Նոյեմբեր 13, 2013 19:19 | RAZM.INFO -
Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակված, ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է առաջնագիծ։ Այս անգամ նախարարը հանդիպումներ է ունեցել Բեյլագանի բանակային կորպուսում։
[caption id="attachment_25269" align="aligncenter" width="480"]

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բեյլագանի բանակային կորպուսում[/caption]
Ադրբեջանի պաշտպանության նախարարը նոյեմբերի 13-ին հանդիպել է Բեյլագանի բանակային 2-րդ կորպուսի հրամանատարների ու անձնակազմի հետ, այցելել կորպուսի զորամասեր՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։
[caption id="attachment_25270" align="aligncenter" width="480"]

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բեյլագանի բանակային կորպուսում[/caption]
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը լուսանկարներ է տրամադրել նախարարի այցից։
[caption id="attachment_25271" align="aligncenter" width="480"]

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բեյլագանի բանակային կորպուսում[/caption]
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Զաքիր Հասանովն ու ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովն այցելել էին
Շամխորի 3-րդ բանակային կորպուս, իսկ
հոկտեմբերի 31-ին՝
Նախիջևան։