Tag Archives: ահաբեկչություն

Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի զինյալ

Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալ Սաիդ Ազերին Փետրվար 12, 2018 12:16 | RAZM.INFO - Փետրվարի 12-ին հայտնի է դարձել, որ Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի զինյալը՝ Սաիդ Ազերին: Այս մասին տեղեկությունը տարածել են Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալները:  Continue reading

Սիրիայի զինյալները ՌԴ ավելի քան 1500 քաղաքացու համացանցով են «վերբովկա» արել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ Փետրվար 6, 2018 14:02 | RAZM.INFO - Սիրիացի ուժայինների հաշվարկներով՝ այդ երկրում կռվող տարբեր հակաիշխանական զինյալ խմբավորումները ՌԴ ավելի քան 1500 քաղաքացու հավաքագրել են միայն համացանցի միջոցով. Փետրվարի 6-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը: Continue reading

Վրաստանում ձերբակալել են ահաբեկիչների հետ կապի համար մեղադրվող ևս մեկ անձի

Թբիլիսիիում սպանված ահաբեկիչը. լուսանկարը «Իմեդի» հեռուստաընկերությունից: Հունվար 23, 2018 15:00 | RAZM.INFO - Հունվարի 22-ին Թբիլիսիում Վրաստանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Անատոլիյ Բերձենիշվիլիին, ում կասկածում են Ահմեդ Չատաևի ղեկավարած ահաբեկիչների խմբի հետ կապ ունենալու համար:  Continue reading

Թբիլիսիում մահացել է Պանկիսի կիրճում գործողության ժամանակ վիրավորված Մաչալիկաշվիլին

Թեմիրլան Մաչալիկաշվիլի Հունվար 11, 2018 10:01 | RAZM.INFO - Հունվարի 10-ի առավոտյան Թբիլիսիում մահացել է Թեմիրլան Մաչալիկաշվիլին, ով վիրավորվել էր դեռևս 2017-ի դեկտեմբերի 26-ին Վրաստանի հյուիսում՝ Պանկիսի կիրճում, հատուկ գործողության ժամանակ: Մաչալիկաշվիլին փորձել էր դիմադրել, սակայն ծանր վիրավորվել էր գլխից և ուսից, գտնվում էր կոմայի մեջ:  Continue reading

Սիրիայում մահացել է ադրբեջանցի հայտնի ահաբեկիչ

Սիրիայում սպանված ադրբեջանցի ահաբեկիչ Ռովշան Փաշաևը (Աբու Օմար Ուբեյդա) Հունվար 8, 2018 12:44 | RAZM.INFO - Դեկտեմբերի 25-ին Իդլիբի հիվանդանոցում մահացել է ադրբեջանցի հայտնի ահաբեկիչ Ռովշան Փաշաևը (Աբու Օմար Ուբեյդա): Փաշաևը մինչև Սիրիա գնալը կռվել է Ղարաբաղում՝ 1990-ական թթ. սկզբին, Չեչնիայում՝ 2000-2003 թթ., ինչպես նաև Աֆղանստանում՝ Թալիբների կազմում: «Պատերազմների» միջև ընկած ժամանակահատվածները Փաշաևն անցկացրել է Ադրբեջանում: Continue reading

Վրաստանի Թելավ քաղաքում հատուկջոկատայիններ են մոբիլիզացվել. ՊՆ-ն հրաժարվում է մեկնաբանել

Հակաահաբեկչական գործողություն Վրաստանում Դեկտեմբեր 29, 2017 17:02 | RAZM.INFO - Դեկտեմբերի 29-ի գիշերը Վրաստանի հյուսիսային Թելավ քաղաք են ուղարկվել հատուկ նշանակության ուժերի հավելյալ ստորոբաժանումներ: Վրաստանի ազգային գվարդիայի 20-րդ բրիգադ է փոխադրվել զինծառայողների նոր խումբ՝ 50 պիկապով:  Continue reading

Վլադիմիր Պուտին. Պետերբուրգում դեկտեմբերի 27-ի պայթյունն ահաբեկչություն էր

Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետը՝ պայթյունից հետո. 27.12.2017. Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» Դեկտեմբեր 28, 2017 13:23 | RAZM.INFO - Դեկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Սիրիայում ՌԴ ԶՈւ զորախմբի զինծառայողներին: ՌԴ նախագահն իր խոսքում հայտնել է, որ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է եղել, իսկ օրերս ՌԴ Անվտանգության դաշնային բյուրոն ևս մեկ ահաբեկչություն կանխել է: Continue reading

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին Պետերբուրգում ծրագրվող ահաբեկչության մասին զգուշացնելու համար

ՌԴ ԱԴԾ հատուկջոկատայինները Պետերբուրոգւմ ահաբեկիչների ձերբակալման գործողություն իրականացնելիս. 17.08.2016 թ. Դեկտեմբեր 19, 2017 12:31 | RAZM.INFO - Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ահաբեկչության մասին տեղեկություն տրամադրելու համար, ինչը Ռուսաստանին օգնել է կանխել դրանք: Continue reading

Ադրբեջանում չեն կողմնորոշվում դրսում «իրենց ահաբեկիչներին» հաշվելու հարցում

Իրաքում սպանված ադրբեջանցի զինյալ Դեկտեմբեր 15, 2017 15:01 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ ահաբեկչական կառույցներին անդամակցած 86 քաղաքացու ազատազրկել են, 16-ին սպանել, 258-ին՝ զրկել քաղաքացիությունից: Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխղեկավարը նույն օրը հայտնում է, որ 205 անձի են զրկել քաղաքացիությունից, ևս 95-ին՝ ներգրավել պատասխանատվության: Continue reading

Աֆղանստանում թալիբների հետ բախումներում 14 ուժային է սպանվել

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում Դեկտեմբեր 15, 2017 10:39 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման հետ բախումներում սպանվել է անվտանգության ուժերի առնվազն 14 ծառայող։  Continue reading