Tag Archives: Հունաստան

Հունաստանի ԶՈւ շուրջ 7000 զինծառայող ուղարկելու է Էգեյան ծովի կղզիներ. Հունաստանի ՊՆ ղեկավար

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018 Ապրիլ 5, 2018 15:49 | RAZM.INFO - Ապրիլի 4-ին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտարարել է, որ իր հրամանով զինվորական նոր անձնակազմ է ուղարկվելու Էգեյան ծովի արևելյան հատվածի կզղիներ՝ Թուրքիայի սադրանքներին դիմակայելու համար:  Continue reading

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է ArmHiTec-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է ArmHiTec-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդես Մարտ 30, 2018 11:17 | RAZM.INFO - Մարտի 29-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը: Կամենոսը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, այցելել ArmHiTec-2018  միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդես, ծանոթացել ցուցանմուշներին: Continue reading

Թուրքական դատարանը մերժել է Թուրքիա անցած հույն զինծառայողներին ազատելու պահանջը

Մարտի 2-ին թուրք սահմանապահները ձերբակալել են սխալմամբ Թուրքիայի սահմանը հատած հույն զինծառայողներին Մարտ 28, 2018 10:05 | RAZM.INFO - Մարտի 27-ին Թուրքիայի 2-րդ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է թուրք-հունական սահմանները հատած 2 հույն զինծառայողին ազատ արձակելու վերաբերյալ նրանց փաստաբանների պահանջը: Հույն զինծառայողները շարունակելու են կալանավորված մնալ:  Continue reading

Հունական դատարանը կրկին մերժել է թուրք զինծառայողներին արտահանձնելու Թուրքիայի պահանջը

Թուրքիայում 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո 8 զինվորականների ռազմական ուղղաթիռով փախել էր Հունաստան: Մարտ 16, 2018 17:19 | RAZM.INFO - Մարտի 16-ին Հունաստանի բողոքարկիչ դատարաններից մեկը հերթական անգամ մերժել է Հունաստան փախած 8 թուրք զինծառայողներին Թուրքիա արտահանձնելու Անկարայի պահանջը:  Continue reading

Թուրքիան և Հունաստանը Միջերկրական ծովում մասնակցում են ՆԱՏՕ զորավարժությանը

ՆԱՏՕ-ի անդամ 10 երկիր Միջերկրական ծովում անցկացնում են Dynamic Manta 2017 զորավարժությունը Մարտ 13, 2018 16:15 | RAZM.INFO - Մարտի 5-16-ը Թուրքիայի ռազմածովային ուժերը մասնակցում են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի և Իտալիայի հյուրընկալությամբ Միջերկրական ծովում անցկացվող «Դինամիկ Մանթա – 2018» (Dynamic Manta – 2018) զորավարժությանը: Վարժանքներին մասնակցում է նաև Հունաստանը:  Continue reading

Հունաստանը և Թուրքիան զինծառայողներին չեն փոխանակի. հույն զինծառայողներն առայժմ կալանքի տակ կմնան

Մարտի 2-ին թուրք սահմանապահները ձերբակալել են սխալմամբ Թուրքիայի սահմանը հատած հույն զինծառայողներին Մարտ 6, 2018 13:53 | RAZM.INFO - Մարտի 4-ին տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիան Հունաստանին առաջարկել է փոխանակել թուրք-հունական սահմանը հատած հույն զինծառայողներին Հունաստան փախած 8 թուրք զինծառայողի հետ, ովքեր մեղադրվում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Continue reading

Թուրքիայում ձերբակալել են թուրք-հունական սահմանը հատած հույն զինծառայողներին

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018 Մարտ 2, 2018 17:21 | RAZM.INFO - Մարտի 2-ին Հունաստանի զինված ուժերի 2 զինծառայող մոլորվել են և հայտնվել Թուրքիայի տարածքում: Հույն զինծառայողները ձերբակալվել են Թուրքիայի ԶՈւ-ի զինծառայողների կողմից:  Continue reading

Հերթական միջադեպը Հունաստանի և Թուրքիայի նավերի միջև Քարդաք կղզում

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018 Փետրվար 14, 2018 15:53 | RAZM.INFO - Փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Էգեյան ծովում՝ Քարդաք կղզու հատվածում (հուն. Իմիա) Թուրքիայի առափնյա անվտանգության պարեկանավը հարվածել է Հունաստանի առափնյա անվտանգության նավին:  Continue reading

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է Իմիա/Քարդաք կղզի՝ չնայած թուրքերի «արգելքին»

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018 Հունվար 29, 2018 12:06 | RAZM.INFO - Հունվարի 28-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ իրենց նավը Հունաստանի ՊՆ ղեկավարի նավին արգելել է մոտենալ «Էգեյան ծովում թուրքական կղզիների»: Հունական կողմը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, որ հույն նախարարը իր ցանկացած կղզին հասել է: Continue reading

Հունաստանը սառեցրել է թուրք նախկին զինծառայողին քաղապաստանի տրամադրումը

Հունաստանքից քաղապաստան խնդրած Թուրքիայի ԶՈւ նախկին զինծառայող Հունվար 8, 2018 14:33 | RAZM.INFO - Հունվարի 8-ին Աթենքի Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հունաստանի կառավարության դիմումը՝ ժամանակավորապես սառեցնելով Թուրքիայի քաղաքացի, նախկին զինվորական Սուլեյման Օզքայնաքչըին քաղաքական ապաստան տրամադրելու մասին Հունաստանի Փախստականների խորհրդի որոշումը:  Continue reading