Tag Archives: պաշտպանական բյուջե

Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է բյուջեի նախագիծը. Ռազմական բյուջեն չի փոխվել

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015-2018 թթ.՝ մանաթով և դոլարային միջին փոխարժեքով. 2018 թ. բյուջեն հաշվարկվել է նախագծի հրապարակման օրվա՝ 2017 թ. հոկտեմբերի 20-ի փոխարժեքով Դեկտեմբեր 1, 2017 18:05 | RAZM.INFO - Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընունել է 2018 թ. պետբյուջեի նախագիծը: Ռազմական ոլորտին վերաբերող ծախսերում նախագծի համեմատ փոփոխություն չկա: Ռազմական ծախսերը ընթացիկ տարվա համեմատ նախատեսվում է ավելացնել 3,66 տոկոսով: Continue reading

Ռազմարդյունաբերությունն ավելի մեծ հատկացումների կարիք ունի. Կորյուն Նահապետյան

Հայկական արտադրության զինատեսակներ Նոյեմբեր 15, 2017 17:02 | RAZM.INFO - Բյուջետային քաղաքականությունը պետք է բխի ռազմարդյունաբերական համալիրների նպատակային ծրագրերից, այլ ոչ թե ծրագրերը համապատասխանեցվեն բյուջեով նախատեսված միջոցներին: Continue reading

Թուրքիան նախատեսում է ռազմական բյուջեն ավելացնել շուրջ 40 տոկոսով

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ: Նոյեմբեր 1, 2017 10:16 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի խորհրդարանի բյուջեի հանձնաժողովին հանձնվել է 2018 թ. բյուջեի նախագիծը. Ռազմական ոլորտին նախատեսվում է հատկացնել շուրջ 57 մլրդ թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով՝ ≈15 մլրդ ԱՄՆ դոլար): Հաջորդ տարի այս ոլորտի հատկացումները նախատեսվում է ավելացնել շուրջ 16 մլրդ լիրայով* (39.31 տոկոսով):  Continue reading

Ադրբեջանի ռազմական բյուջեն դեռ զիջում է 2015 թ. դոլարային համարժեքին

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015-2018 թթ.՝ մանաթով և դոլարային միջին փոխարժեքով. 2018 թ. բյուջեն հաշվարկվել է նախագծի հրապարակման օրվա՝ 2017 թ. հոկտեմբերի 20-ի փոխարժեքով Հոկտեմբեր 23, 2017 17:32 | RAZM.INFO - Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած 2018 թ. բյուջեով ռազմական ոլորտին հատկացումները կազմում են շուրջ 2 մլրդ 739 մլն մանաթ: Նախորդ տարիների համեմատությամբ՝ ռազմական բյուջեն մանաթով սահուն աճում է, սակայն դոլարային փոխարժեքով դեռևս զիջում է 2015 թ. ցուցանիշին: Continue reading

Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել 3,7 տոկոսով. Նախագիծ

«Սմերչ» ՀԿՌՀ Նախիջևանում անցկացված զորահանդեսին Հոկտեմբեր 20, 2017 14:06 | RAZM.INFO - Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 20-ին հրապարակել է 2018 թ. պետբյուջեի նախնական տարբերակը, համաձայն որի, Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել 3,7 տոկոսով (96,6 մլն մանաթ): Ռազմական ծախսերին նախատեսվող հատկացումները կազմում են շուրջ 2,739 մլրդ մանաթ (հոկտեմբերի 20-ի փոխարժեքով՝ շուրջ 1,612 միլիարդ ԱՄՆ դոլար): Continue reading

2018-ին ՊՆ հետազոտական աշխատանքների հատկացումները կավելանան շուրջ 48%-ով. նախագիծ

Հայկական արտադրության զինատեսակներ Սեպտեմբեր 29, 2017 9:38 | RAZM.INFO - Ըստ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի՝ կտրուկ՝ շուրջ 48.2 %-ով աճել են պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքների համար նախատեսված ծախսերը: Այն կազմում է 2 մլրդ 433 մլն 461 հազար դրամ: Continue reading

2018 թվականի պաշտպանական բյուջեն կաճի 37 մլրդ դրամով. նախագիծ

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձը Սեպտեմբեր 28, 2017 17:41 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 28-ին հավանություն է տվել ՀՀ 2018 թ. բյուջեի նախագծին, որով  նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 246 մլրդ 868 մլն դրամ: Պաշտպանական բյուջեից ռազմական պաշտպանությանը կուղղվի 238 մլրդ 227 մլն դրամ: Continue reading

ՊՆ ծախսերը ամեն տարի նախատեսվում է ավելացնել 26-27 մլրդ դրամով. ՀՀ ֆիննախարար

ԱԿՄ ավտոմատներ, հրազեն Հուլիս 17, 2017 16:10 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում: Continue reading

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական ծախսերի չափերն աճում են (աղյուսակ)

Հուլիս 13, 2017 10:56 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ն հրապարակել է դաշինքի անդամ պետությունների պաշտպանական ծախսերի վերաբերյալ տարեկան զեկույցը, ըստ որի՝ նախորդ տարվա համեմատ ընդհանուր ծախսերը որոշ չափով աճել են, իսկ Ռումինիան կատարել է ՆԱՏՕ-ի հորդորը՝ պաշտպանական ծախսերը հասցնելով ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակի: Continue reading

2016-ին Հայաստանի պաշտպանական ծախսերին հատկացվել է նախատեսվածից 8 մլրդ դրամ ավելի գումար

ԱԿՄ ավտոմատներ, հրազեն Հուլիս 12, 2017 11:06 | RAZM.INFO - 2016 թվականին պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեից կատարվել են 225,9 մլրդ դրամ ծախսեր` կազմելով ծրագրի 103,9%-ը: Այս մասին նշվում է ՀՀ 2016թ. բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կառավարության հաշվետվության մեջ, որն արդեն հաստատվել է Ազգային ժողովում: Continue reading