Tag Archives: պարեկային ինքնաթիռ

ԱՄՆ-ն 3 միավոր P-3 Orion պարեկային ինքնաթիռ է կորցրել Ճապոնիայում

P-3 Orion, Ճապոնիա Մայիս 9, 2014 12:14 | RAZM.INFO - ԱՄՆ ռազմածովային ուժերը 3 միավոր Lockheed P-3 Orion առափնյա պարեկային ինքնաթիռ են կորցրել Ճապոնիայի Ացուգի քաղաքում տեղակայված ԱՄՆ ՌԾՈւ ավիակայանում։  Continue reading

Բոինգ ընկերությունը հայտարարել է ծովային պարեկության նոր ինքնաթիռի հաջող փորձարկման մասին

Bombardier Challenger 604 կոմերցիոն ինքնաթիռը Մարտ 6, 2014 17:02 | RAZM.INFO - Բոինգ ավիաշինական ընկերությունը հայտնել է ծովային պարեկության համար նախատեսված ինքնաթիռի առաջին հաջող թռիչքի մասին։ Պարեկային նոր ինքնաթիռը կառուցվել է Bombardier Challenger 604 կոմերցիոն օդանավի հիման վրա։ Continue reading

Պակիստանը ստացել է ATR 72 ինքնաթիռներ

ATR 72-212A. Պակիստան Օգոստոս 19, 2013 11:26 | RAZM.INFO - Պակիստանի ԶՈւ ռազմածովային ուժերը ստացել է ATR 72 ինքնաթիռի առաջին երկու օրինակը։ ATR 72-272A ինքնաթիռները պակիստանյան կողմին է հանձնվել դեռ անցած շաբաթ։ Ինքնաթիռները պակիստանյան նավատորմում ընդգրկելու հանդիսավոր արարողությունն անց է կացվել Մեհրանի ռազմաբազայում։ Continue reading

«Պոսեյդոն» ինքնաթիռի փորձարկումներն ավարտվել են

Հուլիս 10, 2013 11:15 | RAZM.INFO - ԱՄՆ ռազմաօդային ուժերն ավարտել են նոր պարեկային P-8A Poseidon («Պոսեյդոն») ինքնաթիռի նախնական գնահատողական-շահագործական փորձարկումները։ Defense Talk պարբերականը հաղորդում է, որ փորձարկումների արդյունքներով՝ ինքնաթիռը ճանաչվել է «օպերատիվ տեսանկյունից պիտանի ու արդյունավետ Continue reading

ԱՄՆ ռազմածովային ուժերը պատվիրել են Poseidon պարեկային ինքնաթիռների երկրորդ խմբաքանակը

Նոյեմբեր 12, 2011 18:54 | RAZM.INFO - ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի (ՌԶՈւ) հրամանատարությունը ամերիկյան ավիաշինարարական  Boeing կոնցեռնի հետ պայմանագիր է կնքել ծովափնյա պարեկային P-8A Poseidon-ի երկրորդ խմբաքանակի փոքրածավալ արտադրւթյան մասին: Այդ մասին հայտնում է Defense Aerospace-ը: Համաձայն պայմանագրի՝ ՌԶՈւ-ն կստանա յոթ նոր ինքնաթիռ, որոնց գինը կազմել է 1,4 մլրդ դոլար: Ինչպես  սպասվում է, մինչը 2013 թվականի հունվար կառաքվեն բոլոր  P-8A ինքնաթիռները: Poseidon-ի առաջին խմբաքանակը (6 հատ) ամերիկյան զինվորականները  պատվիրել են 2011 թվականի հունվարի վերջին : Այդ գործարքի արժեքը կազմել է 1,53 մլրդ դոլար: Համաձայն պայմանագրի՝ այդ պարեկային ինքնաթիռների առաքումը պետք է ավարտվի 2013 թվականին: ԱՄՆ-ի  ՌԾՈւ մտադիր են սպառազինվեն P-8A-ով: Ընդհանուր առմամբ ամերիկյան նավատորմը մտադիր է գնել 117 Poseidon ինքնաթիռ: Նրանք պետք է փոխարինեն P-3C Orion-ներին: P-8A ստեղծված է մարդատար Boeing 737-800-ի հիմքերի վրա:         “P-8A Poseidon”
  • Անձնակազմ՝ 9  մարդ (2 օդաչու, 7 օպերատոր)
  • Բեռնամբարձությունը` 12,83 մ
  • Երկարությունը՝ 39,47 մ
  • Բարձրությունը՝ 12,83 մ
  • Թևերի բացվածքը՝ 35,72 մ
  • Դատարկ սարքի զանգվածը`  62 730 կգ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը`  85 370 կգ
  • Առավելագույն արագությունը` 907 կմ/ժ
  • Որոնման ռեժիմը` 333 կմ/ժ  60 մ բարձրության վրա
  • Մարտական շառավիղը`  3700 կմ
  • Գործնական առաստաղը՝ 12 500 մ