Tag Archives: Ներքին Կարմիրաղբյուր

Գնդակոծվում են Տավուշի մարզի մի քանի գյուղեր

Օգոստոս 21, 2012 23:07 | RAZM.INFO - Տավուշի մարզից տեղեկացնում են, որ ադրբեջանցիները խոշոր տրամաչափի գնդացիրներից սկսել են գնդակոծել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը։ Այս տեղեկությունները հաստատեց նաև Այգեպարի գյուղապետը։ Այլ պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան։

Քարտեզներ և լուսանկարներ Տավուշի սահմանապահ գյուղերից

Հունիս 18, 2012 11:19 | RAZM.INFO - Մայիսի 1-ին և հունիսի 7-ին մեր ներկայացուցիչն այցելել էր Տավուշի սահմանամերձ, իսկ ավելի ճիշտ՝ սահմանապահ գյուղերը։ Ստորև ներկայացնում ենք Razm.info-ի ֆոտոշարքը Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերից, ինչպես նաև Google Earth ծրագրով պատրաստած որոշ սխեմատիկ քարտեզներ, որոնք Continue reading

Ադրբեջանցիները կրակել են դաշտում աշխատող հայ գյուղացու վրա

Հունիս 1, 2012 11:56 | RAZM.INFO - Razm.info-ի աղբյուրները տեղեկացնում են, որ այսօր առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակել է դաշտում աշխատող հայ գյուղացու ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի միջև ընկած դաշտային հատվածում, որը սահմանից 300 մետր է հեռու։ Ադրբեջանցիները անընդմեջ կրակել են գյուղացու ուղղությամբ. գնդակներից մեկը վնասել է 1960թ. ծնված Վաչիկ Մելքումյանի ծունկը։ Continue reading

Ռեպորտաժ գնդակոծված Ներքին Կարմիրաղբյուր գյուղից (ֆոտո, վիդեո)

Փաստաթղթերը Պետրոսյանի բաճկոնի գրպանում էին։ Մայիս 2, 2012 16:02 | RAZM.INFO - Երեկ Razm.info ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար սահմանամերձ գյուղերը, որոնք գնդակոծել էին ադրբեջանցիները ապրիլի 29-ի՝ լույս 30-ի գիշերը։ Continue reading

Գիշերը ադրբեջանցիները գնդակոծել են Ներքին Կարմիրաղբյուրը և Այգեպարը

Ապրիլ 30, 2012 14:52 | RAZM.INFO - Razm.info-ի տեղեկություններով, այս գիշեր ադրբեջանական կողմը ժամեր շարունակ գնդակոծել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը: Մենք զրուցեցինք թշնամու դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչների հետ՝ փորձելով որոշ մանրամասներ ճշտել: Continue reading