Tag Archives: Եվրոպա ՀՀՊ համակարգ

ԱՄՆ-ն Եվրոպա է ուղարկել հակահրթիռային պաշտպանության ռազմանավեր

Aegis ՀՀՊ համակարգի հրթիռի արձակում. ԱՄՆ ՌԾՈւ Փետրվար 3, 2014 0:37 | RAZM.INFO -

Պենտագոնը մերձեվրոպական ջրերում սկսել է տեղակայել ականակիր նավեր, որոնք համալրված են հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգով։ Նման հայտարարությամբ Մյունխենում ՆԱՏՕ-ի կազմակերպած անվտանգության համաժողովին հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս լրատվական գործակալությունը։

Aegis ՀՀՊ համակարգի հրթիռի արձակում. ԱՄՆ ՌԾՈւ

Ավելի վաղ, Պենտագոնի ղեկավարը խոսելով Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման մասին նշել էր, որ Լեհաստանում դրանց տեղակայման մտադրությունը շարունակում է ուժի մեջ մնալ։ Իսկ 2013-ի հոկտեմբերից Ռումինիայում մեկնարկել են հակահրթիռային պաշտպանության ռազմաբազայի կառուցման աշխատանքերը, որոնք՝ ըստ ԱՄՆ ՊՆ-ի, կապահովագրեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հրթիռային հարձակումներց։

Այս հայտարարությունները մի շարք հարցեր ի հայտ բերում, քանի որ պարզ չէ, թե ինչպես է հիմա ԱՄՆ-ն փորձելու պատճառաբանել հակահրթիռային տարրերի տեղակայումը Եվրոպայում, քանի որ մինչ այդ, որպես դրա հիմնական պատճառ նշվում էր Իրանի կողմից հրթիռային հարվածների հնարավոր սպառնալիքը։ Այժմ, երբ Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր եղավ հասնել փոխզիջման, պարզ չէ, թե ինչ պատճառաբանությամբ է շարունակվելու հակահրթիռային պաշտպանության ծրագիրը։ Ի դեպ, այս մասին հայտարարել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով նշել է, որ Իրանի հետ համաձայության գալուց հետո հակահրթիռային պաշտպանության ծրագրի շարունակումը վկայում է այն մասին, որ դա ուղղված է Ռուսաստանի դեմ։

Այս հարցի շուրջ հետաքրքիր դիրքորոշում է որդեգրել նաև Հյուսիսատլանտյան դաշինքի կողմը։ 2013-ի հունվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է միանալ ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ծրագրին և մասնակցել համապատասխան ռազմաբազաների կառուցմանը։ Continue reading

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին ՀՀՊ համակարգն իր դեմ չուղղել երաշխիքներ է տրամադրել

Հունիս 7, 2012 15:30 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն իսկ երաշխիքներ է տրամադրել Ռուսաստանին, որ Եվրոպա ՀՀՊ-ն չի ուղղվի այդ պետության դեմ: Continue reading

Ռուսաստանը կարող է «Իսկանդերը» կիրառել Եվրոպա ՀՀՊ համակարգի դեմ

Մայիս 11, 2012 16:33 | RAZM.INFO - ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ Եվրոպայում տեղակայվելիք ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրերը ոչնչացնելու համար Ռուսաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգի օպերատիվատակտիկական հրթիռները: Continue reading

ԱՄՆ-ն փորձարկել է Եվրոպա ՀՀՊ-ի համար նախատեսված հրթիռը

Մայիս 10, 2012 13:54 | RAZM.INFO - ԱՄՆ Ռամածովային ուժերը բարեհաջող կերպով փորձարկել են նորագույն հրթիռը, որը նախատեսված է Եվրոպայում տեղակայվելիք Հակահրթռիային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) համար: Հայտնում է Պենտագոնը: Continue reading

ՌԴ-ն ու ՆԱՏՕ-ն համատեղ համակարգչային վարժանքներ են անցկացրել

Ապրիլ 2, 2012 15:24 | RAZM.INFO - Մարտի վերջին Գերմանիայում Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն՝ հակահրթիռային պաշտպանության ոլորտում համատեղ թատերականացված համակարգչային զորավարժություններ են անցկացրել: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոն Ռասմուսսենը: Continue reading

Մեդվեդևը ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի համագործակցության կոչ է անում

Մարտ 23, 2012 14:00 | RAZM.INFO - Եվրաանվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվային ոչ մեկ այդպես էլ չբացատրեց, թե ինչու պետք է հավատա, որ Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության համակարգն (ԵվրաՀՀՊ) ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Continue reading

«Ռուսաստանը 2017–18թթ պիտի կարողանա պատասխանել եվրոպական ՀՀՊ-ին». Մեդվեդև

Մարտ 20, 2012 10:48 | RAZM.INFO - Ռուսաստանը 2017-2018թթ. պետք է պատրաստ լինի պատասխանել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին: ՊՆ  ընդլայնված նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Continue reading

ԱՄՆ-ն Իսպանիայում կսկսի տեղակայել ծովային ՀՀՊ համակարգը

Փետրվար 17, 2012 12:24 | RAZM.INFO - Եվրոպայում, ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի գործարկման շրջանակներում, ԱՄՆ Ռազմածովային ուժերին պատկանող ականակիր նավերը 2014թ. ֆինանսական տարում կսկսեն տեղափոխվել Իսպանիայի ռազմածովային Ռոտա բազա : Հայտնում է Navy Times-ը` հղում անելով ՌԾՈՒ-ի նախարար Ռայ Մաբուսին: Continue reading