-
Լրահոս
- Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին․ Razm.info
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող
Tag Archives: Մարտիրոս Ժամկոչյան
Մոնթեն նրանցն էր… Ռազմինֆոն հավաքել է Մոնթեի մասին իր զրուցակիցների հուշերը
Երբ գնացել էինք Մոնթեի դին բերելու, Մարտունու բնակիչները թույլ չէին տալիս, ասում էին` Մոնթեն պիտի այստեղ մնա: Այ այդքան էին սիրում, Մոնթեն նրանցն էր... 21 տարի առաջ հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում զոհվեց Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։Posted in Լուրեր, Պատմություն
Tagged Գուրգեն Մելիքյան, Հայաստան, Մարտիրոս Ժամկոչյան, Մոնթե Մելքոնյան, Վովա Վարդանով
Մեր պայքարն Արցախում է. Մոնթեի մարտական ընկերները՝ հերոսի մասին
Մարտիրոս Մկրտչյանը Մոնթե Մելքոնյանի հետ[/caption]
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 56 տարեկան։ Օրվա կապակցությամբ Մոնթեի հետ առաջին հանդիպման մասին պատմում է նրա մարտական ընկեր, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկներից, նախկին քաղբանտարկյալ Մարտիրոս Ժամկոչյանը։
Ժամկոչյանի հավաստմամբ Մոնթեն շատ պարզ, համեստ մարդ էր։ Մարտական հմտություններ ձեռք է բերել Լիբանանում՝ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ։ Խորհրդային զենքին էլ տիրապետել է սովորել Լիբանանի հարավում զորավարժություններ անելով։
«1990-ական թվականներին, երբ ես Շվեյցարիայի բերդում էի դեռ, վերջին ամիսներին (Բանտարկության վերջին ամիսներին Ժամկոչյանին հնարավորություն էր տրվել օրվա ընթացքում քաղաքացիական կյանքում զբաղվել իր գործով, իսկ գիշերը գիշերել պատժախցում) հանդիպեցի Վազգեն Սարգսյանին, հարցրեց՝ «Մարտիրոս, Մոնթեի հետ հանդիպել եմ Երևանում, բայց կուզեմ իմանալ, թե ինչ գիտի ռազմական գործից»։ Ասացի, որ լրիվ կարող է վստահել։ Նա հմուտ տիրապետում է մարտավարությանը։ Երբ Վազգեն Սարգսյանը վերադարձավ Հայաստան, Մոնթեին հանձնարարեց, որ կարող է մասնակցել Արցախի ինքնապաշտպանական գործողություններին։
Ժամկոչյանը նշում է, որ միշտ էլ հումորով է ամեն ինչին մոտեցել։
«Նա արցախցիների վրա խմելու համար միշտ խոսում էր։ Ասում էր մի խմեք, խմելը լավ բան չէ։ Պատասխանում էին. «Մենք խմել ենք, մեր պապերն էլ են խմել»։ Ասում էր՝«Կներեք, ձեր պապերը լավն են եղել, բայց դուք էշ եք։ Էշը լավ կենդանի է, վատ կենդանի չէ, խելացի կենդանի է, վիրավորական չըլլա»։
Մարտական ընկերների հուշերում Մոնթեն խիստ ու պահանջկոտ զինվորական է, իսկ որպես մարդ՝ հայրենասեր ու սիրված։
Ռազմինֆոն տարբեր առիթներով զրուցել է Մոնթեին ճանաչող ազատամարտիկների հետ։ Այսօր ներկայացնում ենք, թե ինչ պատմություններ են պահպանվել հերոսի մասին։
Հետախույզ Վովա Վարդանովը 9 ամիս Մոնթեի հրամանատարն է եղել։
«1991 թվականի հունվարից Մոնթեի խումբը մեզ մոտ եկավ։ Ղարաբաղ գնալուց առաջ ծանոթացանք, ինչի համար չեմ ափսոսում։ Ինքը այս պատերազմի վառ էջերից մեկն է, որ կարողացել եմ կյանքիս գրքի մեջ թերթել։ Ինձնից հետո Շահումյանում նրա հրամանատարն է եղել Կոռնիձորի Արայիկը, այնուհետև Մոնթեն Մարտունի է գնացել արդեն որպես հրամանատար»։
[caption id="attachment_12544" align="alignnone" width="480"] Վովա Վարդանով (ձախից), Աշոտ Ղարիբյան (աջից) Եռաբլուրում Մոնթեի շիրիմի մոտ[/caption]
Վարդանովը հիշում է, թե ինչպես է Մոնթեն շահել իր սիրտը։
«Ես ընդհանրապես Մոնթեի ու իր հետ սփյուռքահայերի՝ մեր ջոկատ մտնելուն դեմ եմ եղել։ Բայց երբ շփվեցի, հենց առաջին հայացքը հերիք էր. իր մեջ մեծ պոտենցիալ կար, ես ջահել էի, միանգամից չտեսա, որոշ ժամանակ պետք եղավ։Նախօրոք իմացել էր երևի, որ պատմություն եմ սիրում, հնէաբանություն, թեթև մի երկու ակնարկ արեց, սիրտս շահեց այն աստիճան, որ տարվեցի։
