Tag Archives: ռազմական հեղաշրջումներ

Հունաստանն ազատ է արձակել Թուրքիայից փախած բոլոր 8 զինծառայողներին

Հունաստանքից քաղապաստան խնդրած Թուրքիայի ԶՈւ նախկին զինծառայող Հունիս 5, 2018 12:52 | RAZM.INFO - Հունաստանն ազատ է արձակել 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Թուրքիայից Հունաստան փախած 8 թուրք զինծառայողին: Հունաստանի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, նրանցից մեկին արդեն քաղաքական ապաստան է տրամադրել: Continue reading

Թուրքիայում 35 զինվորական են ձերբակալել. մեղադրանքը՝ «գյուլենականություն»

Մայիս 29, 2018 16:11 | RAZM.INFO - Մայիսի 29-ին Թուրքիայում ձերբակալել են 35 զինվորական, որից 33-ը՝ գործող: Ձերբակալված զինվորականները մեղադրվում են 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող Գյուլնեի «կառույցի» անդամ լինելու համար: Continue reading

Թուքրիայի ԶՈւ 5-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարը ցմահ ազատազրկվել է

Էրդողանը՝ գեներալների ուղեկցությամբ Մայիս 23, 2018 9:14 | RAZM.INFO - Թուրքիայում շարունակվում է 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի գործով դատավարությունը: 5-րդ զրահատանկային բրիգադի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ (ամապատասխանում է ՀՀ ԶՈւ գեներալ-մայորի կոչմանը) Սոյսալը, ինչպես նաև շտաբի պետ, փոխգնդապետ Չինարը ցմահ ազատազրկման են դատապարտվել: Continue reading

Թուրքիայի օդուժում ծառայած ևս 100 նախկին զինվորական կձերբակալվի

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո արված լուսանկար Մայիս 18, 2018 13:30 | RAZM.INFO - Մայիսի 17-ին Անկարայի հանրապետական դատախազությունը Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» դեմ հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 101  նախկին զինվորականի:  Continue reading

Թուրքիայի ՌԾՈւ-ից ևս 34 զինվորական կձերբակալվի «գյուլենականության մեղադրանքով»

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ) Մայիս 16, 2018 11:47 | RAZM.INFO - Մայիսի 15-ին Անկարայի դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայի ռազմածովային ուժերի 34 գործող և նախկին զինվորականի: Նրանք կասկածվում են Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու մեջ»:  Continue reading

Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» կձերբակալվի 72 գործող և նախկին գնդապետ

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ Մայիս 15, 2018 11:08 | RAZM.INFO - Մայիսի 14-ին Անկարայի դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայի ցամաքային զորքերի գործող 25 գնդապետի և նախկինում զինուժից հեռացված 47 գնդապետ: Ընդհանուր առմամբ՝ 72 գնդապետի:  Continue reading

Թուրքիայում շարունակվում են գյուլենականների հետապնդումները. զինուժից ևս 300 մարդ կձերբակալվի

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ Մայիս 11, 2018 11:57 | RAZM.INFO - Ստամբուլի հանրապետական դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայի զինված ուժերում ծառայող ևս 300 մարդու, որից 211-ը գործող զինվորականներ են: Նրանց կասկածում են Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու և երկրի զինուժի ներսում գաղտնի կազմակերպություն ստեղծելու մեջ: Continue reading

«Գյուլենականության մեղադրանքով» Թուրքիայի օդուժից ևս 65 զինծառայող են ձերբակալել

Թուրքիայում ռազմական օդաչուների են ձերբակալել Մայիս 10, 2018 15:17 | RAZM.INFO - Մայիսի 10-ին Թուրքիայում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են այդ երկրի ռազմաօդային ուժերում ծառայող 65 մարդու, որոնց մեծ մասը գործող զինվորականներ են:  Continue reading

Հունաստանը քաղաքական ապաստան կտա ևս մեկ թուրք զինծառայողի

Հունաստանքից քաղապաստան խնդրած Թուրքիայի ԶՈւ նախկին զինծառայող Մայիս 9, 2018 10:27 | RAZM.INFO - Հունաստանում որոշել են քաղաքական ապաստան տրամադրել 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայից ուղղաթիռով Հունաստան փախած 8 զինծառայողից ևս մեկին:  Continue reading

Թուրքիայի զինված ուժերում շարունակվում է «գյուլենականների որսը»

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ Մայիս 4, 2018 10:19 | RAZM.INFO - Մայիսի 3-ին Թուրքիայի Քոնյա նահանգի դատախազությունը Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» դեմ հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել Թուրքիայի զինված ուժերում ծառայող ևս 70 մարդու, այդ թվում նաև գործող զինծառայողների:  Continue reading