Tag Archives: ԻՀՊԿ

Ալ-Ասադ բազան Իրանի հարվածներից հետո. արբանյակային լուսանկարներ

Ալ-Ասադ բազան հրթիռակոծությունից հետո Հունվար 9, 2020 17:27 | RAZM.INFO -

Հունվարի 8-ին իրանական կողմը հրթիռակոծեց Իրաքի Ալ-Ասադ ավիաբազան, որտեղ տեղակայված էր ԱՄՆ ԶՈւ-ն: Հարվածներից հետո արբանյակային լուսանկաներով զբաղվող Planet Labs ընկերությունը հրապարակեց բազայից նկարներ, որոնց հիման վրա հնարավոր է քիչ թե շատ հասկանալ հարվածները:

Continue reading

Իրանի հետախուզության գաղտնի փաստաթղթերը պատմում են Իրաքում իրանական լրտեսական ցանցի մասին

Իրանի հետախուզության գաղտնազերծված փաստաթղթերը հայտնվել են ամերիկյան լրագրողների մոտ Նոյեմբեր 20, 2019 15:12 | RAZM.INFO -

Ամիսներ առաջ ամերիկյան The Intercept ամսագրի խմբագրությունն անանուն աղբյուրից ստացել է Իրանի Իսլամական Հանրապետության Հետախուզության նախարարության 700-էջանոց գաղտնի փաստաթղթեր և ուղեկցող նամակ․ «թող, որ աշխարհն իմանա` ինչ է անում Իրանն իմ երկրի՝ Իրաքի հետ»։

Continue reading

Ամերիկյան ԱԹՍ-ի խոցվելու մասին կողմերի պնդումները

Հունիս 20, 2019 14:24 | RAZM.INFO -

Հունիսի 20-ին տեղեկություններ տարածվեցին, որ Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցի հատվածում խոցվել է ԱՄՆ զինված ուժերի անօդաչու թռչող սարք: Միջադեպի մասին կան տարբեր տեղեկություններ: Ստորև փորձել ենք ներկայացնել կողմերի տեսակետները:

Continue reading

ԻՀՊԿ–ն նոր հրամանատար ունի

ԻՀՊԿ նոր հրամանատար, գեներալ–մայոր Հոսեյն Սալամին Ապրիլ 22, 2019 17:36 | RAZM.INFO -

Ապրիլի 21–ին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատար է նշանակել բրիագադային գեներալ Հոսեյն Սալամիին։ Նրան միաժամանակ տրվել է գեներալ–մայորի կոչում։ 

Continue reading

Իսրայելի օդուժը Հալեպի ուղղությամբ ավիահարվածներ է հասցրել

՝Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Սիրիայի մայրաքաղաքին կից Մեզզե օդանավակայանի շրջակայքը Մարտ 28, 2019 12:43 | RAZM.INFO -

Մարտի 27-ին` երեկոյան ժամը 23։00-ի սահմաններում, Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիս-արևելյան Շեյխ Նաջար շրջանի մի շարք օբյեկտներ, ինչպես նաև Հալեպի օդանավակայանի շրջակայքը։ 

Continue reading

5 իրանցի զինծառայող պատանդ է պակիստանցի զինյալների մոտ․ 9-ին ազատել են

Իրանի ու Պակիստանի սահմանը Մարտ 22, 2019 12:14 | RAZM.INFO -

Պակիստանի իշխանությունները գերությունից ազատել և Իրան են վերադարձրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 4 սահմանապահի, որոնց պակիստանցի զինյալները առևանգել էին 2018-ի հոկտեմբերին։

Continue reading

Սիրիայում հայտնաբերվել է Իրանի ԻՀՊԿ 5 զինծառայողի մարմին

Փետրվար 28, 2019 13:07 | RAZM.INFO -

Փետրվարի 27–ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ԴՆԹ անալիզները հաստատել են, որ Սիրիայում ահաբեկիչների հարձակումից մահացած 5 զինծառայողների ինքնությունը, նրանք իրանցի են։

Continue reading

Իրանում ահաբեկիչների հետ բախումից ԻՀՊԿ 11 զինծառայող սպանվել է, 8-ը՝ վիրավորվել

ԻՀՊԿ ցամաքային ուժերի զինծառայողներ Հուլիս 23, 2018 10:54 | RAZM.INFO - Հուլիսի 20-ին Իրանի արևմտյան Քուրդիստան նահանգի Մարիվան քաղաքում առավոտյան ժամը 2-4–ը ընկած հատվածում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները բախման մեջ են մտել ահաբեկիչների հետ, ինչի հետևանքով սպանվել է՝ 11, վիրավորվել 8 զինծառայող։  Continue reading

Իրանի ուժայինները 2 ահաբեկչական խմբի անդամների են ձերբակալել

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Մայիս 29, 2018 16:14 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները երկրի տարածքում 2 ահաբեկչական խմբի անդամների են ձերբակալել։ Ահաբեկիչները նպատակադրվել էին գործողություններ իրականացնել Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցին (հունիսի 3) նվիրված արարողությունների ժամանակ։ Continue reading

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 5 քաղաքացու նկատմամբ

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից Մայիս 23, 2018 15:48 | RAZM.INFO - Մայիսի 22-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 5 ֆիզիկական անձի նկատմամբ, ովքեր մեղադրվում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումների հետ կապ ունենալու և Եմենի հութիներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մեջ։ Continue reading