Tag Archives: ԱՄՆ ծովային հետևակ

ԱՄՆ ծովային հետևակը շահագործումից դուրս է բերել վերջին Bell UH-1N Huey ուղղաթիռը

Bell UH-1N Huey ուղղաթիռը Սեպտեմբեր 5, 2014 16:11 | RAZM.INFO - ԱՄՆ ծովային հետևակը շահագործումից դուրս է բերել վերջին բազմանպատային Bell UH-1N Huey ուղղաթիռը, որը շահագործվում էր ավելի քան 40 տարի։ Ուղղաթիռի` շահագործումից հրաժարվելու հանդիսավոր արարողությունը կայացել է օգոստոսի 28-ին ԱՄՆ ՌՕՈւ Նոր Օռլեանի ռազմակայանում։ Continue reading

Վրաստանում է Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովային հետևակի հրամանատարը

Իրակլի Ալասանիան Ռիչարդ Թրայոնի հետ Մարտ 20, 2014 18:06 | RAZM.INFO - Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովային հետևակի հրամանատար Ռիչարդ Թրայոն։ Նրան մարտի 19-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։ Continue reading

ԱՄՆ զինուժի կապիտան Մանուկյանը հետմահու կպարգևատրվի Ծովային խաչով

Հունվար 17, 2014 13:10 | RAZM.INFO -

Մարտական ծառայության ընթացքում հերոսությամբ աչքի ընկնելու համար ԱՄՆ ծովային հետևակի երկու զինծառայող՝ ազգությամբ հայ կապիտան Մեթյու Մանուկյանն ու շտաբային սերժանտ Սքայ Մոուքը, հետմահու կպարգևատրվեն ԱՄՆ զինված ուժերի երկրորդ ամենաբարձր պարգևով՝ Ծովային խաչով։

Continue reading

ԱՄՆ-ն զորք է տեղակայել Հորդանանում՝ Սիրիայի հետ սահմանի վրա

Հունիս 15, 2013 14:21 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 15-ին, հայտնի է դարձել, որ ԱՄՆ բանակի հարյուրավոր ծովային հետևակներ այս շաբաթ տեղակայվել են Հորդանանի հյուսիսում` անմիջապես Սիրիայի հետ սահմանի վրա։ Continue reading

Ամերիկյան F-35A կործանիչն առաջին անգամ հրթիռների գործարկմամբ թռիչք է իրականացրել

Ամերիկյան F-35A կործանիչ Հունիս 11, 2013 11:37 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 11-ին, ինքնաթիռներ արտադրող Lockheed Martin ընկերության ներկայացուցիչ Լորա Սիբերտը հայտարարել է, որ ամերիկյան, հինգերորդ սերնդի F-35A կործանիչն առաջին անգամ հրթիռներ է գործարկել ուսումնական-վերապատրաստման թռիչքի ժամանակ։ Continue reading

Օկինավայի բնակիչների բողոքների պատճառով զորավարժությունը տեղափոխվել է Գուամ

Նոյեմբեր 26, 2012 17:36 | RAZM.INFO - Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների բողոքի պատճառով համատեղ ճապոնա-ամերիկյան «Forager Fury 2012» զորվաժությունը տեղափոխվել է Գուամ կղզի և կմեկնարկի նոյեմբերի 29-ին, ասվում է ԱՄՆ ծովային հետևակի մամուլի հաղորդագրությունում: Continue reading

ԱՄՆ զինված ուժերում գրանցվել է ինքնասպանությունների ռեկորդային թիվ

Նոյեմբեր 19, 2012 16:12 | RAZM.INFO - Տարվա ավարտին դեռ 6 շաբաթ կա, սակայն ԱՄՆ բանակում և նավատորմում արդեն ինքնասպանության ռեկորդային թիվ է արձանագրվել. ծովային հետևակում ու ռազմաօդային ուժերում իրավիճակը գրեթե նույնն է: Ըստ 2001 թվականից հավաքվող տվյալների՝ 2012 թվականը ինքնասպանությունների թվի առումով ԱՄՆ զինված ուժերի համար թերևս ամենավատն է: Continue reading

Ճապոնացու տանը գիշերելու մեղադրանքով Օկինավայում ԱՄՆ զինծառայող է ձերբակալվել

Նոյեմբեր 19, 2012 13:34 | RAZM.INFO - Նոյեմբերի 18-ին Ճապոնիայի ոստիկանությունը Օկինավա կղզում ձերբակալել է ԱՄՆ ծովային հետևակային զորքերի ավագ լեյտենանտ Թոմաս Չանքուեթին, ճապոնացու տուն մտնելու և այնտեղ գիշերը քնելու մեղադրանքով,- հայտնում է «Ասոշիեյթեդ Պրեսը»: Continue reading