Tag Archives: Բուլավա

ՌԴ-ում պաշտոնապես պարզվել է «Բուլավա» հրթիռի ձախողման պատճառը

Բուլավա հրթիռը Նկարը՝ ՌԴ Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայության Հոկտեմբեր 24, 2013 22:01 | RAZM.INFO - Պաշտոնապես պարզվել են «Ալեքսանդր Նևսկի» սուզանավից «Բուլավա» միջմայրցամաքային հրթիռի  անհաջող արձակման պատճառները։ Թեև դրանք հանրությանը չեն ներկայացվում, բայց թերությունները շտկելու համար աշխատանքներ են տարվում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահի տեղակալ Օլեգ Բոչկարևին։ «Եղած անսարքությունները հիմա շտկվում են։ Ամենակարևորն այն է, որ  հասկացվել է, թե որտեղ է անճշտություն թույլ տրվել»,- ասել է Բոչկարևն «Ինտերփոլիտիքս-2013» ցուցահանդեսի ժամանակ։ Նա չի հստակեցրել, թե հատկապես որոնք են հրթիռի ձախողման պատճառները, բայց նշել է, որ նոր զենքի մշակման ընթացքում նման տեխնիկական հարցեր միշտ էլ առաջանում են։ Ըստ Բոչկարևի՝  բարդ աշխատանք է տարվում, և այդ սուզանավը նորմալ վիճակում կընդունվի մարտական հերթապահության։ Նշենք, որ դեռ սեպտեմբերի սկզբին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել էր դադարեցնել «Ալեքսանդր Նևսկի» և «Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավերի պետական փորձարկումները։ Պատճառը Սպիտակ ծովում փորձարկումների ժամանակ «Ալեքսանդր Նևսկի» սուզանավից «Բուլավա» հրթիռի  կրկին անհաջող արձակում էր։ Նախատեսված էր, որ հրթիռը պետք է հարվածեր Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարանի թիրախին։ Սակայն արձակման կոնտեյներից դուրս գալուց երկու րոպե անց հրթիռի համակարգում ասնարքություններ են առաջացել։ Տեղեկացնենք, որ միջադեպից  մի քանի օր անց ռուսական աղբյուրներում սկսվեց շրջանառվել, որ  «Բուլավա-30» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի  ձախողման պատճառը  շարժիչի քարշի վեկտորը փոփոխող համակարգի խափանումն է։ Հրթիռի վրա տելեմետրիկական սարքավորում տեղադրված չի եղել, քանի որ այն եղել է սերիական առաջին հրթիռներից։ Բացի այդ, փորձարկման նպատակը ավտոմատացված համակարգերի ստուգումն էր։ Հավելենք, որ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը» «Բորեյ» 955 նախագծի սերիական արտադրության առաջին ռազմավարական միջուկային սուզանավերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այս սուզանավերը ռուսական նավատորմին են նախատեսում հատկացնել մինչև 2013 թվականի վերջ։ «Բուլավա» հրթիռն այս սուզանավերի հիմնական սպառազինությունն է։ Յուրաքանչյուր սուզանավ զինված է 16 միավոր միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա-30» հրթիռներով, որոնց թռիչքի հեռավորությունը, ըստ ստեղծողների տվյալների, հասնում է ավելի քան 10 հազար կիլոմետրի։

Հայտնի է «Բուլավա» հրթիռի ձախողման պատճառը

Սեպտեմբեր 9, 2013 17:45 | RAZM.INFO - Հայտնի է դարձել «Բուլավա-30» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ձախողման պատճառը։ Ըստ ռուսական աղբյուրների՝ խափանվել էր շարժիչի քարշի վեկտորը փոփոխող համակարգը։ Continue reading

«Բուլավա» հրթիռը դարձյալ ձախողել է միջուկային սուզանավերի փորձարկումը

Սեպտեմբեր 7, 2013 13:03 | RAZM.INFO - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է դադարեցնել «Ալեքսանդր Նևսկի» և «Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավերի պետական փորձարկումները։ Continue reading

