Tag Archives: Ադրբեջանի սահմանապահ պետծառայություն

Ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել դեպքից երեք ամիս անց

2015-ի դեկտեմբերին զոհված զինծառայող Համիդբեյ Ջեֆերով Մարտ 15, 2016 13:10 | RAZM.INFO - ԹԱՐՄԱՑՈՒՄ Որոշ հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Համիդբեյ Ջաֆարովը մահանալու պահին այլևս զինծառայող չի եղել։ Այդ պատճառով Ադրբեջանի ուժային կառույցների կորուստների վիճակագրությունից նա առայժմ հանվում է, մինչև ավելի հստակ տվյալների ի հայտ գալը։ Արդեն 3 ամսից ավելի է, ինչ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը թաքցնում է զոհված զինծառայողներից մեկի մասին տեղեկությունը: Բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում, սակայն, 2016-ի մարտի 15-ին Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ դեռևս 2015-ի դեկտեմբերի 6-ին մահացել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զինծառայող Համիդբեյ Ջաֆարովը (Həmidbəy Cəfərov): Continue reading

Չհայտարարված կորուստ Ադրբեջանի պաշտպանական համակարգում

Ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Փետրվար 22, 2016 11:29 | RAZM.INFO - Փետրվարի 20-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում մահացել է զինծառայող,  1995 թ. ծնված Սենան Մեհդիզադեն (Sənan Mehdizadə): Այս մասին փետրվարի 22ին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.tv» լրատվական կայքը: Continue reading

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետին

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետ Գուլիևին։ Նոյեմբեր 19, 2015 14:20 | RAZM.INFO - Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, սահմնապահ զորքերի հրմանատար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքի գլխավորած պատվիրակությանը։ Continue reading