Հետո եկել եմ համոզել մեր ջոկատի տղաներին, որ Մոնթեի խումբը մեզ մոտ մտնի։ Մեկ երկու ամսվա մեջ «մարզավիճակի» մեջ մտավ։ Ուրիշ է քաղաքային պայմաններում ինքնապաշտպանությունը, այլ է մարտական գործողությունը սարերում։ Շատ գրագետ զինվորական էր։ Մեկ երկու ամսվա ընթացքում նա եկավ ու հասավ շատ-շատերիս, շատ շատերից էլ անցավ։ Իր տղաներին պետք եղավ 6 ամիս։
Ես քարտեզների վրա աշխատելու համար միայն մեկ հոգու էի մոտ թողնում՝ Արտակ Բագրատյանին (Գայլուկ), հետախուզության գծով իմ տեղակալն էր: Մոնթեն 2 ամիս հետո շատ պինդ տեղ զբաղեցրեց քարտեզի կողքին։
Ուներ անձնական քարտեզ, որ Եվլախի կետով վերջանում էր։ Այնպես էր նախագծած, որ Կուր գետը պետք է լիներ մեր բնական սահմանագիծը»։
Իսկ ահա Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանի հետ զրույցը առանց հումորային պատմությունների չանցավ։ Մոնթեի թևավոր խոսքերը, հումորային դրվագները պատերազմի տարիներից տղաների լավագույն հուշերն են։
«Ես Մարտունու ջոկատի Երկրապահի հրամանատարն էի։ Առանց իր [Մոնթեի] իմացության մասնակցեցի Շուշիի ազատագրմանը։ Դա իմ փափագն էր։ Մարդ, որ լսել է Շուշիի մասին երկար տարիներ, հիմա հնարավորություն ունի մտնելու այդ տարածք ու չմտնի՞։ Ես առանց տեղյակ պահելու գնացի, Մոնթեն չխոսեց ինձ հետ մեկ շաբաթ։ Բայց դե իմ արածն արեցի։ Հետո բացատրեցի, ինքն էլ ասաց, որ կուզենար մասնակցել, բայց այդ դեպքում՝ բա՞ Մարտունին»։
«Ինքը շատ լավ մարդ էր, այնքան լավը, որ մի օր դաշտում ծաղիկներ քաղեցի, կինը՝ Սեդան, եկել էր, տվեցի Մոնթեին ասաց՝ «Ասիգա ի՞նչ էնեմ», ասի Սեդային նվիրե «Ամո՛թ է, այսպիսի բան պատերազմի դաշտ է»։ Ասացի՝ Մոնթե ջան, ոչինչ չի ավարտվում։ Սեդան Երևանից եկել հասել է Մարտունի քաղաք։ Շատ գեղեցիկ կլինի, որ դու իրեն ծաղիկներով դիմավորես։ Ինքը ներքաշվել էր պատերազմի մեջ, իրեն ավելի հետաքրքիր էր ամեն մի մարտիկ, քան թե իր կնոջ հետ կապը։
1991թ. Վազգեն Սարգսյանը բերեց ներկայացրեց, պետք է սատարեինք իրեն։ Մի դեպք եղավ նաև, որ ժողովուրդը հավաքվել էր ու պիտի որոշեր, թե արդյոք Մոնթեն պիտի մնար, թե ոչ։ Իմ ջոկատը սատար է կանգնել։ Նման խոսակցություն միշտ էլ եղել է։ Ես կցանկանայի, որ նրան ինչպես հիմա են մեծարում, այն ժամանակ էլ մեծարեին»։
Մոնթե Մելքոնյանի հետ կապված ներկայացնում ենք Աշոտ Ղարիբյանի պատմությունները։
[caption id="attachment_5928" align="alignnone" width="310"] Մոնթե Մելքոնյան[/caption]
Սպանդարյան երկրապահից Լավրենտի հետ մի դեպք եմ հիշում։ Կանգնած էին, Մոնթեն հարցնում էր, թե ովքեր էին։ Իր ամենակեղտոտ բառը «Էշուն մեկն » էր։
— Դու ո՞վ ես։
— Ես հրամանատարն եմ։
— Դուն էշ ես։
— Դու ո՞վ ես։
— Ես հրաձիգն եմ։
— Դուն էլ ես Էշ։
— Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր ասաց՝ Մոնթե ջան, ես էլ եմ էշ։
— Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։
***
Մեր տղաներից մեկը սպիտակ ձիուն նստած կարաբինը ուսին գալիս էր, մեկ էլ Մոնթեն գոռաց՝
— Վա՛ր իջիր ձիուց, Նորիկ։
— Ինչո՞ւ, ինչ եմ արել Ավո ջան։
— Վար իջիր ձիուց, սպիտակ ձին հեծած ես, քեզ Անդրանիկ կկարծե՞ս։
Մոնթեին առաջին անգամ հանդիպել եմ ապրիլի 24-ին։ Այդ օրը Մոնթեն անգլերեն լեզվով շատ տպավորիչ ելույթ ունեցավ։ Այդտեղից մոտիկություն հաստատվեց, սկսեցինք շփվել։ Մնացած պատմությունը կապված է ԱՍԱԼԱ-ի հետ։ Ինքն ինձնից շուտ եկավ Հայաստան։ Բանտում նրանից նամակ ստացա։ Գրել էր. «Հանկարծ ուրիշ երկիր չգնաս, մեր պայքարն այստեղ՝ Արցախում, շարունակվում է: Ուզում եմ իմ կողքին լինես»։ Մենք այստեղ միասին հիմնեցինք «Հայրենասիրական» ջոկատը, կռիվներին մասնակցեցինք, հետո հայկական բանակ ստեղծեցինք։
[caption id="attachment_26073" align="alignnone" width="480"]Posted in Լուրեր
Tagged Արցախ, Հայաստան, Մարտիրոս Ժամկոչյան, Մոնթե Մելքոնյան, Վովա Վարդանով