
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, թե Հայաստանն Արցախյան պատերազմից հետո պատրաստվում է «բարեփոխումներ անել բանակում», այդ թվում՝ օպտիմալացնել զորքի թիվն առաջին հերթին մարտական բաղադրիչի ավելացման միջոցով ու անցնել զինտեխնիկայի ու սպառազինության նոր համակարգերի։ Նա նշել է, որ հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի, անօդաչու ավիացիայի և հրթիռահրետանային ստորաբաժանումների զարգացմանը:
Continue reading