Tag Archives: Բաշար Ասադ

ՌԴ զինուժը Սիրիայում հարվածել է ԱՄՆ զինծառայողների բազային. թեման փակված է. Ինտերֆակս

Ռուսաստանի ավիահարվածները Սիրիայում այն բազաներին, որտեղ տեղակայված են եղել բրիտանացի և ամերիկացի զինծառայողներ (հունիս 2016) Հուլիս 22, 2016 17:26 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայում տեղակայված զորախումբը 2016-ի հունիսին ավիահարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված օբյեկտներից մեկին, որը, ինչպես պարզվել է ավելի ուշ, օգտագործում էին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի զինվորականները: Այս մասին տեղեկությունը հաստատել է ռուսաստանյան «Ինտերֆակս» գործակալության աղբյուրը: Continue reading

Շոյգուն հետագա մարտական ծառայության համար հրահանգավորել է Սիրիայում ծառայող ՌԴ զինծառայողներին

ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Սիրիայում Հունիս 20, 2016 11:16 | RAZM.INFO - Հունիսի 18-ին Ռուսաստանի նախագահի հանձնարարականով Սիրիա է գնացել այդ երկրի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Նա հրահանգավորել է «Հմեյմիմ» ավիաբազայում ծառայող ռուսաստանցի զինծառայողներին հետագա մարտական ծառայության համար: Continue reading

Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են Հալեպի հետ կապը

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ Փետրվար 29, 2016 15:44 | RAZM.INFO - Փետրվարի 28-ին Սիրիայի կառավարական բանակի հատուկջոկատայինները, լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկները և մի շարք այլ կառավարամետ ուժեր կարողացել են «Իսլամական պետության» գրոհայիններին դուրս մղել Խանասեր-Հալեպ ավտոճանապարհի շրջակա բնակավայրերից և մեկշաբաթյա մարտերից հետո վերականգնել Հալեպ տանող ճանապարհի վերահսկողությունը: Continue reading

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են հասել Սիրիայում հրադադար հաստատելու հարցում

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ. Փետրվար 23, 2016 16:37 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ համաձայնության են հասել փետրվարի 27-ից Սիրիայում հրադադար հաստատելու հարցում, ինչի համար մինչև փետրվարի 26-ի կեսօր Սիրիայում կռվող բոլոր կողմերը պետք է ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին հայտնեն հրադադարին իրենց մասնակցությունը: Continue reading

Գրոհայինները կտրել են Սիրիայի կառավարական բանակը Հալեպին կապող միակ ուղին

Սիրիայի կառավարական զորքը Հալեպի մոտակայքում. Փետրվար 2016թ. Փետրվար 22, 2016 13:59 | RAZM.INFO - Երեկ` փետրվարի 21-ին, Սիրիայի կառավարական բանակը հաջողություններ է գրանցել Հալեպը զինյալներից ազատագրելու գործում, սակայն նույն օրը Սիրիայի խմբավորումներից մեկը հանկարծակի գրոհով վերցրել է կառավարական ուժերը Հալեպին կապող միակ ճանապարհի վրա տեղակայված գյուղերից մեկը:  Continue reading

Սիրիայի բանակը փորձում է կտրել Հալեպի մի մասը վերահսկող զինյալների մատակարարումը Թուրքիայից

Սիրիայի կառավարական ուժեր Փետրվար 3, 2016 13:10 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական բանակը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ «Իսլամական պետություն» դեմ մարտերում փետրվարի 2-ին և 3-ին սկսել է Հալեպի նահանգի հյուսիսային` Թուրքիային սահմանակից շրջանները մեկուսացնել ԻՊ ենթակայության շրջաններից` կտրելով այդ շրջանից խմբավորման մատակարարման հիմնական աղբյուրները: Continue reading

Սիրիայում սպանվել են հակակառավարական խմբավորումների մի քանի պարագլուխներ

Սիրիական բանակի մարտիկը՝ գերեվարված «Սիրիական ազատ բանակ» խմբավորման զինյալների կողմից Հոկտեմբեր 21, 2015 19:15 | RAZM.INFO - Սիրայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող խմբավորումներից մեկի՝ «First Coastal Division»-ի խոսնակ Ֆադի Ահմադի փոխանցմամբ՝ երեքշաբթի հոկտեմբերի 20-ին, Սիրիայի Լաթաքիա նահանգում ՌԴ օդուժի հասցրած ավիահարվածի հետևանքով տվյալ խմբավորման ղեկավարներից մեկը և 4 անդամներ սպանվել են Continue reading

Սիրիայի նախագահ Ասադը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկովյան այցի ժամանակ Հոկտեմբեր 21, 2015 14:34 | RAZM.INFO - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի՝ հոկտեմբերիվ 20-ին, աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել նեղ և ընդլայնված շրջանակներով։ Continue reading

Ռուսաստանն օդային գործողություն է սկսում Սիրիայում՝ Ասադի խնդրանքով

ՌԴ ԶՈւ Սու-30 կործանիչները և Սու-25 գրոհիչները՝ կայանած Լաթաքիայի ռուսաստանյան ռազմաբազայում Սեպտեմբեր 30, 2015 13:49 | RAZM.INFO - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռազմական աջակցության խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որից հետո վերջինս երկրի Դաշնային խորհրդում քննարկման է դրել երկրի սահմաններից դուրս ռուսաստանյան զինված ուժեր օգտագործելու հարցը, որին սենատորները միաձայն կողմ են քվեարկել։ Continue reading

Բանակն ունի լուրջ խնդիրներ, բայց մենք հաղթելու ենք. Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ Հուլիս 27, 2015 20:18 | RAZM.INFO - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հուլիսի 26-ին մայրաքաղաք Դամասկոսում ելույթ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների առաջ, որի ընթացքում արծարծվող թեմաներից մեկը եղել է քաղաքացիական պատերազմն ու ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ընթացքում սիրիական բանակի առջև ծառացած խնդիրները։ Continue reading