Սյունիքի մարզում կորել է կապը 2 զինվորականի հետ․ ՊՆ

ՊՆ շենք Հուլիս 14, 2021 15:52 | RAZM.INFO -

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Continue reading

Ադրբեջանը հայտնում է՝ Նախիջևանի ուղղությամբ վիրավոր ունի

Նախիջևանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ այս դիրքում ծառայում են միայն պայմանագրայիններ Հուլիս 14, 2021 13:52 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հայկական կողմի կրակից վիրավորում է ստացել զինծառայող Մարդանլը Իբադուլլա Մահսուդ օղլուն (Mərdanlı İbadulla Məhsud oğlu)։

Continue reading

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի՝ Շուշիի ուղղությամբ կրակելու հայտարարությունը

ՀՀ ԶՈւ զինծառայող Նկարը՝ ՀՀ ՊՆ-ի Հուլիս 14, 2021 13:17 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հուլիսի 14-ի տարածած հաղորդագրությունն առ այն, թե հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում, ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:

Continue reading

Հուլիսի 14-ին Երասխի ուղղությամբ թշնամու կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. ՊՆ

Հուլիս 14, 2021 12:04 | RAZM.INFO -

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է հայկական բանակի զինծառայող։

Continue reading

Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից

գեներալ–մայոր Գրիգոր Խաչատուրովը․ նկարը՝ «Հայ զինվորի» Հուլիս 8, 2021 15:42 | RAZM.INFO -

Հուլիսի 7-ին, նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից։ Ազատման մասին հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Continue reading

Վերին Շորժայում թշնամու կրակից զինծառայող է վիրավորվել. ԶՈւ ԳՇ

Հուլիս 6, 2021 15:07 | RAZM.INFO -

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Հայկական կողմն ունի մեկ վիրավոր զինծառայող։ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբից հայտնում են, որ վիրավորումը թեթև է։

Continue reading

Քաշաթաղի շրջանում ավտովթարից ադրբեջանցի 2 պայմանագրային է մահացել

Ադրբեջանի ԶՈւ «ԿամԱԶ»-ի վթարի վայրը Հունիս 28, 2021 20:42 | RAZM.INFO -

Հունիսի 28-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում կեսօրին վթարվել է Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի մեքենա, որի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող։

Continue reading

Վերանորոգված «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը գուցե բանակին մատակարարվի 2023 թվականին

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով հածանավը Հունիս 28, 2021 17:54 | RAZM.INFO -

«Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի արդիականացումը կավարտվի 2023 թվականի առաջին կեսին, ապա այն կմատակարարվի բանակին։ Այս մասին հաղորդում է ավիակրի նորոգմամբ զբաղվող Ռուսաստանի Միացյալ նավաշինական ընկերությունը (ՄՆԸ)։

Continue reading

Վրաստանն Աֆղանստանից հանել է խաղաղապահների իր վերջին խումբը

Վրացի խաղաղապահները վերադառնում են Աֆղանստանից Հունիս 28, 2021 16:22 | RAZM.INFO -

Այսօր՝ հունիսի 28-ին, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող վրացի խաղաղապահների վերջին խումբը վերադարձել է Վրաստան։

Continue reading

Ալբանիան Թուրքիայից 8 մլն եվրո արժողությամբ մարտական ԱԹՍ-ներ կգնի․ Exit News

Հունիս 28, 2021 14:30 | RAZM.INFO -

Ալբանիայի պետական բյուջեում փոփոխություն մտցնելու մասին հունիսի 22-ին հաստատված օրենքով երկրի պաշտպանության նախարարությանը 8,2 միլիոն եվրո (~9,76 մլն ԱՄՆ դոլար՝ հունիսի 28-ի փոխարժեքով) է հատկացվում թուրքական Baykar Savunma ընկերությունից մարտական անօդաչու սարքեր գնելու նպատակով։

Continue reading