Tag Archives: ՄիԳ-29

Լիբիայում ՄիԳ-29 է կործանվել

Սեպտեմբեր 8, 2020 14:40 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 8-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ռուսախոս օդաչուն պատմում է, թե ինչպես է լիբիական ավիաբազաներից մեկից մոտ 45-70 կմ հեռավորության վրա վթարվել։ Նրա պնդմամբ՝ ՄիԳ-29 կործանիչը ոչնչացել է, սակայն ինքը հասցրել է կատապուլտի միջոցով փրկվել։

Continue reading

Հայ և ռուս օդաչուները համատեղ վարժանքներ են արել

Դեկտեմբերի 19ին համացանցում հայտնվեցին ՀՀ ԶՈւ համար արդեն պատրաստ 2 կործանիչի լուսանկարները․ Андрей Нейман - AviaPressPhoto (c) Սեպտեմբեր 7, 2020 16:16 | RAZM.INFO -

Հայաստանի ԶՈւ օդաչուները ՍՈւ-30ՍՄ կործանիչներով և ՍՈւ-25 գրոհիչներով համատեղ օդային վարժանքներ են արել Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազաբազայի օդաչուների հետ։

Continue reading

Հնդկաստանի ՊՆ-ն հաստատել է ռուսական 33 կործանիչի գնման պայմանագիրը

Հուլիս 3, 2020 12:17 | RAZM.INFO -

Հուլիսի 2-ին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկրի ռազմաօդային ուժերի համար 33 միավոր ռուսական կործանիչ՝ 21 միավոր ՄիԳ-29 և 12 միավոր Սու-30ՄԿԻ գնելու պայմանագիրը։ Ընդհանուր 2,43 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռուս-հնդկական գործարքը կնքվել է վերջին շրջանում Հիմալայան լեռներում Չինաստանի և Հնդկաստանի միջև սահմանային գոտում լարվածության աճի ֆոնին։

Continue reading

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի նկատմամբ. Jane’s

Հունիս 30, 2020 13:52 | RAZM.INFO -

Հունիսի 26-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը հայտնել է, որ իրենք մշտապես կոչ են անում իրենց բոլոր դաշնակիցներին և գործընկերներին դադարեցնել Ռուսաստանի հետ գործարքները, որոնք սպառնում են ամերիկյան պատժամիջոցներ հարուցել։ Այս առումով Հնդկաստանը ևս ապահովագրված չէ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքից։

Continue reading

ՌԴ-ն հաստատել է Սիրիային կործանիչներ մատակարարելու տեղեկությունը

Հունիս 4, 2020 12:29 | RAZM.INFO -

Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Սիրիայի կառավարական բանակի զինված ուժերին արդիականացված ՄիԳ-29 կործանիչների երկրորդ խմբաքանակն ուղարկելու մասին տեղեկությունը։

Continue reading

Ռուսաստանը Սիրիային ՄիԳ-29 կործանիչներ է հանձնել. SANA

Հունիս 1, 2020 15:05 | RAZM.INFO -

Սիրիական կառավարական բանակը մայիսի 30-ին ստացել է ռուսական արտադրության արդիականացված ՄիԳ-29 կործանիչների երկրորդ խմբաքանակը։ Հանձնման արարողությունն անցկացվել է Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայում:

Continue reading

Հնդկաստանը այս տարի կորցրել 2-րդ ՄիԳ-29-ը

Մայիս 8, 2020 17:22 | RAZM.INFO -

Այսօր`մայիսի 8-ի առավոտյան, Հնդկաստանում կործանվել է հերթական ՄիԳ-29 կործանվիչը։ Օդաչուն հասցրել է կատապուլտի դիմել և փրկվել, այժմ հիվանդանոցում է։

Continue reading

Հնդկաստանում կրկին ՄիԳ–29Կ է վթարվել

Փետրվար 24, 2020 19:30 | RAZM.INFO -

Փետրվարի 23–ին Հնդկաստանում՝ Գոաում, ուսումնական թռիչքի ժամանակ վթարվել է ՄիԳ–29Կ կործանիչ։ Զոհեր չկան՝ օդաչուն բարեհաջող կատապուլտ է արել։

Continue reading

Իրանում ՄիԳ-29 է կործանվել. IRNA

ՄիԳ-29 Իրան Դեկտեմբեր 25, 2019 20:55 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 25-ի առավոտյան ուսումնական թռիչք իրականացնելիս Իրանի հյուսիս–արևմտյան Արդեբիլի շրջանում, Սաբալան սարի վրա վթարվել է Իրանի ՌՕՈւ ՄիԳ–29 կործանիչ: Այժմ տարվում են կործանիչի և օդաչուի որոնողական աշխատանքներ։

Continue reading

[Թարմացում] Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 ինքնաթիռ է վթարվել․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված .ՄիԳ-29 կործանիչ 13.03.2018 Հուլիս 25, 2019 10:38 | RAZM.INFO -

Հուլիսի 24-ի գիշերը՝ ժամը 22։00-ի մոտակայքում, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը Կասպից ծովում գիշերային ուսումնա-մարզական թռիչքի ժամանակ կորցրել է կապը ռադարի հետ։

Continue reading