Tag Archives: «Լիբիայի ազգային բանակ»

Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպել է Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությանը»

«Ազգային համաձայնության կառավարության» և Թուրքիայի պատվիրակության հանդիպումը Հունիս 18, 2020 21:38 | RAZM.INFO -

Հունիսի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը և ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը Տրիպոլիում հանդիպել են վարչապետ Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությանը» (GNA): Կողմերը նախապես չէին հայտնել հանդիպման մասին:

Continue reading

Թուրքիան չի ցանկանում, որ Լիբիայի բանակցությունների մի կողմը Հաֆթարը լինի

Ձախից աջ՝ գեներալ Խալիֆա Հաֆթարը, Ալիքյա Սալեհ Իսսան և արևմտյան կառավարության ղեկավար Ֆայիզ ալ Սարաջը Հունիս 16, 2020 15:10 | RAZM.INFO -

Թուրքիայի տեսանկյունից Լիբիայի արևելյան իշխանության՝ Տոբրուք քաղաքում գտնվող Ներկայացուցիչների պալատի ղեկավար Աքիլյա Սալեհ Իսան դիտարկվում է որպես բանակցությունների ընդունելի գործընկեր, քանի որ նա է այդ կողմի ընտրված ներկայացուցիչը։ Թուրքական կողմը ցանկանում է, որ բանակցություններում հենց վերջինս ներկայացնի Լիբիայի արևելյան կողմը՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի փոխարեն։

Continue reading

Թուրքիան Լիբիայում երկու ռազմաբազա կկառուցի. «Յենի Շաֆաք»

Հունիս 13, 2020 14:29 | RAZM.INFO -

Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են մոտ ժամանակներս Լիբիայում երկու մշտական տեղակայման ռազմաբազա կառուցել։ Այս որոշումը կայացվել է Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) ղեկավար Ֆաիզ ալ-Սարաջի՝ հունիսի 4-ին Անկարա կատարած այցից հետո։

Continue reading

Եգիպտոսը սպառնում է ներխուժել Լիբիա, եթե արևմտյան կառավարությունը հրադադարը չընդունի

Լիբիայի ազգային բանակը կրկին թուրքական ԱԹՍ է խոցել Հունիս 8, 2020 20:52 | RAZM.INFO -

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ֊Սիսին Լիբիայի արևմուտքում իշխող «Ազգային համաձայնության կառավարությանը» (GNA) 48 ժամ է տվել երկրում հրադադարի հաստատումն ընդունելու և քաղաքական լուծման նպատակով բանակցությունների անցնելու համար:

Continue reading

Լիբիայի արևմտյան ուժերը գրավել են Տրիպոլիի օդանավակայանը

Տրիպոլիի միջազգային օդակայանը Հունիս 4, 2020 14:08 | RAZM.INFO -

Հունիսի 4-ին Լիբիայի արևմուտքում գործող «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ֊GNA) ուժերը հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Տրիպոլիի միջազգային օդանավակայանը։

Continue reading

Լիբիայի «ազգային համաձայնության կառավարությունը» նոր ռազմագործողություն է սկսել

Տրիպոլիի օդանավակայանը զինյալների հարձակումից հետո Հունիս 3, 2020 18:30 | RAZM.INFO -

Լիբիայի արևմտյան ուժը՝ «Ազգային համաձայնության կառավարությունը» (ԱՀԿ֊GNA) հայտարարել է Տրիպոլիի միջազգային օդանավակայանը գրավելու համար Խալիֆա Հաֆթարի բանակի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին։

Continue reading

Լիբիայի հակամարտող կողմերը պատրաստ են վերսկսել բանակցությունները. ՄԱԿ

Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի մասնակիցները Հունիս 2, 2020 17:46 | RAZM.INFO -

Լիբիայում հակամարտող երկու ուժերը՝ արևմտյան «Ազգային համաձայնության կառավարությունը» և արևելյան «Լիբիայի ազգային բանակը», համաձայնել են վերսկսել Բեռլինում տարվա սկզբին համաձայնեցված «5+5» ֆորմատով* բանակցություններն՝ ուղղված երկրում հրադադարի հաստամանը։

Continue reading

Եգիպտոսը հայտարարել է միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին. Al-Monitor

Հունիս 2, 2020 15:21 | RAZM.INFO -

Եգիպտոսը հայտնել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։

Continue reading

Ռուսաստանը կործանիչներ է ուղարկել Լիբիա. ԱՄՆ

19 մայիսի, 2020թ. | ՄիԳ-29 կործանիչը Ջուֆրա ավիաբազայում Մայիս 26, 2020 19:19 | RAZM.INFO -

Ըստ ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկայի հրամանատարության՝ Ռուսաստանի ավիաբազայից Լիբիա են մեկնել ռուսական 4-րդ սերնդի կործանիչներ, որոնք, սակայն, մինչ Լիբիա հասնելը, հատուկ քողարկվել են Սիրիայում, որպեսզի չերևա դրանց ռուսական պատկանելիությունը։

Continue reading

Լիբիայում Թուրքիայի դեմ ավիահարվածներ են նախապատրաստվում. Bloomberg

Լիբիայում Թուրքիայի դեմ ավիահարվածներ են նախապատրաստվում. Bloomberg Մայիս 21, 2020 13:41 | RAZM.INFO -

Լիբիայի արևելքում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ գործող «Լիբիայի ազգային բանակը» (LNA) պլանավորում է ավիացիոն արշավ սկսել Թուրքիայի դեմ՝ թիրախավորելով Լիբիայի բոլոր շրջաններում տեղակայված թուրքական դիրքերը։

Continue reading