Tag Archives: ՊԲ

ՀՀ ՊՆ-ն պատասխանում է զորակոչի վերաբերյալ Razm.info-ի ընթերցողների հարցերին

Դեկտեմբեր 17, 2019 19:03 | RAZM.INFO -

Մի քանի շաբաթ է Ռազմինֆոն զորակոչի վերաբերյալ հարցեր է ստանում ընթերցողներից։ Հաճախ տրվող հարցերն ուղարկել ենք նախարարություն և պատասխաններ ստացել։ Ներողություն ենք խնդրում պատասխանները ուշացնելու համար, ցավոք, դա միայն մեզնից չէր կախված։

Continue reading

Դեկտեմբերի 2–ին մահացել է ՊԲ զինծառայող

Դեկտեմբեր 2, 2019 13:59 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ դիրքերից մեկում «դեռևս չպարզված հանգամանքներում» հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Continue reading

2 զինծառայող է վիրավորվել ականի պայթունից, մեկն՝ Արցախում, մյուսը՝ Տավուշում․ «Լուրեր»

Նոյեմբեր 18, 2019 19:21 | RAZM.INFO -

Նոյեմբերի 18-ին, Տավուշում ականի պայթյունից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Լորիս Չոբանյանը: 44-ամյա զինծառայողին վիրահատել են Բերդի հոսպիտալում: Կյանքին վտանգ չի սպառնում:

Continue reading

Սեպտեմբերի 28-ին մահացել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբեր 28, 2019 13:58 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը:

Continue reading

Արցախի ՀՕՊ–ը Ակնայում թշնամու Orbiter-2 անօդաչու է խոցել. ՊԲ (լուսանկարներ)

Սեպտեմբեր 25, 2019 13:33 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի՝ իսրայելական արտադրության Orbiter-2 տիպի անօդաչու թռչող սարք:

Continue reading

ՊԲ-ն կանխել է թշնամու դիվերսիայի փորձը. հայկական կողմը կորուստներ չունի, Ադրբեջանը դիակ է թողել

ՊԲ-ն նորություններ է հաղորդել դիվերսիայից Սեպտեմբեր 23, 2019 9:58 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Continue reading

Հուլիսի 24-ին մահացել է ՊԲ զինծառայող

Հուլիս 24, 2019 10:29 | RAZM.INFO -

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը:

Continue reading

Ապրիլ–հունիսին հակառակորդի կողմից 5 զինծառայող է վիրավորվել

Հուլիս 12, 2019 14:38 | RAZM.INFO -

2019 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 30-ը հակառակորդի գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք է ստացել հայկական զինված ուժերի 5 զինծառայող: Այս մասին հայտնել է ՀՀ դատախազությունը՝ պատասխանելով Razm.info մասնագիտացված կայքի հարցմանը:

Continue reading

Կողաշրջվել է ՀՀ ՊՆ «Ուրալ» մեքենա. 1 հոգի թեթև վնասվածքներ է ստացել

Հուլիս 8, 2019 20:49 | RAZM.INFO -

Հուլիսի 8-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է ՀՀ ՊՆ «Ուրալ» ավտոմեքենան:

Continue reading

Գնդապետ Գևորգյանը՝ ՊԲ հրամանատարի տեղակալ

Հուլիս 3, 2019 17:11 | RAZM.INFO -

Արցախի նախագահի հրամանագրով՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Continue reading