Tag Archives: ԵՄ

Ստոլտենբերգ. «Մեծ Բրիտանիան շարունակելու է մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ և պատասխանատու դաշնակիցներից»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հունիս 24, 2016 17:39 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 24-ին արձագանքել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու որոշմանը: Նա նշել է, որ «Բրիտանիան շարունակելու է մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ, պատասխանատու դաշնակիցներից և շարունակելու է առաջատար դեր ունենալ Դաշինքում»: Continue reading

Վրաստանի խորհրդարանի հաստատումից հետո ԵՄ-ի առաքելության համար ԿԱՀ կգնա զինված ուժերի 1 դասակ

Աջից ձախ՝ ԱԱԽ քարտուղար Իրինա Իմերլիշվիլին Հունիս 23, 2016 10:17 | RAZM.INFO - Հունիսի 22-ին Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամները այդ երկրի Ազգային անվտանգության քարտուղար Իրինա Իմերլիշվիլիի հետ քննարկել են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում Եվրամիության առաքելությանը մասնակցելու համար վրաստանցի զինծառայողներ ուղարկելու հարցը: Continue reading

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել Եվրամիությանը չհանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հունիս 21, 2016 10:32 | RAZM.INFO - Եվրամիությունը պետք է պահի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Այս մասին հունիսի 20-ին բրիտանական Ռոյթերս գործակալության հետ հարցազրույցում հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ պատասխանելով հունիսի 19-ին Գերմանիայի արտգործնախարարի՝ փուլ առ փուլ պատժամիջոցները հանելու առաջարկին: Continue reading

Վրաստանը կշարունակի հետաքննել ԿԱՀ-ում իր զինծառայողների հնարավոր սեռական ոտնձգություն անելու հարցը

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում վրաստանցի հետաքննող խմբին օգնել են տեղի մասնագետները Հունիս 20, 2016 15:58 | RAZM.INFO - Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում հետաքննություն անող Վրաստանի ՊՆ պատվիրակությունը վերադարձել է Վրաստան: Նրանց խնդիրն էր պարզել, թե արդյոք 2014 թվականին աֆրիկյան այդ հանրապետության անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու հարցում վրաստանցի զինծառայողները ներգրավված են, թե չէ: Continue reading

Ստոլտենբերգ. «ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը կավելանան «ՌԴ ագրեսիայի» պատճառով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ Մայիս 31, 2016 12:44 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը վերջին տարիների համեմատ 2016 թվականին մեծապես կավելանան «Ռուսաստանի ագրեսիայի» և Եվրոպային վրա հասած միգրացիոն ճգնաժամի պատճառով: Continue reading

Հնարավոր է Վրաստանը մեծացնի Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում իր զորախմբի թվաքանակը

Վրաստանի ԱԱԽ նիստ Աջից՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին: Մայիս 31, 2016 10:54 | RAZM.INFO - Մայիսի 30-ին Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին առաջարկվել է մեծացնել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում առաքելություն իրականացնող վրաստանցի զինծառայողների թիվը: Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարը ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է հայ-ադրբեջանական շփման գծի վիճակը

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ Մայիս 10, 2016 21:57 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Continue reading

Օհանյանն ընդունել է Հվ. Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին Նոյեմբեր 5, 2015 10:35 | RAZM.INFO - Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Continue reading

Օհանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում ԵՄ գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հոկտեմբեր 30, 2015 16:18 | RAZM.INFO - Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպմանն Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Continue reading

Դավիթ Տոնոյանը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է սահմանային լարվածությունը

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ պատվիրակների հետ Սեպտեմբեր 8, 2015 10:52 | RAZM.INFO - Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցին: Continue reading