Tag Archives: հայ-ադրբեջանական սահման

[Լրացված] ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ. ՀՀ ՊՆ

Հուլիս 28, 2021 9:21 | RAZM.INFO -

Հուլիսի 28-ի ժամը 8։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակումից հետո սկսված մարտական գործողությունները շարունակվում են։ Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր։

Continue reading

ՀՀ-ն ունի 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են․ ՊՆ

ՊՆ շենք Հուլիս 28, 2021 8:55 | RAZM.INFO -

Հուլիսի 28-ին Ադրբեջանը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Continue reading

Հուլիսի 14-ին Երասխի ուղղությամբ թշնամու կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. ՊՆ

Հուլիս 14, 2021 12:04 | RAZM.INFO -

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է հայկական բանակի զինծառայող։

Continue reading

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ մայիսի 11-ի դիրքեր, վերադարձնել ռազմագերիներին

Մայիս 29, 2021 21:17 | RAZM.INFO -

Մայիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներից, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից մի քանի հայ զինծառայողի ձերբակալումից: ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին իր զորքերը վերադարձնել այն դիրքեր, որոնք նրանք զբաղեցնում էին մայիսի 11-ի դրությամբ: Նույն օրվա իր դիրքերին վերադառնալու կոչ է արվում նաև Հայաստանին:

Continue reading

Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում 9 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊԲ

Դեկտեմբեր 17, 2020 19:58 | RAZM.INFO -

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։

Continue reading

ՌԴ-ն լրացուցիչ սահմանապահ ուժեր կտեղակայի Հայաստան-Ադրբեջան սահմանին

Նոյեմբեր 21, 2020 12:49 | RAZM.INFO -

Պաշտոնական Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

Continue reading

Արցախի ՊՆ տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցն`ամփոփ

Սեպտեմբեր 28, 2020 20:58 | RAZM.INFO -

Ներկայացնում ենք Արցախի ՊՆ տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցն ամփոփ կետերով:

Continue reading

Կրեմլը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Սեպտեմբեր 28, 2020 14:48 | RAZM.INFO -

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում և գործընթացը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական ոլորտ:

Continue reading

Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Սեպտեմբեր 28, 2020 11:52 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Continue reading

Ադրբեջանում պատերազմական դրություն է հայտարարվել

Ադրբեջանի Միլլի Մեջլիս Սեպտեմբեր 27, 2020 18:57 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսի արտահերթ նիստի ընթացքում որոշվել է կեսգիշերից սկսած երկրում պատերազմական դրություն հայտարարել:

Continue reading