Tag Archives: «Ազգային համաձայնության կառավարություն»

Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը մեկնել է Լիբիա

Հուլուսի Աքար Օգոստոս 17, 2020 13:57 | RAZM.INFO -

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերի ուղեկցությամբ, մեկնել է Լիբիա՝ հանդիպելու Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) ներկայացուցիչների հետ։

Continue reading

Ռուսաստանն ու Թուրքիան Լիբիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն

Ռուսաստանի և Թուրքիայի դրոշներ Հուլիս 22, 2020 20:13 | RAZM.INFO -

Հուլիսի 21-22-ին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները միչգերատեսչական խորհրդակցություններ են անցկացրել Լիբիայի կոնֆլիկտի կարգավորման խնդրի շուրջ։

Continue reading

Եգիպտոսի խորհրդարանը քննարկում է Լիբիա զորք ուղարկելու հարցը

Հուլիս 20, 2020 16:52 | RAZM.INFO -

Հուլիսի 20-ին Եգիպտոսի խորհրդարանում քննարկվում է Լիբիա զորք ուղարկելու հարցը։ Եգիպտոսը նախատեսում է զորք ուղարկել հարևան երկիր այն դեպքում, եթե «Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությանն» աջակցող թուրքամետ ուժերը շարժվեն դեպի լիբիական Սիրթ քաղաք»։

Continue reading

Թուրքական «Հըզըր» զրահամեքենաներն արտահանվել են Աֆրիկա

Հուլիս 20, 2020 14:50 | RAZM.INFO -

Թուրքական արտադրության «Հըզըր» զրահամեքենաների առաջին խմբաքանակն արտահանվել է աֆրիկյան երկրներից մեկը, որտեղից անցյալ տարի արտադրության պատվեր էր ստացվել։

Continue reading

Լիբիայում Հրադադար չի լինի, քանի դեռ Հաֆթարի ուժերը հետ չեն քաշվել. թուրք նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու Հուլիս 13, 2020 12:47 | RAZM.INFO -

Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությունը» չի համաձայնվի հրադադար հաստատել, եթե Խալիֆա Հաֆթարի ուժերը շարունակեն մնալ Սիրթ քաղաքում և Ջուֆրա ավիաբազայում։

Continue reading

Լիբիացի ռազմական կուրսանտներն ուսում կստանան Թուրքիայում

Հուլիս 7, 2020 14:50 | RAZM.INFO -

Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությանը» ենթակա Տրիպոլիի ռազմական քոլեջի 190 կուրսանտներ ուսում ստանալու նպատակով մեկնել են Թուրքիա։ Կուրսանտների երկու խումբը Թուրքիա է մեկնել ուրբաթ օրը՝ հուլիսի 3-ին։

Continue reading

Ալ-Վաթիյա ավիաբազայում թուրք բարձրաստիճան զինվորական է սպանվել. «Լիբիայի ազգային բանակ»

Լիբիա ալ֊Վաթիյա ավիաբազան։ Լուսանկարը՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության Հուլիս 6, 2020 14:13 | RAZM.INFO -

Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը Լիբիայի հյուսիսարևմտյան ալ֊Վաթիյա ավիաբազայի վրա ավիացիոն հարձակումներ են եղել։ Ավիաբազան մայիսին թուրքական զորքերի օգնությամբ գրավել էր Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությունը», որից հետո այստեղ տեղակայվել են նաև թուրքական ՀՕՊ ուժեր։ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակ»֊ին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով ավիահարվածներից թուրք բարձրաստիճան զինվորական է սպանվել։

Continue reading

Թուրքիայի ՊՆ-ն և ԶՈւ ԳՇ պետը Լիբիայում են

Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը և ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը Լիբիայում են Հուլիս 3, 2020 18:12 | RAZM.INFO -

Հուլիսի 3-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը 2019թ․ Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» և Թուրքիայի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում մեկնել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի։

Continue reading

Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպել է Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությանը»

«Ազգային համաձայնության կառավարության» և Թուրքիայի պատվիրակության հանդիպումը Հունիս 18, 2020 21:38 | RAZM.INFO -

Հունիսի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը և ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը Տրիպոլիում հանդիպել են վարչապետ Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությանը» (GNA): Կողմերը նախապես չէին հայտնել հանդիպման մասին:

Continue reading

Թուրքիան չի ցանկանում, որ Լիբիայի բանակցությունների մի կողմը Հաֆթարը լինի

Ձախից աջ՝ գեներալ Խալիֆա Հաֆթարը, Ալիքյա Սալեհ Իսսան և արևմտյան կառավարության ղեկավար Ֆայիզ ալ Սարաջը Հունիս 16, 2020 15:10 | RAZM.INFO -

Թուրքիայի տեսանկյունից Լիբիայի արևելյան իշխանության՝ Տոբրուք քաղաքում գտնվող Ներկայացուցիչների պալատի ղեկավար Աքիլյա Սալեհ Իսան դիտարկվում է որպես բանակցությունների ընդունելի գործընկեր, քանի որ նա է այդ կողմի ընտրված ներկայացուցիչը։ Թուրքական կողմը ցանկանում է, որ բանակցություններում հենց վերջինս ներկայացնի Լիբիայի արևելյան կողմը՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի փոխարեն։

Continue reading