Tag Archives: Իրան ԶՈւ

Իրանի բանակը հրթիռներով խոցել է պայմանական հակառակորդի թիրախները. զորավարժություն

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ» զորավարժությանը «Ղադիր» հականավային հրթիռով խոցում են պայմանական հակառակորդի թիրախները Հունվար 23, 2018 16:29 | RAZM.INFO - Հունվարի 23-ին Իրանի բանակի զինծառայողները այդ երկրի հարավ-արևելքում անցկացվող «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժության երկրորդ փուլի ընթացքում  «Նասր» և «Ղադիր» հականավային թևավոր հրթիռներով խոցել են պայմանական հակառակորդի նավերը:  Continue reading

Իրանի բանակը բոլոր զորատեսակների ներգրավվմամբ զորավարժություն է անում երկրի հարավում

Իրանի բանակի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» զորավարժություն Հունվար 22, 2018 14:40 | RAZM.INFO - Հունվարի 22-ին Իրանի հարավ-արևելքում այդ երկրի բանակի ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային և «Խաթամ օլ Անբիա» ՀՕՊ ուժերի  ներգրավմամբ մեկնարկել է երկօրյա «Մոհամմադ ռասուլ Ալլահ-5» պլանային զորավարժությունը: Continue reading

Փոթորիկը Իրանի ՌԾՈւ «Դամավանդ» ֆրեգատը նետել է Կասպից ծովի ափ

Իրանի ՌԾՈւ «Դամավանդ» ֆրեգատը փոթորիկը նետել է Կասպից ծովի ափ Հունվար 11, 2018 15:31 | RAZM.INFO - Հունվարի 10-ին փոթորիկը Կասպից ծովի Բանդար է Անզալի իրանական նավահանգստի ափ է նետել Իրանի բանակի ռազմածովային ուժերի «Դամավանդ» ֆրեգատը։ Այս մասին հայտնում է այդ երկրի բանակի կայքը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չկա։ Continue reading

Իրանական «Բավար-373» ԶՀՀ-ի փորձարկումները ավարտվել են

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը Հունվար 9, 2018 10:55 | RAZM.INFO - Ռուսաստանյան Ս-300 համակարգի իրանական տարբերակի՝ «Բավար-373-ի» բոլոր նախատեսված փորձարկումները ավարտվել են։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Աբոլֆազի Սեփեհրի Ռաադը։ Հունվարի 6-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Continue reading

Իրան 2017. ռազմական ոլորտի կարևորագույն իրադարձությունները

Իրանի բանակի ռազմածովային ուժերի զորավարժություն. Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում Դեր Զորում ԻՊ դիրքերի ուղղությամբ. Իրանի «Քարրար» տանկը. Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների արձակած հրթիռի մնացորդ Դեկտեմբեր 29, 2017 21:02 | RAZM.INFO - Ռազմինֆոն անդրադարձել է 2017 թ. Իրանի կարևորագույն ռազմաքաղաքական իրադարձություններին. Ահաբեկչություն Թեհրանում ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքար, ՊՆ, բանակի հրամկազմի փոփոխություն, բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժություններ, նոր զինատեսակների ներկայացում, ԱՄՆ կոշտ քաղաքականությունն Իրանի նկատմամբ։ Continue reading

Իրանում Թեհրանի ԻՀՊԿ կորպուսներից մեկի նոր հրամանատար է նշանակվել

Գեներալ Մոհամմադ Շահչերաղին Դեկտեմբեր 19, 2017 11:02 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարիի հրամանով Թեհրան նահանգի «Սեյեդ ալ-Շոհադա» կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ Մոհամմադ Շահչերաղին։ Continue reading

Իրանի ցամաքային զորքերի ավիացիան զորավարժություն է արել Սպահան նահանգում

CH-47 Chinook ուղղաթիռը Իրանի բանակի ցամաքային ավիացիայի զորավարժության ժամանակ Դեկտեմբեր 15, 2017 10:58 | RAZM.INFO - Իրանի բանակի ցամաքային զորքերի ավիացիան Սպահան նահանգում որոնողափրկարարական թեմայով զորավարժություն է անցկացրել։ Այս մասին դեկտեմբերի 13-ին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվակայքը։ Continue reading

Իրանի ԶՈւ-ն շահագործման է հանձնել վերանորոգված ինքնաթիռ և ուղղաթիռ

F-27 ինքնաթիռ, Իրանի ԶՈւ Դեկտեմբեր 12, 2017 10:46 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմածովային ուժերը շահագործման են հանձնել մեկ միավոր վերանորոգված F-27 ուղևորատար ինքնաթիռ և ուղղաթիռ։ Այս մասին դեկտեմբերի 11-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։  Continue reading

2018 թվականի Իրանի ռազմական բյուջեն կկազմի ավելի քան 12 մլրդ դոլար

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Դեկտեմբեր 11, 2017 18:22 | RAZM.INFO - Դեկտեմբերի 10-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեջլիսին է ներկայացրել հաջորդ տարվա (իրանական օրացույցով 2018թ. մարտի 21-ից) պետական բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտի ծախսերի համար նախատեսվում է հատկացնել շուրջ 12 մլրդ 667 մլն ԱՄՆ դոլարին համարժեք իրանական ռիալ:  Continue reading

Սիրիայում Իրանը ևս մեկ զինծառայող է կորցրել

ԻՀՊԿ Դեկտեմբեր 6, 2017 9:49 | RAZM.INFO - Սիրիայի Աբու Քամալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիպուկահարի կրակոցից սպանվել է Իրանի կողմից հովանավորվող «Ֆաթեմյուն» ջոկատի մարտիկ Ալի Նաղավին։ Այս մասին դեկտեմբերի 3-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading