Tag Archives: ուղղաթիռ

Չեչնիայում վթարվել է Մի-8 ուղղաթիռ

Ռուսաստանյան Մի-8ՄՏՎ-5 բազմանպատակային բեռնատար ուղղաթիռ Մարտ 7, 2018 15:03 | RAZM.INFO - Մարտի 7-ին Չեչնիայում վթարվել է Մի-8 ուղղաթիռ: Նախնական տվյալներով ուղղաթիռը պատկանում էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներին:  Continue reading

Իրանի ցամաքային զորքերի ավիացիան զորավարժություն է արել Սպահան նահանգում

CH-47 Chinook ուղղաթիռը Իրանի բանակի ցամաքային ավիացիայի զորավարժության ժամանակ Դեկտեմբեր 15, 2017 10:58 | RAZM.INFO - Իրանի բանակի ցամաքային զորքերի ավիացիան Սպահան նահանգում որոնողափրկարարական թեմայով զորավարժություն է անցկացրել։ Այս մասին դեկտեմբերի 13-ին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվակայքը։ Continue reading

Թուրքիայում նախագծում են «Աթաք» հարվածային ուղղաթիռի նոր տարբերակ

Atak-2 հարվածային ուղղաթիռի եռաչափ պատկեր Նոյեմբեր 1, 2017 14:42 | RAZM.INFO - Թուրքական TAI ընկերությունը հոկտեմբերի 31-ին հայտնել է Իտալիայի հետ համատեղ արտադրության T-129 «Աթաք» ուղղաթիռի հիման վրա նոր՝ «Աթաք-2» հարվածային ուղղաթիռի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին:  Continue reading

Իրանի Ուրմիա քաղաքում այդ երկրի բանակի ուղղաթիռ է վթարվել

Bell-214 ուղղաթիռ. Իրանի ԶՈւ Սեպտեմբեր 29, 2017 10:34 | RAZM.INFO - Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Ուրմիա քաղաքում ուսումնական թռիչքի ժամանակ այդ երկրի բանակին պատկանող ուղղաթիռ է վթարվել։ Ուղղաթիռի անձնակազմից մեկ հոգի զոհվել, ևս երկուսը  վիրավորվել են։ Continue reading

Իրանի զինուժը կհամալրվի տեղական արտադրության հարվածային ուղղաթիռով

«Շահեդ 285» հարվածային ուղղաթիռ. Իրանի ԶՈւ Սեպտեմբեր 20, 2017 9:37 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի համար Իրանում հարվածային ուղղաթիռ են արտադրում։ Ուղղաթիռի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են։ Continue reading

Իրանում Կա-226Տ ուղղաթիռները ներկայացվել են հնարավոր պատվիրատուներին

Կա-226Տ ուղղաթիռ Սեպտեմբեր 16, 2017 10:43 | RAZM.INFO - «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգը Կա-226Տ բազմանպատակային ուղղաթիռներով հետաքրքրված Իրանի նախարարությունների և գերատեսչությունների համար Իրանում կոնֆերանս է կազմակերպել և ներկայացրել ուղղաթիռները։ Continue reading

Իրանի Սպահան նահանգում ուղղաթիռ է վթարվել

Իրանի ուղղաթիռաշինական արդյունաբերության կազմակերպության ուղղաթիռ Սեպտեմբեր 11, 2017 20:06 | RAZM.INFO - Սեպտեմբերի 10-ի գիշերը Իրանի կենտրոնական Սպահան նահանգի Նասրաբադ շրջանում Իրանի ուղղաթիռաշինական արդյունաբերության կազմակերպությանը պատկանող ուղղաթիռ է վթարվել։ Continue reading

Իրանի բանակից հերքել են ԶՈւ ուղղաթիռի վթարի մասին լուրերը

Bell-214 ուղղաթիռ. Իրանի ԶՈւ Սեպտեմբեր 8, 2017 10:23 | RAZM.INFO - Սեպտեմբերի 6-ին Իրանի բանակի ցամաքային ուժերի ավիացիայի հրամանատար Յոուսեֆ Ղորբանին հերքել է ավելի վաղ տարածված տեղեկությունները այն մասին, որ Թավրիզում այդ կառույցի ուղղաթիռ է վթարվել։ Continue reading

Իրանում Կա-226Տ ուղղաթիռի փորձարկումներ են անցկացվում

Կա-226Տ ուղղաթիռ Օգոստոս 11, 2017 11:59 | RAZM.INFO - «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգը Իրանի ուղղաթիռաշինական ընկերության  (Iran Helicopter Support & Renewal Company (IHSRC))  հետ համատեղ Կա-226Տ բազմանպատակային ուղղաթիռի  փորձարկումներ է անցկացնում Իրանում։ Continue reading

Ռուսաստանը և Իրանը ուղղաթիռների համատեղ արտադրության մասին պայմանագիր կստորագրեն

Իրանական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը Հուլիս 25, 2017 14:05 | RAZM.INFO - Ռուսաստանը և Իրանը պայմանագիր կստորագրեն ուղղաթիռների համատեղ արտադրություն սկսելու մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրեն Ամիր Բանիթարաֆին։ Continue reading