Tag Archives: Բան Կի-Մուն

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Բան Կի-Մունը՝ Սիրիայում ռազմական միջամության մասին

Օգոստոս 28, 2013 15:26 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիայի կառավարությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդին է ներկայացնելու հերթական բանաձևը Սիրիայի առնչությամբ։ Վարչապետ Դեվիդ Քեմերոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ բանաձևում քննադատվում է Սիրիայի կառավարությունը՝ քիմիական զենք կիրառելու համար,ինչպես նաև կոչ է արվում համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Սիրիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակով։ Քեմերոնը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի՝ «համապատասխան միջոցներ» ասելով։ Համաձայն վարչապետի խոսքերի՝ բանաձևը ներկայացվելու է ՄԱԿ ԱԽ մշտական անդամների քննարկմանն այսօր՝ օգոստոսի 28-ի երեկոյան։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել էր, որ ՄԱԿ ԱԽ-ն պարտավոր է անհապաղ միջամտել Սիրիայի իրավիճակին, ՄԱԿ-ն էլ պետք է միասնություն ցուցաբերի այս հարցում։ «Մենք պետք է անմիջապես արձագանքեք Սիրիայում ողբերգալից իրավիճակին»,-ասել է գլխավոր քարտուղարը։ Կի-Մունը ևս խուսափել է «միջամտություն» ասվածի առավել հստակեցնելուց։ Հիշեցնենք, որ Չակ Հեյգելը BBC-ին տրված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ ԶՈւ-ն արդեն պատրաստ վիճակի է բերված՝ Սիրիայի կառավարական զորքերին հարվածներ հասցնելու նպատակով։ Նրանք սպասում են Բարաք Օբամայի հրամանին։ Ներկա դրությամբ Սիրիայում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Պարբերաբար ստացվում են հակասական տեղեկություններ ամենատարբեր ոչ պաշտոնական աղբյուրներից, որոնց իսկությունը ստուգելը բարդ է։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ ԱՄՆ հետախուզության ունեցած ապացույցների մասին։ Պարզ է միայն, որ ՌԴ ու ԱՄՆ քննարկումները՝ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու առնչությամբ, հետաձգվում են։ ՄԱԿ-ի փորձագետները ևս չեն շտապում զեկույց ներկայացնել։  

ՄԱԿ-ի տեսուչները կմեկնեն Սիրիա՝ քիմիական զենքի կիրառման հավանական դեպքերը հետաքննելու

Օգոստոս 15, 2013 10:58 | RAZM.INFO - ՄԱԿ-ին հաջողվել է համաձայնության գալ Սիրիայի իշխանությունների հետ։ Ըստ այդմ, ՄԱԿ-ի տեսուչները կարող են տեղում հետաքննություն անցկացնել՝ Սիրիայի հակամարտող կողմերի՝ քիմիական զենքի հավանական կիրառման հետ կապված։ Continue reading

ՄԱԿ-ը լիբանանյան կողմերին կոչ է անում հարգել բանակի հեղինակությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն Հունիս 25, 2013 12:49 | RAZM.INFO - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն օրերս տեսակետ է հայտնել, որ Լիբանանում բոլոր կողմերը պարտավոր են հարգել ու ընդունել պետության և դրա ինստիտուտների՝ մասնավորապես ԶՈւ հեղինակությունը։ Continue reading

ՄԱԿ-ը խաղաղապահներին ԱԹՍ-ներ ու ռազմական ուղղաթիռներ կտրամադրի

Հունիս 21, 2013 12:40 | RAZM.INFO - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի զեկույցի համաձայն՝ ՄԱԿ-ը մտադիր է անօդաչու սարքեր տրամադրել Հարավային Սուդանի խաղաղապահներին, եթե Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում դրանց փորձարկումը հաջող անցնի։ Continue reading

ՄԱԿ-ը համաձայնել է զինել Գոլանի բարձունքների խաղաղապահներին

Հունիս 19, 2013 10:51 | RAZM.INFO - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի՝ Գոլանի բարձունքներում խաղաղապահներին զինելու մասին առաջարկին: Continue reading

ՄԱԿ-ը դեմ է Սիրիայի հակամարտության կողմերին զինելուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն Հունիս 15, 2013 13:40 | RAZM.INFO - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ը չի ողջունում սիրիական հակամարտության կողմերին զինելու մասին մտայնությունները: Continue reading

ՄԱԿ-ն ավելացնում է խաղաղապահների թիվը Գոլանի բարձունքներում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն Հունիս 13, 2013 13:10 | RAZM.INFO - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հաշվետվության համաձայն՝ ՄԱԿ քարտուղարությունն ավելացնելու է Գոլանի բարձունքներում խաղաղապահների պաշտպանական ներուժը՝ նրանց թիվը հասցնելով մինչև 1250-ի: Continue reading

Սիրիայի հրադադարի 4-րդ օրը

Հոկտեմբեր 29, 2012 19:02 | RAZM.INFO - «Ռոյթերս» գործակալությունը հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը, հայտնել է, որ Դամասկոսի Ջարամանա թաղամասի հացաթխման արտադրամասի մոտ ավտոմեքենայի պայթունի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ: Continue reading

Արդեն 6 օր է ինչ թուրք-սիրիական սահմանում շարունակվում են բախումները

Հոկտեմբեր 9, 2012 22:10 | RAZM.INFO - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի-Մունը Ֆրանսիայում ասել է, որ «Սիրիա-Թուրքիա սահմանի վերջին ընդհարումները և ճգնաժամի ազդեցությունը Լիբանանի վրա շատ վտանգավոր են: Դրանք ցույց են տալիս, որ սա գլոբալ ճյուղավորումներով տարածաշրջանային աղետ է: Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ազդեցություն ունեն հակամարտող կողմերի վրա, այն գործադրել քաղաքական լուծում ստանալու և քաղաքական գործիչներին խրախուսելու համար, ոչ թե զինված խմբերին, կամ ռեժիմի բանակին: Continue reading

Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը թույլ է տվել Սիրիայիում գործողություներ իրականացնել

Հոկտեմբեր 4, 2012 17:53 | RAZM.INFO - Հոկտեմբերի 3-ին Սիրիայի Թել Աբյադ քաղաքի մոտակայքից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի սահմանային Աքչակալե քաղաքի բնակելի տարածքում և սպանել 1 կնոջ և նրա 4 երեխաներին, վիրավորել առնվազն 8 մարդու: Թուրքիան պատասխանել է հակահարվածով: Continue reading