Tag Archives: Միջերկրական ծով

ՌԴ-ն և Եգիպտոսը պատրաստվում են համատեղ ռազմածովային զորավարժությունների

Նոյեմբեր 16, 2020 19:43 | RAZM.INFO -

Նոյեմբերի 17-24-ը Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում և ՌԴ Սևծովյան նավատորմի մարտական պատրաստության ծովային զորավարժարաններում անցկացվելու է ռուս-եգիպտական «Բարեկամության կամուրջ-2020» զորավարժությունը։

Continue reading

Հունաստանը Ֆրանսիայից 18 Rafale կործանիչ ձեռք կբերի. Հունաստանի վարչապետ

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը Սեպտեմբեր 14, 2020 14:01 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 13-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը Ֆրանսիայից գնելու է 18 միավոր Rafale («Ռաֆալ») կործանիչ՝ փոխարինելու Mirage 2000 կործանիչներին։

Continue reading

Թուրքիան Հունաստանի սահման զրահատեխնիկա է ուղարկում. թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքիան Հունաստանի սահման տանկեր է ուղարկել. թուրքական ԶԼՄ-ներ Սեպտեմբեր 7, 2020 12:36 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 6-ին թուրքական մի շարք ԶԼՄ֊ներ գրել են, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգից մոտ 40 «տանկ» է տեղափոխում դեպի Հունաստանի հետ սահմանակից Էդիրնե նահանգ։ Պաշտոնական հայտարարություն այս մասին առայժմ չկա։

Continue reading

Եգիպտոսը հայտարարել է միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին. Al-Monitor

Հունիս 2, 2020 15:21 | RAZM.INFO -

Եգիպտոսը հայտնել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։

Continue reading

Միջերկրական ծովում մեկնարկել են ռուս–սիրիական համատեղ վարժանքներ

ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը Դեկտեմբեր 17, 2019 19:06 | RAZM.INFO -

Ռուսաստանի ՌԾՈւ Միջերկրածովյան նավախումբն ու Սիրիայի ՌԾՈւ–ն դեկտեմբերի 17–ին, Միջերկրական ծովում սկսել են համատեղ վարժանքներ։ Վարժանքներին, բացի սիրիական ու ռուսական նավերից, մասնակցում են Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազայի ինքնաթիռներ ու ԱԹՍ–ներ։

Continue reading

Թուրքիայի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում Էգեյան և Միջերկրական ծովերում

Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքներ Միջերկրականում. Փետրվար 2016թ. Մայիս 14, 2018 18:14 | RAZM.INFO - Մայիսի 14-ին մեկնարկել է Թուրքիայի ռազմածովային ուժերի «Սպիտակ փոթորիկ» (Beyaz Fırtına – 2018) զորավարժությունը: Այն անցկացվում է Էգեյան, Միջերկրական,  Մարմարա ծովերում: Վարժանքները շարունակվելու են մինչև մայիսի 25-ը:  Continue reading

Միջերկրական ծովում վթարվել է Ռուսաստանի օդուժի Սու-30ՍՄ կործանիչ

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում Մայիս 3, 2018 12:38 | RAZM.INFO - Մայիսի 3-ի առավոտյան Միջերկարական ծովի տարածքում՝ Սիրիայի «Հմեյմիմ» ավաբազայից դուրս գալուց հետո, վթարվել է Ռուսաստանի օդադեսանտային ուժերի Սու-30ՍՄ կործանիչ: Վթարի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը ստուգումներ է արել ցամաքային զորքերի 1-ին բանակի ստորաբաժանումներում

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը եղել է 1-ին բանակի 2-րդ կորպուսի և Նավատորմի հրամանատարության ստորաբաժանումներում. ապրիլ 2018թ. Ապրիլ 11, 2018 11:20 | RAZM.INFO - Ապրիլի 10-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է և ստուգումներ է իրականացրել ցամաքային զորքերի 1-ին բանակի 2-րդ կորպուսի ստորաբաժանումներում և զորամասերում: Նույնը օրը ստուգումներ են անցկացվել նաև ՌԾՈւ-ին կից Նավատորմի հրամանատարության ստորաբաժանումներում:  Continue reading

Թուրքիան և Հունաստանը Միջերկրական ծովում մասնակցում են ՆԱՏՕ զորավարժությանը

ՆԱՏՕ-ի անդամ 10 երկիր Միջերկրական ծովում անցկացնում են Dynamic Manta 2017 զորավարժությունը Մարտ 13, 2018 16:15 | RAZM.INFO - Մարտի 5-16-ը Թուրքիայի ռազմածովային ուժերը մասնակցում են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի և Իտալիայի հյուրընկալությամբ Միջերկրական ծովում անցկացվող «Դինամիկ Մանթա – 2018» (Dynamic Manta – 2018) զորավարժությանը: Վարժանքներին մասնակցում է նաև Հունաստանը:  Continue reading

ՌԴ զինուժը Միջերկրականից թևավոր հրթիռներով հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին

ՌԴ-ն թևավոր հրթիռով հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին Նոյեմբեր 1, 2017 12:46 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին Միջերկարական ծովում տեղակայված Ռուսաստանի զինուժի Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել Դեր Զոր նահանգում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դիրքերին:  Continue reading