Tag Archives: Պաղեստին

Իսրայելի պաշտպանության նախարարը կոշտ պատասխան է տվել Ջոն Քերիին

Հունվար 14, 2014 20:10 | RAZM.INFO -

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը բավականին կտրուկ է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ պաղեստինցիների հետ խաղաղություն հաստատելու առաջարկին՝ շեշտելով. «առաջարկը չունի նույնիսկ այն թղթի գինը, որի վրա գրված է»: Continue reading

Պաղեստինցի ուսանողներին ձերբակալել են անօդաչու թռչող սարք ստեղծելու համար

Հոկտեմբեր 28, 2013 12:41 | RAZM.INFO - Պաղեստինի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են 3 ուսանողի, որոնք ցանկացել են հարվածային անօդաչու թռչող սարք ստեղծել՝ Իսրայելում տեղակայված թիրախները խոցելու նպատակով։ Պաղեստինը հրաժարվում է մեկնաբանել՝ որտեղից է հայտնի դարձել ԱԹՍ-ի կառուցման տեղեկությունը։ Continue reading

Իսրայելի զինծառայողները սպանել են պաղեստինցի խաղաղ բնակչի

Գազայի հատված Հոկտեմբեր 1, 2013 12:08 | RAZM.INFO - Սեպտեմբերի 30-ին պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելի զինվորականները Գազայի հատվածի հյուսիսում կրակ են բացել ու սպանել մի պաղեստինցու։ Continue reading

«Համասը» Ստրելա-2 ԶՀՀ է ցուցադրել

Ստրելա-2. Համաս Սեպտեմբեր 25, 2013 13:41 | RAZM.INFO - Պաղեստինյան «Համաս» խմբավորման ռազմական թևը ցուցադրել է «Ստրելա-2» կրովի զենիթահրթիռային համակարգ։ Continue reading

Պաղեստինը ստացել է ՄԱԿ-ում դիտորդ անդամի կարգավիճակ

Նոյեմբեր 30, 2012 13:36 | RAZM.INFO - Նոյեմբերի 29-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեան 138 կողմ, 41 ձեռնապահ, 9 դեմ և 5 բացակա ձայներով ճանաչել է Պաղեստինը որպես ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն, ինչը նշանակում է Պաղեստինի անկախության փաստացի ճանաչում: Կողմ քվեարկողների թվում էին նաև Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։ Continue reading

Ձերբակալվել են Իսրայելում նոյեմբերի 21-ին ավտոբուսի պայթեցման մեղադրյալներ

Նոյեմբեր 23, 2012 13:33 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին Իսրայելի ոստիկանությունը և ներքին անվտագնության գործակալությունը (Shin Bet) հայտարարել են, որ Թել Ավիվում ավտոբուս պայթեցնելու մեղադրանքով ձերբակալել են Իսրայելի քաղաքացիություն ունեցող արաբ և Հորդանան գետի արևմտյան ափի (West Bank) բնակիչ մի քանի պաղեստինցիների, հաղորդում է «Նյու Յորք Թայմս» թերթը: Continue reading

Իսրայելապաղեստինյան հակամարտություն. հաշտությո՞ւն, թե՞ պատերազմ

Նոյեմբեր 19, 2012 14:51 | RAZM.INFO - Իսրայելական ու պաղեստինյան ուժերի միջև վերջին հինգ օրերին տեղի ուենցած զինված բախումների հետևանքով նվազագույնը 73 պաղեստինցի և երեք իսրայելցի է զոհվել: Continue reading

Իսրայելի օդուժը Գազայի հատվածում զինյալների խումբ է վնասազերծել

Սեպտեմբեր 6, 2012 13:40 | RAZM.INFO - Իսրայելի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) այսօր առավոտյան Գազայի հատվածի հյուսիսում պաղեստինցի զինյալների խումբ են վնասազերծել: Continue reading

Փոխհրաձգության ժամանակ Գազայի սահմանին սպանվել են իսրայելցի զինծառայողն ու պաղեստինցի ահաբեկիչը

Հունիս 1, 2012 16:31 | RAZM.INFO -
Իսրայելցի զինծառայողներից մեկն ու պաղեստինցի ահաբեկիչը փոխհրաձգության ժամանակ սպանվել են Գազայի սահմանին։ Այդ մասին հայտնել են «ՑԱՀԱԼ»-ի մամլո ծառայությունից։ Տեղի ռադիոյի տվյալներով  ահաբեկիչը կարողացել է անցնել  «Քիսուֆիմ» հսկիչ անցագրային կետի կողքով և կրակ բացել զինվորական պահակախմբի վրա։ Continue reading

Իսրայելապաղեստինյան հրադադարի ռեժիմը խախտվել է

Մայիս 2, 2012 11:31 | RAZM.INFO - Նախորդ գիշեր իսրայելական օդուժը հարվածել է Գազայի հյուսիսում գտնվող զինյալների կայաններին: Բանակային ռադիոյի հաղորդմամբ՝ հարվածը եղել է ի պատասխան իսրայելական տարածքի հրթիռակոծմանը: Օդային հարձակումից առաջ` պաղեստինյան զինյալներն ինքնաշեն հրթիռ են բաց թողել Աշկելոն քաղաքաի ուղղությամբ: Continue reading