Դեկտեմբեր 1, 2011 11:37 | RAZM.INFO -
Ուղղաթիռներ արտադրող եվրոպական «Եվրոկոպտեր» ընկերությունը հայտարարել է, որ ցանկանում է միանալ Թուրիայի ուղղաթիռաշինական ծրագրերին։ Խոսքը ռազմական և քաղաքացիական թեթև ուղղաթիռների ստեղծման և արտադրության ծրագրի մասին է, որի արժեքն ավելի քան մեկ միլիարդ դոլար է։ Այս մասին ասել է «Եվրոկոպտեր» ընկերության վաճառքի և հաճախորդների հետ հարաբերությունների հարցերով փոխնախագահ Թոմաս Հեյնը։
«Turkish Aerospace Industries»-ն արդեն համագործակցում է իտալական «AgustaWestland»-ի հետ «T-129» հարվածային ուղղաթիռների («A-129»-ի հիման վրա) և ամերիկյան «Sikorsky Aircraft»-ի հետ «T-70» («S-70»-ի հիման վրա) ընդհանուր օգտագործման ուղղաթիռների նախագծման ու արտադրության նպատակով։ Բացի այդ Թուրքիան ծանր բեռնատար ուղղաթիռների իր պահանջները բավարարելու համար շուրջ 400 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել ամերիկյան «Բոինգ» ընկերության հետ` «CH-47 Chinook» ուղղաթիռներ ձեռք բերելու համար։
Թուրքիան պատրաստվում է թեթև ուղղաթիռների նախագծման համար գործընկերոջ ընտրությունը կատարել 2013 թվականին։
Աղբյուրը։