Tag Archives: Կորոնավիրուս

Ժամկետային զինծառայողները կորոնավիրուսի դեմ առայժմ չեն պատվաստվի. նախարար

Ապրիլ 12, 2021 14:38 | RAZM.INFO -

ՀՀ ԶՈւ զինծառայողներն այս պահին ռիսկի խումբ չեն հանդիսանում: Այս պահին ժամկետային զինծառայողների շրջանում կորոնավիրուսի դեմ որևէ պատվաստում չի իրականացվելու։

Continue reading

COVID-19-ի աճի պատճառով ՀՀ ԶՈւ-ում սահմանափակվում են արձակուրդները․ ՊՆ

Մարտ 17, 2021 18:39 | RAZM.INFO -

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրում վերջին շրջանում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդացության աճով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերում արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի մահվան դեպքեր)։

Continue reading

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2021թ. հունվարի 31-ը

Ադրբեջանում կրկին խիստ կարանտինային ռեժիմ են սահմանել Դեկտեմբեր 8, 2020 15:41 | RAZM.INFO -

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով դեկտեմբերի 14-ից Ադրբեջանում կրկին մի շարք սահմանափակումներ կմտցվեն։ Երկրում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվում է մինչև 2021թ. հունվարի 31-ը, իսկ մինչ հունվարի 18-ը հայտարարվում է խստացված հատուկ կարանտինային ռեժիմ։

Continue reading

Թուրքիայի բանակում նոր կանոններ են մտցնում՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում

Կորոնավիրուսի դեմ պայքարը Թուրքիայի զինված ուժերում Սեպտեմբեր 25, 2020 15:07 | RAZM.INFO -

Թուրքիայի զինված ուժերում ստեղծված նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնը (KOMMER) հորդորել է ԶՈւ անձնակազմին չմասնակցել հարսանիքների և նշանադրության նման մարդաշատ արարողություններին, քանի որ դրանց պատճառով է հիմնականում լինում վիրուսի տարածումը։

Continue reading

Հրապարակվել է ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Սեպտեմբեր 25, 2020 13:08 | RAZM.INFO -

Հրապարակվել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թ. հունվարի 31-ը հայտարարել ձմեռային զորակոչ։

Continue reading

Ադրբեջանում չեն թեստավորում զորահավաքի մասնակիցներին. Meydan TV

Ադրբեջանցի կուրսանտները մեկնում են զորավարժության Սեպտեմբեր 23, 2020 14:25 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈւ Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը հայտարարել էր պահեստազորի զինծառայողներին զինվորական հատուկ հավաքների, մարտական պատրաստության և ստուգումների համար զորամասեր կանչելու մասին։ Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսային համավարակի պայմաններում անցկացվող հավաքների մասնակիցները թեստավորվում են, պետական ծառայությունից հրաժարվել են մեկնաբանություն տալ։

Continue reading

Իսրայելի բանակին հանձնարարվել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում դաշտային հոսպիտալ կառուցել

Սեպտեմբեր 22, 2020 16:46 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 21-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը երկրի զինված ուժերի բժշկական կորպուսին հանձնարարել է անմիջապես դաշտային հոսպիտալի կառուցման աշխատանքներ սկսել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Continue reading

Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկի զինծառայողը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի ԶՈւ երկրորդ հետևակային բրիգադի զինծառայողները՝ Աֆղանստան մեկնելուց առաջ (արխիվ) Սեպտեմբեր 16, 2020 12:43 | RAZM.INFO -

Վրաստանի Սենակի շրջանում տեղակայված 2-րդ մոտոհրաձգային բրիգադի զինծառայողներից մեկի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս (COVID-19), սակայն զորամասում կարանտին չի հայտարարվել, քանի որ վարակվածը ծառայակիցների հետ չի շփվել։

Continue reading

Հորդանանում պարտադիր զինծառայության են ուղարկելու գործազուրկ տղամարդկանց

Հորդանանի զինված ուժերը ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարին Սեպտեմբեր 11, 2020 14:29 | RAZM.INFO -

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով Հորդանանում աճել է գործազրկության մակարդակն, ինչի համար կառավարությունը որոշել է պարտադիր զինծառայության ուղարկել 25-29 տարեկան այն տղամարդկանց, ովքեր աշխատանք չունեն։

Continue reading

Վրաստան. կարանտին լեռնային պատրաստության դպրոցում, նոր սահմանափակումներ ՊՆ-ում

Սեպտեմբեր 11, 2020 13:43 | RAZM.INFO -

Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում մարզիչներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո կարանտինային ռեժիմ է հայտարարվել։ Վարակակիր մարզիչը բուժում է ստանում Գորիի զինվորական հոսպիտալում։

Continue reading