Tag Archives: միջուկային ծրագիր

Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը հավատարիմ կմնան Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրին

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Մայիս 8, 2018 19:13 | RAZM.INFO - Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան շարունակելու են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրի կատարմանը՝ անկախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը։ Continue reading

Մակրոն. Եթե Թրամփը դուրս գա Իրանի միջուկային համաձայնագրից, կարող է պատերազմ սկսվել

Իրանի նախագահ Հասան Ռուհանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Մայիս 7, 2018 14:01 | RAZM.INFO - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, եթե Միացյալ Նահանգները դուրս գա Իրանի հետ միջուկային համաձայնագրից, ապա դա կարող է պատերազմի հանգեցնել. փոխանցում է Reuters-ը:  Continue reading

Al Jarida. Իսրայելն Իրանի միջուկային ծրագրի փաստաթղթերն Ադրբեջանով է դուրս հանել

Իսրայելի վարչապետի ցուցադրած «իրանական միջուկային արխիվը» Մայիս 7, 2018 13:45 | RAZM.INFO - Իսրայելի հատուկ ծառայությունները Իրանի միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթերի արխիվը կարողացել են այդ երկրից գողանալ մաքսանենգների օգնությամբ: Ըստ որում, փաստաթղթերը Իրանից հանվել և Իսրայել են տեղափոխվել Ադրբեջանի տարածքով: Նման տեղեկություն հաղորդել է քուվեյթական Al Jarida կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Continue reading

Իրանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Միջուկային համաձայնագրի շուրջ

Հասան Ռոհանի Ապրիլ 30, 2018 16:38 | RAZM.INFO - Ապրիլի 30-ին հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մեկ ժամից ավել տևած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի Միջուկային համաձայնագրին վերաբերող հարցեր։ Continue reading

Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի հետ Միջուկային համաձայնագրից

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Ապրիլ 26, 2018 19:03 | RAZM.INFO - Ապրիլի 23-25-ը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էր։ Այցի ավարտին նախագահը հայտարարել է, որ չգիտի, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ է որոշելու Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու առնչությամբ, սակայն կարծում է, որ ԱՄՆ-ն, ներքին դրդապատճառներից ելնելով, կլքի գործարքը։ Continue reading

Թրամփը վերջնաժամկետ է նշանակել Իրանի հետ Միջուկային համաձայնագիրը փոխելու համար

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Հունվար 15, 2018 15:52 | RAZM.INFO - Հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով երկարաձգել է Միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ժամկետը։ Ըստ Թրամփի՝ սա Միջուկային համաձայնագրի «սարսափելի թերությունները» շտկելու վերջին հնարավորությունն է։  Continue reading

Նոր ռազմավարությու՞ն, թե Իրանի հետ միջուկային համաձայնագրի կասեցում. Թրամփի նոր հայեցակարգը

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Հոկտեմբեր 14, 2017 17:28 | RAZM.INFO - Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Իրանի հետ «հարաբերությունների կառուցման» նոր ռազմավարություն. ԱՄՆ նախագահը մտադիր է փոխել Միջուկային համաձայնագրի որոշ առանցքային կետեր: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը քննարկելու համար Կոնգրեսին 60 օր ժամանակ կտրամադրվի:  Continue reading

[Լրացված] Իրանը կրկին հրթիռ է փորձարկել. FoxNews

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Փետրվար 9, 2017 14:57 | RAZM.INFO - Փետրվարի 8-ին Իրանը Սեմնան քաղաքի մոտակաքում փորձարկել է փոքր հեռահարության «ցամաք-օդ» դասի «Մերսադ» հրթիռը։ Հրթիռն ընկել է մեկնարկային հարթակից 56 կմ հեռավորության վրա։ Continue reading

Պարսից ծոցում ԱՄՆ ուժերը բերվել են մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի

Ամերիկյան Maersk Tigris առևտրական կազմակերպության բեռնանավը Պարսից ծոցում Փետրվար 8, 2017 16:58 | RAZM.INFO - Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճով  պայմանավորված՝ ԱՄՆ ուժերը Պարսից ծոցում բերվել են պատրաստության ամենաբարձր աստիճանի։ Բացառություն են կազմում միայն այն ռազմանավերը, որոնք վերանորոգվում կամ արդիականացվում են , կամ որոնցում անձնակազմային փոփոխություններ են։ Continue reading

Իրանը միջուկային մարտագլխիկ կրելու ունակ թևավոր հրթիռ է փորձարկել. Die Welt

Իրանական արտադրության «Սոումար» թևավոր հրթիռ Փետրվար 3, 2017 15:32 | RAZM.INFO - Իրանական արտադրության «Սոումար»  թևավոր հրթիռը, որն ունակ է միջուկային մարտագլխիկ կրել, փորձարկվել է հունվարի 29-ին։ Հրթիռի թռիչքի հեռավորությունը 2000-3000 կմ է, փորձարկման ժամանակ այն անցել է 600 կմ։ Այս մասին հայտնում  է գերմանական Die Welt պարբերականը՝ հղում անելով հետախուզական աղբյուրներին։ Continue reading