Tag Archives: Ալմա-Աթա

Հրդեհ Ղազախստանում Սիրիայի հյուպատոսությունում

Հրդեհ Սիրիայի հյուպատոսությունում Հուլիս 17, 2012 15:06 | RAZM.INFO - ՌԻԱ-Նովոստի (РИА Новости) գործակալությունը, հղում անելով ղազախական KTK հեռուստատեսության հաղորդումներից մեկի վրա, հայտնում է, որ հուլիսի 9-ին հրդեհ է բռնկվել Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում գտնվող Սիրիայի հյուպատոսության շենքում, որի երրորդ հարկը գրեթե ամբողջությամբ այրվել է: Այնտեղ էր տեղակայված Սիրիայի հյուպատոսի աշխատասենյակը, և հրդեհի պատճառով ոչնչացել են բոլոր փաստաթղթերը և գույքը: Հյուպատոսության աշխատակիցները ենթադրում են, որ անհայտ չարագործները դյուրավառ հեղուկով շշեր են նետել շենքի պատուհաններից, և նրանց գլխավոր թիրախը եղել է երրորդ հարկը: Շենքի ոչ մի արժեքավոր իր չի կորչել: Continue reading

Իրադրությունը Սիրիայում, 17 հուլիսի. թարմացվող լրահոս

Հուլիս 17, 2012 14:54 | RAZM.INFO - Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտնել է, որ 7 երկրներ իրենց համաձայնությունն են տվել Սիրիայի դեմ կիրառվելիք տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթին: Դրանք են ԵՄ առևտրային գործընկերներ Նորվեգիան և Լիխտենշտեյնը, ԵՄ անդամության թեկնածու երկրներ Չեռնոգորիան, Իսլանդիան, Սերբիան և Ալբանիան ու Մոլդովան: Continue reading