Tag Archives: Հիլարի Քլինթոն

ԱՄՆ Սիրիայում գործող ալ-Նուսրա խմբին ճանաչել է որպես ահաբեկչական խումբ

Դեկտեմբեր 12, 2012 12:12 | RAZM.INFO - Դեկտեմբերի 10-ին Սիրիայում գործող արաբական «ալ-Նուսրա ճակատ» խմբին ԱՄՆ պաշտոնապես ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հաղորդում է ԱՄՆ-ի կառավարության «Ֆեդերալ Ռեջիստեր» լրատվակայքը: Continue reading

Իսրայել-Գազա հրադադարը չի կայացել

Նոյեմբեր 21, 2012 14:41 | RAZM.INFO - Նոյեմբերի 20-ին Համասի պաշտոնյա Այման Թահան հայտարարել էր, որ Եգիպտոսի միջնորդած հրադադարը սկսվել է տեղական ժամանակով ժամը 22:00-ին, բայց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսնակը ասել է, որ հայտարարությունը վաղաժամ է: Փաստորեն հրադադարը այդպես էլ չկայացավ։ Continue reading

Հիլարի Քլինթոնը կոչ է անում Սիրիայում նոր ընդդիմություն կազմավորել

Նոյեմբեր 1, 2012 19:02 | RAZM.INFO - ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին Խորվաթիա այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատել է Սիրիայի Ազգային Խորհրդին: Քլինթոնը հայտարարել է, որ «Սիրիայի ազգային խորհուրդnնարդեն իրեն սպառել է և ժամանակն է ձևավորել նոր ընդդիմություն>: Continue reading

Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը թույլ է տվել Սիրիայիում գործողություներ իրականացնել

Հոկտեմբեր 4, 2012 17:53 | RAZM.INFO - Հոկտեմբերի 3-ին Սիրիայի Թել Աբյադ քաղաքի մոտակայքից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի սահմանային Աքչակալե քաղաքի բնակելի տարածքում և սպանել 1 կնոջ և նրա 4 երեխաներին, վիրավորել առնվազն 8 մարդու: Թուրքիան պատասխանել է հակահարվածով: Continue reading

Իրադրությունը Սիրիայում, 24 օգոստոսի. թարմացվող լրահոս

Օգոստոս 24, 2012 15:16 | RAZM.INFO - 16:22 Երեկ՝ օգոստոսի 23-ին, ԱՄՆ հետախուզության աշխատակիցներն ու զինվորականներն Անկարայում հանդիպել են իրենց թուրք գործընկերների հետ: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է բարձրաստիճան դիվանագետ Էլիզաբեթ Ջոնսը: Լոս Անջելոս Թայմս լրատվական գործակալությունը հաղորդվում է, որ հանդիպման նպատակն էր հավաստիացնելու Թուրքիային, որ Միացյալ Նահանգները կօգնեն կանխել սիրիական հակամարտության պատճառով ՆԱՏՕ-ի իր դաշնակցի սահմանամերձ շրջանների հնարավոր ապակայունացումը։ Continue reading

ԱՄՆ-Ռուսաստան. պայքար Սիրիայի համար

Հունիս 16, 2012 13:21 | RAZM.INFO - Սիրիական ճգնաժամը գնալով ավելի ու ավելի է վերածվում ռուս-ամերիկյան հակամարտության, որն այսօր ընթանում է նաև տեղեկատվական ոլորտում: Լրատվամիջոցներն ու վերլուծաբաններից շատերը կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հունիսի 12-ի հայտարարությունը, թե Ռուսաստանը հարվածային ուղղաթիռներ է մատակարարում Սիրիային, ռուսական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում: Continue reading

Սիրիական թնջուկ. հանգուցալուծումը չի երևում

Հունիս 9, 2012 19:24 | RAZM.INFO - Սիրիայում տարուց ավելի շարունակվում է արյունոտ պայքարը իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև, որոնց ոմանք ներկայացնում են որպես մարդու իրավունքների ու ժողովրդավարության մարտիկներ, ոմանք էլ` ահաբեկիչներ: Այս պայքարում արդեն զոհվել է 10 հազարից ավելի մարդ, այդ թվում` կանայք, երեխաներ, խաղաղ բնակիչներ: Սիրիական ճգնաժամը հաղթահարելու Արևմուտքի ներկայացրած ծրագրերը չեն իրականանում. երկրի առաջնորդ Բաշար Ասադի դիրքերը կարծես թե դեռ ամուր են, իսկ կարգավորման ծրագրերը՝ բախվելով խոշոր պետությունների քաղաքական, ռազմական և տնտեսական շահերի հակասություններին, փուլ են գալիս: Continue reading

Հիլարի Քլինթոնի այցը Վրաստան

Հունիս 6, 2012 12:47 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցելության երկրորդ հանգրվանը Վրաստանն էր: Քլինթոնի հետ հանդիպման հետո տեղի ունեցածած մամուլի ասուլիսի ժամանակ Սաակաշվիլին աջակցության համար շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը: «Վրաստանն ամեն օր զարգանում է և դա, առաջին հերթին, վրաց ժողովրդի արժանիքն է, սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աջակցությունը կարևոր էր մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության համար»,- ասել է Վրաստանի նախագահը: Continue reading