Tag Archives: պաշտպանական բյուջե

Ադրբեջանը շարունակում է պատրաստվել պատերազմի, իսկ Հայաստա՞նը

ԱԿՄ ավտոմատներ, հրազեն Հունիս 14, 2021 17:21 | RAZM.INFO -

Ադրբեջանն իր 2021թ. պետբյուջեով պաշտպանական ոլորտին նախատեսում է հատկացնել ~20.5%-ով ավելի շատ գումար, քան նախորդ տարվա համար էր նախատեսված։ Մինչ պատերազմն էլ վերջին առնվազն հինգ տարում, Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ամեն տարի ավելացնում էր, ինչպես նաև՝ գրեթե յուրաքանչյուր տարի գերակատարում դրանք, ինչը ցուցիչ էր նրա, որ այդ երկիրը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի։ 2021թ.՝ այդ պատերազմից հետո էլ, Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր ռազմական բյուջեն՝ իրեն համարելով պատերազմող երկիր, որը պետք է ունենա արդիականացված բանակ։ Իսկ պատերազմում պարտված ու կորուստներ կրած Հայաստանի ռազմական բյուջեն 2021թ. նվազում է։

Continue reading

Ադրբեջանի 2020թ. պաշտպանական ծախսերը գերազանցել են բյուջեով նախատեսվածը

Kargu ԱԹՍ-ները Ադրբեջանում Փետրվար 10, 2021 19:19 | RAZM.INFO -

Ադրբեջանում 2020թ. պաշտպանական ծախսերը կազմել են 4 մլրդ 426,8 մլն մանաթ (~2 մլրդ 604 մլն ԱՄՆ դոլար՝ փետրվարի 10-ի փոխարժեքով), ինչը ~12,9 տոկոսով ավելի է 2019թ. հաստատված բյուջեի պաշտպանական ծախսերից և ~14 տոկոսով էլ ավելի է 2020թ. ընթացքում կորոնավիրուսի հարուցած վնասների պատճառով կրճատված բյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերից։

Continue reading

Ադրբեջանի 2021թ. պաշտպանական ծախսերը մոտ 2,7 մլրդ դոլար կկազմեն

Kargu ԱԹՍ-ները Ադրբեջանում Հունվար 5, 2021 13:19 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկրի 2021թ. պետբյուջեն, որով պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին նախատեսվում է հատկացնել մոտ 4 մլրդ 585 մլն մանաթ (~2,7 մլրդ դոլար (հունվարի 2-ի փոխարժեքով))։ Սա նախորդ տարվա փոփոխված* բյուջեից ավել է մոտ 20,5 տոկոսով։ Ենթադրելի է, որ Ադրբեջանում առաջնահերթ փորձելու են վերականգնել պատերազմի հետևանքով կրած կորուստները։

Continue reading

Ադրբեջանում նախատեսում են 2021թ․ պաշտպանական ծախսերին մոտ 2,3 մլրդ դոլար հատկացնել

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Սեպտեմբեր 3, 2020 17:43 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է «2021թ․ պետբյուջեի նախնական ցուցանիշների մասին հայտարարություն», ըստ որի 2021թ․ պաշտպանական ծախսերին կհատկացվի բյուջեի ծախսերի 15,3 տոկոսը, մոտ 3 մլրդ 954 մլն մանաթ (~2 մլրդ 326 մլն դոլար, սեպտեմբերի 3-ի փոխարժեքով)։

Continue reading

Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեի փոփոխությունների նախագիծը

Իլհամ Ալիևը փաստաթուղթ է ստորագրում Օգոստոս 12, 2020 20:54 | RAZM.INFO -

Օգոստոսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս փոփոխություններով ավելանալու են առողջապահական և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, փոխարենը նվազեցվում են այլ ոլորտների, այդ թվում՝ պաշտպանական ծախսերը։

Continue reading

Ադրբեջանում բյուջեի փոփոխություններ են նախատեսում, ռազմականը կրճատում են, առողջապահականն` ավելացնում

Ադրբեջանի Միլլի Մեջլիս Օգոստոս 3, 2020 16:43 | RAZM.INFO -

Օգոստոսի 5-ին Ադրբեջանի խորհրդարանում քննարկվելու է 2020թ. պետբյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ նոր փոփոխությունների՝ Ադրբեջանում նախատեսում են պաշտպանական ծախսերը կրճատել մոտ 50 մլն մանաթով կամ մոտ 1,3 տոկոսով։ 2019թ. նախատեսված 3 մլրդ 853.5 մլն մանաթի փոխարեն պաշտպանական ծախսերին նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 804 մլն մանաթ (~ 2 մլրդ 238 մլն դոլար՝ օգոստոսի 2-ի փոխարժեքով)։

Continue reading

Ադրբեջանի 2019թ. պաշտպանական ծախսերը գերազանցել են բյուջեյով նախատեսվածը

Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ ТММ-6 շարժական կամուրջներ Մայիս 19, 2020 20:12 | RAZM.INFO -

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է երկրի 2019թ. բյուջեի կատարողականը, համաձայն որի` Ադրբեջանը նախորդ տարի պաշտպանական ոլորտի ծախսերին ուղղել է 3 մլրդ 354 մլն մանաթ, ինչը մոտ 167 մլն մանաթով ավելի է 2019թ. ամռանը հաստատված բյուջեյով նախատեսված ծախսերից:

Continue reading

Ադրբեջանի 2020 թ. պաշտպանական ծախսերը. մանրամասներ

Իլհամ Ալիևը փաստաթուղթ է ստորագրում Դեկտեմբեր 18, 2019 17:42 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ․ բյուջեի օրենքը, որով ռազմական հատկացումները կկազմեն 3 մլրդ 853 մլն մանաթ (~ 2 մլրդ 267 մլն դոլար՝ դեկտեմբերի 17-ի փոխարժեքով)։ Ընթացիկ տարվա համեմատ 2020թ․ ծախսերն ավելանում են մոտ 20,9 տոկոսով։

Continue reading

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2020թ. բյուջեի նախագիծը

Ադրբեջանի Միլլի Մեջլիս Նոյեմբեր 29, 2019 21:55 | RAZM.INFO -

Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է 2020թ․ պետբյուջեի նախագիծը։ Բյուջեի նախնական նախագծում նշված պաշտպանական հատկացումները չեն փոխվել, 2020թ․պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել 3 մլրդ 853 մլն մանաթ (~2 մլրդ 271 մլն ԱՄՆ դոլար՝ նոյեմբերի 29-ի փոխարժեքով), ինչը նախորդ տարվա ~3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով։

Continue reading

Ադրբեջանի 2020թ. պաշտպանական բյուջեն 20,9 տոկոսով ավելի է նախորդ տարվանից. նախագիծ

Ադրբեջանում հրթիռա–հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են անում Հոկտեմբեր 18, 2019 20:00 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 18–ին Ադրբեջանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է 2020թ․ բյուջեի նախագիծը, ըստ որի` պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել 3 մլրդ 853 մլն մանաթ (~2 մլրդ 267 մլն ԱՄՆ դոլար՝ հոկտեմբերի 18-ի փոխարժեքով), ինչը նախորդ տարվա ~3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով։

Continue reading