Tag Archives: թուրքական ռազմարդյունաբերություն

Մարոկկոն 13 միավոր Բայրաքթար ԱԹՍ է պատվիրել. Le Desk

Թուրքական արտադրության «Բայրաքթար» փոքր հետախուզական ԱԹՍ Ապրիլ 16, 2021 16:53 | RAZM.INFO -

Մարոկկոյի ռազմաօդային ուժերը Թուրքիայից պատվիրել են 13 միավոր «Բայրաքթար ՏԲ2» (Bayraktar TB2) տեսակի անօդաչու թռչող սարք։

Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն հանդիպել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին

Ադրբեջանի ՊՆ-ն հանդիպել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին Ապրիլ 1, 2021 19:19 | RAZM.INFO -

Ապրիլի 1-ին Ադրբեջան են մեկնել թուրքական ռազմարդյունաբերության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում «Ասելսան» և «Հավելսան» ընկերություններից, Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիետից, Թուրքիայի ռազմաօդային ուժերից: Ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին։

Continue reading

Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է թուրքական Bayraktar-ներն արտադրող ընկերություն

Մարտ 30, 2021 12:03 | RAZM.INFO -

Մարտի 29-ին Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունն այցելել է թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերն արտադրող Baykar Savunma ռազմարդյունաբերական ընկերություն։

Continue reading

Սաուդյան երկու ընկերություն թուրքական ԱԹՍ-ներ է արտադրելու․ Defense News

Մարտ 23, 2021 14:37 | RAZM.INFO -

Սաուդական երկու ընկերություն՝ "Intra Defense Technologies"-ը և "Advanced Electronics Company"-ն թուրքական "Vestel Savunma Sanayi" ընկերության լիցենզիայով համատեղ արտադրելու են «Քարայել-ՍՈւ» (Karayel-SU) մարտավարական անօդաչու թռչող սարքեր։ Սաուդյան Արաբիայում սարքը վերանվանվելու է «Հաբուբ» ("Haboob")։

Continue reading

Թուրքիան Կանադային վստահեցրել է՝ կանադական համակարգով ԱԹՍ-ն Սիրիայում կօգտագործվի, բայց ուղարկել է Արցախ

Մարտ 15, 2021 14:10 | RAZM.INFO -

Արցախյան պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 6-ին, Կանադան դադարեցրեց Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ ուսումնասիրելու էր դրանց`Արցախյան հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվելու փաստը: Այժմ ասում են՝ Թուրքիան Կանադային վստահեցրել էր, որ ԱԹՍ-ներն օգտագործվելու են Սիրիայի հյուսիսում քաղաքացիականների պաշտպանության համար։

Continue reading

Թուրքիայի զինուժը ստացել է տեղական արտադրության «Հիսար Ա+» ՀՕՊ համակարգեր

«Հիսար Ա+» ՀՕՊ համակարգը Մարտ 10, 2021 18:58 | RAZM.INFO -

Մարտի 9-ին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրն թվիթերյան գրառմամբ հաղորդել է, որ տեղական արտադրության «Հիսար Ա+» ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը մատակարարվել են թուրքական բանակին։

Continue reading

Թուրքիայում մշակում են Bayraktar TB3 ԱԹՍ-ն

Մարտ 10, 2021 10:28 | RAZM.INFO -

Թուրքական առաջին դեսանտային նավի՝ «Անադոլու» (Anadolu)֊ի վրա տեղադրելու նպատակով Bayraktar ԱԹՍ-ներն արտադրող Baykar Savunma ընկերությունն այժմ մշակում է Bayraktar TB3 տարբերակը, որի փորձարկումները նախատեսվում է իրականացնել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Continue reading

ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների վաճառքը Պակիստանին

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ Մարտ 9, 2021 17:00 | RAZM.INFO -

Ամերիկայի Միացյալ Նահանգներն արգելափակել է Պակիստանին թուրքական արտադրության 30 միավոր T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռների մատակարարումը։ Այժմ այդ տենդեռն, ամենայն հավանականությամբ, կանցնի Չինաստանին։

Continue reading

Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ

Մարտ 3, 2021 15:20 | RAZM.INFO -

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) նկատմամբ 2020թ. դեկտեմբերին սահմանված ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցությունն առայժմ չենք տեսնում, սակայն դրանք որոշ նախագծերում հետագայում կարող են ի հայտ գալ։

Continue reading

Թուրքիայում փորձարկել են «Սունգուր» դյուրակիր ՀՕՊ միջոցը

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրանք «Սունգուր» (Sungur) ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության դյուրակիր միջոցը Մարտ 1, 2021 15:26 | RAZM.INFO -

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրանք «Սունգուր» (Sungur) ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության դյուրակիր միջոցը կրակային փորձարկում է անցել։ ՀՕՊ-ի փորձարկումից կադրեր է հրապարակել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։

Continue reading