ՌԴ ստորջրյա հածանավը բալիստիկ հրթիռի արձակում կիրականացնի

«Ալեքսանդր Նևսկի» ատոմային հրթիռային սուզանավ Հուլիս 30, 2013 12:48 | RAZM.INFO - Ռուսաստանյան 955 «Բորեյ» նախագծի մարտավարական նշանակության «Ալեքսանդր Նևսկի» ատոմային հրթիռային ստորջրյա հածանավն ընթացիկ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին կիրականացնի բալիստիկ մեկ միավոր միջմայրցամաքային «Բուլավա» հրթիռի արձակումը։ Continue reading

Երբ միլիոններ են ծախսվում, իսկ ինքնաթիռները չեն թռչում, սուզանավերը վախենում են ջրից

Հունիս 17, 2013 10:31 | RAZM.INFO - Զենքի և զինտեխնիկայի գնման պայմանագրերը երբեմն մեծ աղմուկ են բարձրացնում։ Բայց թե այդ պայմանագրով ինչ է հասնում պատվիրատուին ու ինչ գնով, բավական ուշագրավ է։ Continue reading

«Ալեքսանդր Նևսկին» կփորձարկի P-30 «Բուլավան»

Մարտ 30, 2012 10:32 | RAZM.INFO - 2012 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռազմավարական ատոմային «Ալեքսանդր Նրսկի» սուզանավից բաց կթողնվեն միջմայրցամաքային բալիստիկ P-30 «Բուլավա» տիպի երկու հրթիռ։ Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում տալով Միացյալ նավաշինական միավորման (ՄՆՄ) ներկայացուցչին։ Continue reading

«Բուլավա» հրթիռները սպառազինության կընդունվեն մինչև տարեվերջ

Մարտ 21, 2012 10:01 | RAZM.INFO - Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ Ռուսաստանի՝ տարբեր ռազմական հակամարտություններում ներքաշվելու հավանականությունը մեծանում է, և ՊՆ-ն այդ հանգամանքն անարձագանք չի թողնում: Continue reading

«Բուլավան» կընդունվի սպառազինության

Փետրվար 20, 2012 10:58 | RAZM.INFO - Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Սուխոռուկովը հայտնել է, որ «Բուլավա» հրթիռային համակարգի սպառազինության ընդունելու մասին հրամանի նախագիծն արդեն պատրաստ է։ Continue reading

«Զինծառայողի աչքը վնասած ենթասպայի մեղադրանքը կարող է խստացվել»: Ադրբեջանը մերժել է ՆԱՏՕ-ին. օրվա ամփոփում

Դեկտեմբեր 27, 2011 18:40 | RAZM.INFO - Զինվորի աչքը վնասած ենթասպայի մեղադրանքը, հավանաբար, կկոշտացվի: Ադրբեջանի ՊՆ զինվորական օդանավակայանում կանոնների խախտման հետևանքով Վրաստանի քաղաքացի է մահացել: Քաղաքագետը չի բացառում ապրիլից հետո արցախյան պատերազմի բռնկումը: Continue reading

«Բուլավան» կարծես թե սովորեց թռնել, իսկ «Սևերոդվինսկն» ավարտեց փորձարկումները

«Բուլավայի» հաջող փորձարկումը 2010 թվականի հոկտեմբերի 7-ին «Դմիտրի Դոնսկոյ» սուզանավից Դեկտեմբեր 25, 2011 18:32 | RAZM.INFO - Ռուսները կարծես թե վերջապես կարողացել են խելքի բերել «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Դեկտեմբերի 23-ին ավարտվել է հրթիռների հերթական հաջող փորձարկումը «Յուրի Դոլգորուկի» ստորջրյա ատոմային հածանավից, ընդ որում Continue reading