Tag Archives: հայկական բանակի կորուստներ

Հայկական զինուժի կորուստները 2020–ի հուլիս ամսին.Razm.info

Սեպտեմբեր 4, 2020 16:42 | RAZM.INFO -

2020 թվականի հուլիսի 1-31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 7 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ծավալվեցին դիրքային մարտեր։

Continue reading

Օգոստոսի 21-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Օգոստոս 22, 2020 18:13 | RAZM.INFO -

Օգոստոսի 21-ին ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված` 2001թ.) կորցրել է գիտակցությունը: Նա տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2020–ի հունիս ամսին.Razm.info

Օգոստոս 11, 2020 16:14 | RAZM.INFO -

2020 թվականի հունիսի 1-30-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 8 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։

Continue reading

Հուլիսի 27-ին հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Հուլիս 27, 2020 10:26 | RAZM.INFO -

Հուլիսի 27-ին, ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

Continue reading

Հուլիսի 23-ին հոսպիտալում մահացել է Տավուշում վիրավորված ՀՀ ԶՈւ զինծառայող

Հուլիս 23, 2020 15:10 | RAZM.INFO -

Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 2001թ. ծնված, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը:

Continue reading

Հուլիսի 18-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Հուլիս 18, 2020 21:14 | RAZM.INFO -

Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերիցս մեկի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ)։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է:

Continue reading

Հակառակորդի կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ ժամկետային 2 զինծառայող

Հուլիս 14, 2020 18:21 | RAZM.INFO -

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի կրակից զոհվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

Continue reading

Զոհվել է ՀՀ ԶՈւ երկու զինծառայող

Հուլիս 14, 2020 14:55 | RAZM.INFO -

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի կրակից մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։

Continue reading

Հունիսի 28-ին Տավուշում վթարից զինծառայող է մահացել․ Shamshyan.com

Հունիս 29, 2020 14:38 | RAZM.INFO -

Հունիսի 28-ին ժամը 13։20 սահմաններում Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում տրակտոր է շրջվել, ինչի հետևանքով վիրավորվել, այնուհետև հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող 30-ամյա Հակոբ Բաբասյանը։

Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2020–ի մարտ-մայիս ամիսներին.Razm.info

Հունիս 27, 2020 15:03 | RAZM.INFO -

2020 թվականի մարտի 1-ից մայիսի 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 10 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։

Continue reading