Tag Archives: մեդալ

ՊԲ սպաները հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու համար պարգևատրվել են մեդալներով

Հունիս 26, 2012 17:40 | RAZM.INFO - Հունիսի 26-ին Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր պարգևատրելու մասին: Համաձայն հրամանագրի՝  ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար պարգևատրվել են. «Արիության համար» մեդալով` փոխգնդապետ Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը, մայոր Գեղամ Մանուկյանը, «Մարտական ծառայություն» մեդալով` ենթասպա Գագիկ Ալլահվերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը: