12:42 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցը այս շաբաթվա ընթացքում կավարտվի։  Continue reading

Աթենքում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ԶՈւ ԳՇ պետերը

Աթենքում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ԶՈւ ԳՇ պետերը․ դեկտեմբեր 2017թ․ Դեկտեմբեր 9, 2017 10:12 | RAZM.INFO - Դեկտեմբերի 7-8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին պաշտոնական այցով Հունաստանում է եղել նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը։  Continue reading

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում կրկին Սիրիայի քրդերն են

Թուրքիայի ԱԱԽ նիստից. 28.11.2017 Նոյեմբեր 29, 2017 14:51 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին Թուրքիայում անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) հերթական նիստը՝ Թուրքիյի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ: Նիստին ներգրավվել է նաև զինված ուժերի հրամկազմը, որը ներկայում խորհրդում փոքրամասնություն է:  Continue reading

Սոչիում Պուտինը, Էրդողանը և Ռոհանին քննարկել են սիրիական ճգնաժամը

Սոչիում Պուտինը, Էրդողանը և Ռոհանին քննարկել են սիրիական ճգնաժամը. նոյեմբեր 2017թ. Նոյեմբեր 22, 2017 20:43 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին Սոչիում հանդիպել են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին: Կողմերը հիմնականում քննարկել են Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման համար իրականցվելիք քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը և այլ հարցեր:  Continue reading

Թուրքիան հետ է կանչել Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցող զինծառայողներին

2016-ի փետրվարին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրականում Նոյեմբեր 17, 2017 17:54 | RAZM.INFO - Թուրքիան հետ է կանչել Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցող Թուրքիայի ԶՈւ 40 զինծառայողին: Թուրքական կողմի պնդմամբ՝ դրա պատճառն այն է, որ Սթավանգար քաղաքում անցկացվող զորավարժության ընթացքում ներկայացվել է ցուցանակ, որում որպես «թշնամի են ներկայացվել» նաև Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:  Continue reading

Էրդողանը, Պուտինը և Ռոհանին Սոչիում քննարկելու են սիրիական ճգնաժամը

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից Նոյեմբեր 17, 2017 9:21 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին կհանդիպեն Սոչիում: Հանդիպման օրակարգում լինելու է սիրիական ճգնաժամը:  Continue reading